Рубрика: Uncategorized

27.11.2018

Դասարանում 
Քննարկում՝ Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ: 

Կարդա՛ Իսահակյանի ,,Վարազն ու աղվեսը,, առակը:

Վարազը ժեռուտ քարերի վրա

Անխոնջ եռանդով

Սրում էր մեկ-մեկ ժանիքներն իրա:

Հեգնող ժպիտով

Աղվեսը նրան հարց արավ, ասաց.

-Ո՜վ, կտրիճ եղբայր,

Ո՛չ կռվի լուր կա և ո՛չ էլ կասկած:

Ի՞նչ ես վայրաբար

Ծով-քրտինք մտել ու քեզ չարչարում:

Իսկ վարազն այսպես պատասխան տվավ.

-Ամբողջ աշխարհում

Խորամանկ, խելոք

Հանել ես համբավ,

Բայց խելքդ իրոք,

Հավանոցից հեռու չի անցնում , բնավ:

Զինվորը պիտի

Խաղաղության մեջ և ոչ թե մարտի

Զենքները սրե և պատրաստ ու կազմ՝

Աչալուրջ լինի:

Գիտցի՛ր, որ ժանգն է ծնել պատերազմ

Սրբած թրի դեմ դուրս գալ ճակատի

Թշնամին նվազ ախորժակ ունի:

  • Բացատրի՛րբառերը՝

նվազ — Քիչ, սակավ, փոքր քանակությամբ:

աչալուրջ — Զգոն, ուշադիր:

համբավ — Հռչակ, բարի անուն:

կտրիճ — Քաջ, արի, խիզախ, քաջասիրտ:

  • Մգեցվածարտահայտությունները փոխարինի՛ր համարժեք բառերով:

Հարց արավ — հարցրեց

Պատասխան տվավ — պատասխանեց

Դուրս գալ ճակատի — դուրս գալ կռվի

  • Բացատրի՛ր առակի ասելիքը:

Այս առակի ասելիքը այն է, որ պետք չէ վախկոտ լինել:

  • Ավելորդբառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:

Ամբողջ ճանապարհը  քայլեցի:

Դու արդեն հե՞տ ես վերադարձել:

Արդեն հե՞տ ես վերադառձել:

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:

Կարմիր շատ  ծաղիկներ հավաքեցինք:

Կրկին անգամ ասում եմ քեզ:

Կրկին ասում եմ քեզ:

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:

Առաջին հերթին այս գործը պիտի լինի:

Քեզ մի հատ մարդ էր հարցնում:

Քեզ մի մարդ էր հարցնում:

Կարելի՞ է մի հատ զանգել:

Կարելի՞ է զանգել:

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

Ուրիշ մարդ ավելի լավ կհասկանային:

Տնային աշխատանք

  1. Երկուտեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներիցառաջինը, մյուս դեպքում՝ երկրորդը: Ստացված տեքստերը համեմատիր. ո՞րն է ավելիմոտ բանավոր խոսքին:

Գերմանական մի քաղաքում տնային տնտեսուհիների մրցույթ է անցկացվել: Ծրագրի մեջ մտնում էր նաև գրտնակներ նետելը: Ամենից դիպուկ նետող  կնոջ ամուսնուն գերմանացի բոլոր այրերը կարեկցեցին:

Գերմանական մի քաղաքում տնային տնտեսուհիների մրցում է արվել: Ծրագրի մեջ մտնում էր նաև գրտնակներ շպրտելը: Ամենից ճիշտ գցող կնոջ մարդուն գերմանացի բոլոր տղամարդիկ խղճացին:

Իմ կարծիքով երկրորդ տեքստը, որովհետև մենք ավելի շատ ենք օգտագործում երկրորդ տեքստի բառերը քան առաջին տեքստի:

  1.  Գրի՛րտրված բառերի նույնարմատ հականիշները:

Օրինակ՝

կարևոր — անկարևոր,

ընդմիջումներով — անընդմեջ:

Գեղեցիկ -տգեղ

հաճելի — տհաճ

մարդկային — անմարդկային

գիտուն — տգետ

դուրեկան — անդուր

ուշադիր — անուշադիր

արժանի — անարժան

թևավոր — անթև

ախորժելի — անախորժ

գունեղ — անգույն

բնական — անբնական

խելոք — անխելք

կարևոր — անկարևոր

լուրջ — անլուրջ

անամպ — ամպամած

տեղյակ — անտեղյակ

լուսավոր — անլույս

գերակշռել — թերակշռել

խոսուն — մունջ

3. Տեքստի բայերն այնպես փոխի՛րոր պատասխանեն ի՞նչ արեց (արեցինհարցին (անցյալկատարյալ): Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մի անգամ շվեդացի մի ճանապարհորդ՝ Սվեն Բրիստմանը, ակամայից լողի ռեկորդ սահմանեց: Ճանապարհորդելիս նա Կարմիր ծովում շոգենավից վայր է ընկավ: Անձնակազմըուղևորներից մեկի բացակայության մասին իմացավ վերջինիս անհետանալուց վեց ժամ հետո: Նավապետը հրամայեց է կանգնեցնել շոգենավը: Բոլորը զարմացան , երբ մի քանի ժամ հետոնկատել են հանգիստ ու անվրդով տեսքով դեպի նավը լողացող շվեդացուն:

Մի անգամ շվեդացի մի ճանապարհորդ՝ Սվեն Բրիստմանը, ակամայից լողի ռեկորդ էսսահմանել: Ճանապարհորդելիս նա Կարմիր ծովում շոգենավից վայր է ընկել: Անձնակազմըուղևորներից մեկի բացակայության մասին իմացել է վերջինիս անհետանալուց վեց ժամ հետո: Նավապետը հրամայել է կանգնեցնել շոգենավը: Բոլորը զարմացել են, երբ մի քանի ժամ հետոնկատել են հանգիստ ու անվրդով տեսքով դեպի նավը լողացող շվեդացուն:

  1. Նախադասություններըլրացրո՛ւ:

Եթե մարդիկ ծովում ապրեն, նրանց կանվանեն ջրահարսեր:

Եթե երկրի վրա քամիներ չփչեն, փոթորիկ չէր լինի քաղաքում:

Եթե տները գնդի ձև ունենային, բոլոր մարդիկ տներում չէին ապրի:

Եթե բոլոր մարդիկ իրար ճանաչեին, մարդկանց գլուխնելը կպայթեին:

Оставьте комментарий