Рубрика: Uncategorized

28.11.2018

Դասարանում

  • Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:

Ամբողջ ճանապարհը քայլեցի:

Դու արդեն հե՞տ ես վերադարձել:

Դու արդեն վերաձարդել ե՞ս:

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:

Կարմիր գույնի ծաղիկներ հավաքեցինք:

Կրկին անգամ ասում եմ քեզ:

Կրկին ասում եմ քեզ:

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:

Առաջին հերթին այս գործի պիտի լինի:

Քեզ մի հատ մարդ էր հարցնում:

Քեզ մի մարդ էր հարցնում:

Կարելի՞ է մի հատ զանգել:

Կարելի՞ է զանգել:

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

Այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:


  • Տեքստըհամառոտ փոխադրի՛ր և ավարտի՛ր տեքստին հաջորդող համապատասխանհետևություններով:

Միջերկրական ծովում մի կղզի  է հայտնաբերվել:  Կղզին անվանել են Հուլիոս, անգլիացիները գրավել են կղզին :Բանակները պատրաստվում էին: Կղզին ստորերկրյահրաբուխ էր և անհետացավ:

Հետևություն՝

ա) Մարդիկ իրենց երեխաներին, իրերին ու երևույթներին անուններ տալուց առաջ պիտի լավմտածեն, որովհետև անուններ կան, որոնք իրենց հետ կռիվ են բերում: Եթե կղզու անունըտիրակալի անուն չլիներ, պատերազմ չէր սկսվի:

բ.) Մարդիկ այնքան ագահ են, որ բավական է մի կտոր հող հայտնաբերեն, կսկսեն կռվել դրահամար՝ առանց մտածելու, որ դա բոլորովին էլ իրենցը չէ:

գ) Կատակասեր բնությունը, իմանալով մարդկանց թուլությունները, երբեմն կատակում էնրանց հետ:

դ) Տեսնելով, որ մի տեղ ինքը կռվի առարկա է դառնում, մարդը կարող է հեռանալ այդտեղից:

ե) Մարդիկ երեխաների նման են. նրանք կռվում են «խաղալիքի» համար, քանի դեռ դատեսանելի է: Իսկ աչքից հեռու մնացած իրերը նրանց չեն հետաքրքրում:

  • Ընդգծված մասը տեքստից հանի՛ր և ըստ նոր տեքստի փոփոխություններ արա՛:

Շատ սառը կամ շատ տաք օդում, երբեմն տեսիլքներ են երևում: Անցյալ դարում շվեդ բևեռախույզների հետ մի զվարճալի դեպք է կատարվել Չուկոտկայում: Նրանք արջ են տեսել: Մարդիկ նետվել են դեպի հրացանները, ու երբ մեկը ցանկացել է քաշել ձգանը, արջը պարգել է վիթխարի թևերն ու թռել: Թռիչքի ժամանակ նա արագորեն փոքրացել է:

Մի անգամ նրա օդանավը հարկադրված վայրէջը է կատարել մի անմարդաբնակ կղզում: Օդաչուն հեռվում մեծ, սև վերևից ձյունով ծածկված մի առարկա է տեսել ու շատ է ուրախացել: Չէ՞ որ Արկտիկայում մարդու ձեռքով կառուցված ամեն մի միայնակ կառույցի մոտ անպայման մի շիշ էր լինում՝ մեջը երկտող: Օդաչուն ու ընկերները քայլել են դեպի տունը: Պարզվել է, որ դա ընդամենը փոքր քար է:

  • Բացատրի՛ր ասացվածքը:
    Կարմիր կովն իր կաշին չի փոխի:

Ինչ բնավորություն էլ մարդ որ ունենա մեկե նրան երբեք հնարավոր չի լինի փոխել։

Տնային աշխատանք
Կարդա՛ ,,Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս,, ստեղծագործությունը:

1.Ո՞ր միտքը քեզ ավելի դուր եկավ, ինչո՞ւ:

<<Մարդիկորոնք կատակների միջոցով սովորեցնում են մեզ հումորով ընդունել կյանքըՄարդիկորոնք երբեք չեն դադարում մանուկ լինել>>։
Այս միտքը ինձ շատ դուր եկավ, որովհետև ես ել եմ սիրում այն մարդկանց ովքեր միշտ ուրախ են  և կատակասեր։

Оставьте комментарий