Դաշնամուրը և հեռուստացույցը
Դաշնամուր կարգավորողը կարգավորում էր գործիքը հոգեբուժարանի հանգստի սենյակում։
Սենյակ է մտնում մի տխամարդ և միացնում է հեռուստացույցը։ Գոռացող հեռուստացույցը խանգարում է կարգավորողին, որ աշխատի, բայց նա որոշում է չվիճել, այլ ուղղակի մոտենում է հեռուստացույցին և լուռ այն անջատում։ Տղամարդը զարմացած նայում է կարգավորողին և նորից միացնւոմ հեռուստացույցը։ Այդպես շարունակվում է մի քանի անգամ։ Առաջինը չի դիմանում կարգավորողը․
— Լսե՛ք, ես փորձում եմ կարգավորել դաշնամուրը և դրա համար ինձ լրություն է հարկավոր։ Այդ ժամանակ տղամարդը ծիծաղեց և ասաց․
— Ես հեռուստացույց վերանորոգող եմ և եկել եմ այն վերանորոգեմ։ Ես կարծեցի, որ դուք խելագառ եք և ուղղակի խփում եք ստեղներին։