-

Կիթար նվագող կին, մ.թ.ա. 40–30 թթ. Հռոմեկան քաղաք-պետությունը Ք.ա. 5-3-րդ դարեր
- Նկարագրել, համեմատել պատրիկների, պլեբեյների իրավունքները:
Յուրաքանչյուր բնիկ հռոմեացի մտնում էր որևէ տոհմի և ցեղի մեջ։ Հավասարակության առաջ նրանց ներկայացնում էին հայրերը։ Այդ պատճառով էլ նրանք կոչվում էին պատրիկ (հայր ունեցող, այսինքն ազնվածին)։ Պատրիկները Հռոմի լիիրավ քաղաքացիներէին։ Նրանք իրահավասար էին և պետության նկատմամբ ունեին հավասար պարտավորություններ։
Ժամանակի ընթացքում այլ վայրերից Հռոմում վերաբնակվել էին բազմաթիվ մարդիկ։ Վերաբնակվածները չունեին Հռոմի քաղաքացու կարգավիճակ։ Այլ խոսքով նրանք չէին կարող օգտվել հասարակական դաշտից, մասնակցել պետական մարմինների աշխատանքներին։
Պատրիկները նրանց բոլորին արհամարհանքով անվանում էին պլեբեյներ եկվորներ։ Ք․ա․ V դարի սկզբին մինչևՔ.ա. III դարիկեսերը պլեբեյները պայքարում էին իրավահավասարության համար։ Ք․ա․ 451թ․ պլեբեյներն ի վերջո հասան իրենց նպատակին։ Ստեղծվեցին հռոմեական առաջին գրավոր օրենքները այսպես կոչված Տասներկու տախտակների օրենքները։ Նրանք իրավունք ձեռք բերեցին ստանալու հողակտոր, մասնակցելու աշխարհաժողովին, ընտրվելու Ծերակույտի Սենատի կազմում։ Կարող էին զբաղացնել բարձրագույն պետական, ռազմական և քրմական պաշտոններ։ Վերացվեց պարտային ստրուկությունը։ Օրինականացվեց պատրիկների և պլեբեյների ամուսնությունը։ Պատրիկների և պլեբեյների աստիճանական միավորմամբ կազմավորվեց միասնական հռոմեական ժողովուրդ։ Պատրիկները և պլեբեյների վերանախավից ձևավորվեց նոր ավագանի։
- Տուր «հանրապետություն» հասկացության բացատրությունը:
- Պատմիր Հռոմեկան բանակի կառուցվածքի մասին:
- Աղբյուրները’ Համաշխարհային պատմություն,6-րդ դասարան, դասագիրք, էջ 110-114, համացանց
Լրացուցիչ աշխատանք
«Հուլիոս Կեսարը, նրա հետ կապված պատմություններ»
«Ցիցերոնի 20 իմաստուն մտքերը»-թարգմանություն
