Рубрика: Uncategorized

Ուսումնական երրորդ շրջան, առաջադրանք, 6-րդ դասարան, դաս 12

Հին Հռոմ

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :

Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Հռոմ քաղաք- պետությունը հիմնվել է Ք. ա. 753 թ. Միջին Ւտալիայում՝ Տրիբրոսի գետաբերանից ոչ հեռու՝ յոթ բլուրների վրա: Համաձայն ավանդույթի՝ Հռոմի հիմնադիրը հերոս Հռոմուլոսն էր: Նա միավորել էր հարևան ցեղերը՝ տալով քաղաքին ու պետությանը իր անունը:

Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:

Հռոմում դեռևս պահպանվել էին տոհմացեղային կենցաղի շատ վերապրոկներ:Այդյունակից ընտանիքները միավորվում էին տոհմի մեջ՝ առաջնորդի ղեկավարությամբ: Ցեղին պատկանող ընդհանուր հողատարածծքը պարբերաբար վերաբաժանվում էր ըստ տոհմերի և ընտանիքների անդամների: Հետագայում այդ կարգը խախտվեց, ավելի ուժեղներն իրենց ամրակցեցին մեծ ու բերրի հողակտորներ, այդուհանդերձ հողի միակ սեփականատերը ցեղն էր: Այդ իրավունքը փոխանցվեց հռոմին, որի հողատարածքները կոչվում էին հասարակական դաշտ:Բոլոր չափահաս տղամարդիկ, Հռոմի քաղաքացի ճանաչվելով, ընտանիք կազմելու և հասարակական դաշտից հողակտոր ձեռք բերոլու իրավունք էին ստանում: Նրանք դառնում էին նաև զինվոր՝ պատրաստ կյանքով պաշտպանելու հայրենիքը:Աշխարհաժողովին մասնակցելն քաղաքացիների իրավունքն էր:

Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:

Հռոմի արքա Սերվիոս Տուլիոսը Ք. ա. VI դ. կեսերին բարենորոգումներ կատարեց. Իրականացրեց տարածքային և վարչական բաժանում: Քաղաքացիներին բաժանեց դասերի ըստմարդկանց եկամուտի: Այդ բարենորոգումները տեղիք տվին ներքին հակասությունների: Դրանից օգտվելով՝ Հռոմի վերջին արքան՝ տարքվինիոսը, որոշեց աշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Նա իրեն վեր դասելով օրենքներից բռնություններ գործդրեց: Արդյունքում Հռոմի բնակչությունը Ք. ա. 510 թ. արքային արտաքսեց: Հետո ծերակույտը որոշեց, որ Հռոմում էլ արքա չի լինելու, ծերակույտից ընտրվելու են որոշ մարդիկ և կառավարելու երկիրը (Կոնսուլները):

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, դասագիրք, էջ 105-109, համացանց

 

Оставьте комментарий