Рубрика: Uncategorized

07.05.2019

Դասարանում 
Կարդում ենք Սահյան 

Ի՞նչ է ասում

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:

  • Բացատրի՛ր բառերը՝

կածան — արահետ

քարավան —  Բեռնատար գրաստների (ձիերի, ուղտերի ևն)՝ բեռներ ու մարդկանց փոխադրող՝ սովորաբար երկար ճանապարհի (անապատի, տափաստանի ևն) համար կազմված խումբ:

պատռած — երկու մասի կիսված

մեծաժխոր —   Մեծ ժխոր՝ աղմուկ բարձրացնող:

ապառաժ —  Կարծր քարի մակերես:

  • Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ:

Կածանը բանաստեղծության մեջ նկարագրված է հին տեսքով, հոգնած և մեջքը կոտրած։

  • Ի՞նչ է ասում կածանը, փորձի՛ր ներկայացնել ի՞նչ կասի:

Կածանը ասում էր, որ նրա վրայով անցնում էին հազարավոր մարդիկ դանդաղ և տրորելով նրան։ Նրան չէին նորոգում, և նա արդեն պատռվում էր։

Տնային աշխատանք

Անգիր սովորրի՛ր Համո Սահյանի ,,Ի՞նչ է ասում,, բանաստեղծությունը:

  1. Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով՝ հարցական նշանով, կամ առանց դրա:

Ինչ, ուր, որքան, երբ:

Երբ ցանկանաս, արի՛, իմ դուռը միշտ բաց է քո առաջ:

Ե՞րբ կանչեցիր, որ չեկա:

Ու՞ր է տանում այս քարքարոտ ու անհրապույր ճանապարհը:

ուր տանես, կգամ քեզ հետ:

Ճամփորդն էր ի՞նչ պատմում իր տեսած երկրների մասին:

Ես քեզ պատմում եմ, ինչ լսել եմ. ոչինչ չեմ հորինում:

Որքա՞ն է խորաթյունը, որ չես ուզում մտնել:

Քարանձավ չմտավ, որքան էլ համոզեցին ընկերները:

  1. Կետերը փոխարինի՛ր խաղալ բայից կազմված տրված դերբայներով:

Խաղալ, խաղալիս, խաղացող, խաղացած:

Ինձ թույլ են տալիս ամբողջ օրր բակում խաղալ:

Սիրում եմ նայել գնդակով խաղացող մեծահասակներին:

Շատ խաղացած խաղը նրան էլ չի հետաքրքրում. միշտ նոր բան է ուզում հորինել:

Երեկոյան՝ ընկերների հետ խաղալիս նորից հիշեց առավոտյան հանդիպումը:

Оставьте комментарий