Կարդա՛ Սահյանի բնությունը նկարագրող բանաստեղծությունները:
Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր:
Ինչպես է նկարագրում-ներկայացնում բնությունը Սահյանը:
Դուրս բեր նկարագրություններ
Ավարտել հաշվետվությունները, ուղարկել իմ էլ. փոստին:
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Հարցեր և առաջադրանքներ՝
Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Կանաչ խոտեր, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խորը ձորեր, արձակ տափաստան, խոնհար ծառեր, բարի արև։
Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Կրկնվում են ամպրոպից հետո բառակապակցությունը և ավելի բառը: Դրանցով մենք հասկանում ենք ամպրոպից հետո ինչ է լինում, իսկ ավելի բառն ավելի է ընդգծում կատարվող գործողությունները:
Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Իմ կարծիքով , որ փոխաբերական իմաստն այն է, որ յուրաքանչյուր ամպրոպից կամ դժվարությունից հետո միշտ մի նոր լույս է բացվում, նոր հույս:
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :
Հավք֊Թռչուն
Խոնարհ֊Հեզ, հլու, հնազանդ, հպատակ, խոնարհամիտ
Տափաստան ֊Տափակ՝ հարթ տարածություն,
Բացատրի՛ր տրված դարձվածքները՝ գլխին նստել, գայլի գլխին ավետարան կարդալ, երկաթը տաք-տաք ծեծել, կրակի վրա յուղ ավելացնել, գլուխը յուղել:
Գլխին նստել֊Իշխել
Գայլի գլխին ավետարան կարդալ֊Անուղղելի կամ իրասածի մարդուն խրատներ տալ, ապարդյուն կերպով մեկին մի բանում համոզելու ձգտել
Երկաթը տաք֊տաք ծեծել֊Տաք ծեծել֊մի գործ առանց հապաղելու կատարել
Կրակի վրա յուղ ավելացնել֊Բորբոքել
Գլուխը յուղել֊Քաղցր խոսքերով՝ խոստումներով խաբել