Рубрика: Uncategorized

Տնային Աշխատանք

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտունմիտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:

Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթականպատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որինստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշև այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:

Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:

Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանցմիտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):

Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցինպատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չ… ո՛չ և նման բառերով (շաղկապներով):

Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում էշեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա:

Կոչականն իրլրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:

  1. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

                Հա՛յր, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Նատալի՛, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Կարինե՛:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Պապի՛կ:
Գիտե՞ս, Մայրի՛կ, ռոբոտներին էլ է օդ պետք:
Ի՜նչ ասես չես մտածի, եղբա՛յր հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

  1. Ա և  Բ  խմբերի  նախադասություններում  ընդգծված  կոչականները  համեմատի՛ր  և տարբերությունների մասին գրի՛ր:

                Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն                 փիլիսոփա:
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ    պետք չէր լինի:
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար,    ավտոտնակ էլ պետք չէր լինի:

  1. Նախադասություններն ավարտի՛ր:  Գտի՛ր  ստացված  նախադասությունների  արտահայտած մտքերի տարբերության պատճառը:

                Նա ամեն առավոտ վազում է, որ չուշանա պարի դասից.:
Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի նիհարի:
Նա ամեն առավոտ վազում է, չնայած ոչ հաճույքով:
Նա ամեն առավոտ վազում է, իսկ ես ոչ:
Նա ամեն առավոտ չի վազում, այլ հաց է ուտում:

  1. Նախադասությունները տրված բառերով միացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ:

ա) Այնքան … որ,

բ) և:
Թագավորի ձայնը նվազում է: Պալատականները նրան չեն կարողանում լսել:

ա․ Թագավորի ձայնը նվազում է այնքան, որ պալատականները նրան չեն կարողանում լսել:

բ․ Թագավորի ձայնը նվազում է և պալատականները նրան չեն կարողանում լսել:

  1. Նոր նախադասություններ  ստացի՛ր՝  տրված  բարդ  նախադասության  ընդգծված  մասը հանելով: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

                Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ, որը կպայքարի ցանկացած    հիվանդության դեմ:
Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի, որը մահացողներին փրկում   ուառողջացնում է:
Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում նրանից, որը մարդկությունն իր կյանքի       արշալույսին է տեսել:
Մարդիկ ավերում են Երկիրը՝ առանց մտածելու սերունդների մասին, որոնք        գալու են իրենցից հետո:
Պատմության դասագրքերում ոչինչ չկա ամբողջ աշխարհն ընդգրկած այն             պատերազմի մասին, որ մարդիկ վարում են բնության դեմ:

  1. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և դրանց տարբերությունը գտի՛ր:

 

                Ա. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ու ասաց.
— Մարա՛գ, դուռդ բա՛ց արա, քեզ հարդ եմ բերել:
Մարագը պատասխանեց.
— Դու իմ ունեցած հարդը մի՛ տանիր, քո բերածն ինձ հարկավոր չէ:
Բ. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ու մարագին  ասաց ,  որ դուռը բաց անի, որովհետև ինքը նրան հարդ է բերել: Մարագը պատասխանեց, որ քամին թողիր ունեցած հարդը չտանի, իրեն նրա բերածը հարկավոր չէ:

Ա և Բ տեքստերի տարբերությունը այն է, որ Ա տեքստը գրված է որպես երկխոսություն, իսկ Բ տեքստը որպես պատում։

Рубрика: Uncategorized

16.05.2019

Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Միդիաս թագավորը,, պատմությունը:

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր շվայտ բառը և գրի՛ր հոմանիշները:

Բացատրուցյուն-կերուխումի անձնատուր եղած
Հոմանիշներ-ցանկասեր, հեշտասեր, անառակ, անբարոյական, ախտասեր,

  1. Բացատրի՛ր ,,մահու չափ հոգնած,, արտահայտությունը:

Մահու չափ հոգնած արտահայտությունը նշանակում էր, որ մարդն այնքն է հոգնել, որ քիչեմնում մահանա

  1. Բնութագրի՛ր Միդիաս թագավորին:
  2. Տեքստը համառոտ փոխադրի՛ր և համապատասխան հետևություններ արա՛:

Լինում է, չի լինում, մի փադիշահ է լինում: Շրջելիս, տեսնում է՝ մի ծերունի ձիթենի է տնկում:  Նա մոտենում է ծերունուն ու հարցնում․
-ինչո՞վ ես զբաղված: Հանգստանալուդ ժամանակն է, իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե՞ս,  մինչև այս ծառը պտուղ տա:
-Աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները:  Բայց հույս ունեմ ապրելու մինչև ծառն պտուղ տա:
Փադիշահին դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով լի քսակ է տալիս:
-Ա՛յ, տեսնո՞ւմ ես՝ ծառն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին: Փադիշահը էլի մի քսակ է տալիս ծերունուն:
-Ո՜վ մեծ փադիշահ, տես մյուս ծառերը մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ երկու անգամ:
Այս կատակն ավելի է դուր գաս փադիշահին: Նա ծերունան է տալիս երրորդ քսակն ու ասումիր ուղեկիցներին.
-Գնանք, թե չէ բոլորովին կսնանկանանք:

2.Նախադասությունից հանի՛ր այն բառերն ու բառակապակցությունները, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Պոչը թակարդում թողած աղվեսը մյուս աղվեսներին համոզում էր ձեռք քաշել իրենց պոչերից: (ո՞ր)

Միջատներր շատ զզայուն են մագնիսական դաշտի նկատմամբ: (ո՞ր, ինչքա՞ն)

Ծանոթ հսկիչին տեսնելով՝ կապիկն ինձ դարձրեց իր սև մռութիկն ու թաթերն աղերսանքով մեկնեց: (ինչպիսի՞, ո՞ր)

Երկնքի կապույտի վրա թղթե նկարի նման սահող այդ երկու գեղեցիկ թռչունները շատ անսպասելի, աղմուկով իջան մեր վերևի ճյուղին և երկար ու լուրջ զրույց սկսեցին: (ինչպիսի՞, ո՞ր)

  1. Կետերը փոխարինի՛ր փակագծում  տրված  հարցին  պատասխանող  բառերով:  Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

Վալոդը, Աշոտը, Արշակը, Արթուրն ու ես մի քիչ ուշացել էինք: (Ո՞վ)

Եղել էր բոլոր այգիներում, հրապարակներում, բակերում: (որտե՞ղ)

Ո՛չ Անին, ո՛չ Անգելինան, ոչ էլ Սոնան տան տեղը չգիտեին: (ո՞վ)

Ո՛չ Նանեին, ո՛չ Էլլային և ոչ էլ Սոնային չէր պատմել: (ո՞ւմ)

Պայմանավորվեցինք, որ պիտի հեռանա Իտալիայից էլ, բակից էլ, Սրճարանից էլ: (որտեղի՞ց)

Рубрика: Uncategorized

Մայրենիի Հաշվետվություն

Այս ուսումնական տարին անցավ ուրախ և ոչ դժվար: Մենք ընկեր Տաթևի հետ իրականացրել ենք անհատական նախագծեր, ես իրականացրել եմ թարգմանչական նախագիծ: Իհարկե, ես այս տարի չեմ ճամփորդել, բայց ընկեր Տաթևի հետ գնացել ենք սահադաշտ: Իմ մարզական գործենեյությունը սուսերամարտն է, իմ ընկերուհին էլ է գնում սուսերամարտի: Մենք այս տարի շատ  — շատ ընթերցություններ էինք արել, օրինակ Թումանյան, Սայհան, Չարենց և այլն ․․․․։

 

Рубрика: Uncategorized

Սահադաշտում

Ուրբաթ օրը մենք մեր դասարանով որոշեցինք գնալ սահադաշտ։ Հավաքվեցինք դպրոցի բակում և այնտեղից երթուղայինով գնացինք <<Երազ այգի>>։ Ճանապարհը իհարկե շատ երկար էր, բայց ոչ մեր համար։ Որովհետև մենք իրար հետ խաղում էինք խաղեր։ Վերջիվերջո մենք հասանք Երազի այգի։ Ես ունեի իմ անձնական չմուշկները։ Երբ ես մտա սահադաշտ ընկնում էի սառույցի վրա, որովհետև շատ սղլիկ էր։ Բայց ես ամենից լավն էի սահում։ Ես ամեինչ կարողանում էի անել հետևանց սահել, պտտվել և ալյն։ Ես և Նատալին օգնում էինք Սոնաին, որպիսզի նա սովորի սահել և հավասարակշռությունը պահել։

Հետո մենք ցանկացանք այդ ամենը տպավորել և սկսեցինք նկարվել։ Մեր ֆոտոսեսիայի համար բավականին շատ գեղեցիկ վայրեր կային։ Այնքան լավ էր անցնում այնտեղ, որ ոչ մրսածությունը ոչ էլ հոգնածությունը մեզ չէր ստիպում տուն վերադառնալ։ Դա հիասքանչ օր էր, ինձ շատ դուր եկավ սահադաշտում։

Рубрика: Uncategorized

08.05.2019

Դասարանում 

Այս իմ հրաշք աշխարհն է
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
Շարադրություն՝ Այս իմ հրաշք աշխարհն է:
Այս իմ հրաշք աշխարհն է որտեղ ես ապրում եմ։ Իսկ ես ապրում եմ երևակայարած աշխարհում որտեղ առնետները բարի թռչուններ են, իսկ օձերը գեղեցիկ միաեղջյուրներ։ Այստեղ չկա չարիք և անհանգստություն, միայն խաղաղ և բարի կյանք։ Մեկ — մեկ ես կորում եմ այնտեղ, ես կարող եմ այնտեղ մնալ օրերով, ամիսներով և անգամ տարիներով։ Ընդհամենը պետք է երևակայել և դու ել կարող ես գալ ինձ մոտ։ Այս հրաշք աշխարհի անունն է Դասերից հեռու, որովհետև եթե ես երևակայեմ դասի ժամանակ ինձ ոչ ոք չի կարող խանգարել։
 Բառերի դիմաց նշի՛ր դերբայը (համակատար, հարակատար , անորոշ, ենթակայական):
Վազելիս — համակատար — իս, ալիս, ելիս
երգող — ենթակայական — ող
քայլել — անորոշ — ել, ալ
մտածող —  ենթակայական — ող
ածխացած — հարակատար — ացած, եցած
պատռված — հարակատար — ացած, եցած
խոսել — անորոշ — ել, ալ
երկնչել — անորոշ — ել , ալ
լսելիս — համակատար — իս, ալիս, ելիս
շտապել — անորոշ — ել, ալ
մաքրած — հարակատար — ացած, եցած
Նկարել — անորոշ — ել, ալ
նկարելիս — համակատար — իս, ալիս, ելիս
լողացած — հարակատար — ացած, եցած
լողացող — ենթակայական — ող
Տնային աշխատանք
Սահյանի ,,Այս իմ հրաշք աշխարհն է,, բանաստեղծությունը սովորե՛ք անգիր:
Ընտրի՛ր Սահյանի բանաստեղծություններից մեկը, կարդա՛ և պատրաստի՛ր ռադիոնյութ կամ տեսանյութ:
Կարդա՛ Սահյանի մասին . Երկու թարմ հուշ: