Рубрика: Uncategorized

Սահադաշտում

Ուրբաթ օրը մենք մեր դասարանով որոշեցինք գնալ սահադաշտ։ Հավաքվեցինք դպրոցի բակում և այնտեղից երթուղայինով գնացինք <<Երազ այգի>>։ Ճանապարհը իհարկե շատ երկար էր, բայց ոչ մեր համար։ Որովհետև մենք իրար հետ խաղում էինք խաղեր։ Վերջիվերջո մենք հասանք Երազի այգի։ Ես ունեի իմ անձնական չմուշկները։ Երբ ես մտա սահադաշտ ընկնում էի սառույցի վրա, որովհետև շատ սղլիկ էր։ Բայց ես ամենից լավն էի սահում։ Ես ամեինչ կարողանում էի անել հետևանց սահել, պտտվել և ալյն։ Ես և Նատալին օգնում էինք Սոնաին, որպիսզի նա սովորի սահել և հավասարակշռությունը պահել։

Հետո մենք ցանկացանք այդ ամենը տպավորել և սկսեցինք նկարվել։ Մեր ֆոտոսեսիայի համար բավականին շատ գեղեցիկ վայրեր կային։ Այնքան լավ էր անցնում այնտեղ, որ ոչ մրսածությունը ոչ էլ հոգնածությունը մեզ չէր ստիպում տուն վերադառնալ։ Դա հիասքանչ օր էր, ինձ շատ դուր եկավ սահադաշտում։

Оставьте комментарий