Рубрика: Uncategorized

Տնային Աշխատանք

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտունմիտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:

Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթականպատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որինստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշև այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:

Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:

Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանցմիտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):

Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցինպատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չ… ո՛չ և նման բառերով (շաղկապներով):

Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում էշեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա:

Կոչականն իրլրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:

  1. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

                Հա՛յր, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Նատալի՛, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Կարինե՛:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Պապի՛կ:
Գիտե՞ս, Մայրի՛կ, ռոբոտներին էլ է օդ պետք:
Ի՜նչ ասես չես մտածի, եղբա՛յր հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

  1. Ա և  Բ  խմբերի  նախադասություններում  ընդգծված  կոչականները  համեմատի՛ր  և տարբերությունների մասին գրի՛ր:

                Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն                 փիլիսոփա:
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ    պետք չէր լինի:
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար,    ավտոտնակ էլ պետք չէր լինի:

  1. Նախադասություններն ավարտի՛ր:  Գտի՛ր  ստացված  նախադասությունների  արտահայտած մտքերի տարբերության պատճառը:

                Նա ամեն առավոտ վազում է, որ չուշանա պարի դասից.:
Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի նիհարի:
Նա ամեն առավոտ վազում է, չնայած ոչ հաճույքով:
Նա ամեն առավոտ վազում է, իսկ ես ոչ:
Նա ամեն առավոտ չի վազում, այլ հաց է ուտում:

  1. Նախադասությունները տրված բառերով միացրո՛ւ և ստացի՛ր բարդ նախադասություններ:

ա) Այնքան … որ,

բ) և:
Թագավորի ձայնը նվազում է: Պալատականները նրան չեն կարողանում լսել:

ա․ Թագավորի ձայնը նվազում է այնքան, որ պալատականները նրան չեն կարողանում լսել:

բ․ Թագավորի ձայնը նվազում է և պալատականները նրան չեն կարողանում լսել:

  1. Նոր նախադասություններ  ստացի՛ր՝  տրված  բարդ  նախադասության  ընդգծված  մասը հանելով: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:

                Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ, որը կպայքարի ցանկացած    հիվանդության դեմ:
Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի, որը մահացողներին փրկում   ուառողջացնում է:
Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում նրանից, որը մարդկությունն իր կյանքի       արշալույսին է տեսել:
Մարդիկ ավերում են Երկիրը՝ առանց մտածելու սերունդների մասին, որոնք        գալու են իրենցից հետո:
Պատմության դասագրքերում ոչինչ չկա ամբողջ աշխարհն ընդգրկած այն             պատերազմի մասին, որ մարդիկ վարում են բնության դեմ:

  1. Ա և Բ տեքստերը համեմատի՛ր և դրանց տարբերությունը գտի՛ր:

 

                Ա. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ու ասաց.
— Մարա՛գ, դուռդ բա՛ց արա, քեզ հարդ եմ բերել:
Մարագը պատասխանեց.
— Դու իմ ունեցած հարդը մի՛ տանիր, քո բերածն ինձ հարկավոր չէ:
Բ. Քամին մարագի շուրջը պտտվեց, մտնելու ճեղք չգտավ ու մարագին  ասաց ,  որ դուռը բաց անի, որովհետև ինքը նրան հարդ է բերել: Մարագը պատասխանեց, որ քամին թողիր ունեցած հարդը չտանի, իրեն նրա բերածը հարկավոր չէ:

Ա և Բ տեքստերի տարբերությունը այն է, որ Ա տեքստը գրված է որպես երկխոսություն, իսկ Բ տեքստը որպես պատում։

Оставьте комментарий