Рубрика: Uncategorized

08.05.2019

Դասարանում 

Այս իմ հրաշք աշխարհն է
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
Շարադրություն՝ Այս իմ հրաշք աշխարհն է:
Այս իմ հրաշք աշխարհն է որտեղ ես ապրում եմ։ Իսկ ես ապրում եմ երևակայարած աշխարհում որտեղ առնետները բարի թռչուններ են, իսկ օձերը գեղեցիկ միաեղջյուրներ։ Այստեղ չկա չարիք և անհանգստություն, միայն խաղաղ և բարի կյանք։ Մեկ — մեկ ես կորում եմ այնտեղ, ես կարող եմ այնտեղ մնալ օրերով, ամիսներով և անգամ տարիներով։ Ընդհամենը պետք է երևակայել և դու ել կարող ես գալ ինձ մոտ։ Այս հրաշք աշխարհի անունն է Դասերից հեռու, որովհետև եթե ես երևակայեմ դասի ժամանակ ինձ ոչ ոք չի կարող խանգարել։
 Բառերի դիմաց նշի՛ր դերբայը (համակատար, հարակատար , անորոշ, ենթակայական):
Վազելիս — համակատար — իս, ալիս, ելիս
երգող — ենթակայական — ող
քայլել — անորոշ — ել, ալ
մտածող —  ենթակայական — ող
ածխացած — հարակատար — ացած, եցած
պատռված — հարակատար — ացած, եցած
խոսել — անորոշ — ել, ալ
երկնչել — անորոշ — ել , ալ
լսելիս — համակատար — իս, ալիս, ելիս
շտապել — անորոշ — ել, ալ
մաքրած — հարակատար — ացած, եցած
Նկարել — անորոշ — ել, ալ
նկարելիս — համակատար — իս, ալիս, ելիս
լողացած — հարակատար — ացած, եցած
լողացող — ենթակայական — ող
Տնային աշխատանք
Սահյանի ,,Այս իմ հրաշք աշխարհն է,, բանաստեղծությունը սովորե՛ք անգիր:
Ընտրի՛ր Սահյանի բանաստեղծություններից մեկը, կարդա՛ և պատրաստի՛ր ռադիոնյութ կամ տեսանյութ:
Կարդա՛ Սահյանի մասին . Երկու թարմ հուշ:

Оставьте комментарий