Դասարանում
Աշնանային ընթերցումներ
Սահյան
Աշնան հրդեհն է գալարվում
Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։
Աշնանամուտի ջրերը բարակ
Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:
Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:
Աշունը ձորն է մտնում
Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:
Ձորերի միջով:
Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…
Վիթխարի մի ձոր…
Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:
Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …
Տնային աշխատանք
Կարդա՛ հեքիաթը:
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Հեքիաթի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը:
Ի՞նչ է իսկական ընկերությունը. շարադրի՛ր մտքերդ:
Իմ կարծիքով, իսկական ընկերությունը պետք է լինի, ճշմարիտ, զվարճլի։ Իսկական ընկեր գտնելը այդքան էլ հեշտ գործ չէ։ Պետք է այդ մարդուն լավ իմանալ, և եզրակացնել նա պատրաստ է քեզ համար թագավորի դեմ գնալ։