Рубрика: Պատմություն 2020 - 2021

Պատմություն

Առաջադրանք 1

Ներկայացնել միջնադարյան կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

325 թ. Նիկեայի առաջին տիեզերական ժողովը 534 թ. Քաղաքացիական իրավունքի հավաքածուի կազմումը
Բյուզանդիայում
537 թ. Ս. Սոֆիայի տաճարի կառուցման ավարտը Կոստանդնուպոլսում 988 թ. Քրիստոնեության ընդունումը Ռուսիայում 1001 թ. Հունգարական թագավորության ստեղծումը 1189–1192 թթ. Խաչակրաց III արշավանքը

Միջնադարյան 10 նոր հասկացությունների սահմանում:

Բոյարական դումա — Ռուսիայում (ապա՝ Ռուսաստան) Մեծ իշխանին կից գերագույն խորհուրդ (ցարին կից՝ 1547 թ–ից) X դարից մինչև XVIII դ.:
Գիլդիա — Միջնադարյան Եվրոպայում առևտրականների միավորում, որ ուներ իր
կանոնադրությունը և պաշտպանում էր միության անդամների շահերը:
Թագավորական դոմեն (լատ.՝ տիրույթ) — Ֆրանսիական թագավորի ժառանգական
հողային տիրույթների ամբողջությունը: Ինդուլգենցիա (լատ.՝ ողորմություն) — Մեղքերի թողության շնորհագիր, դրանց
վաճառքը վերածվել էր եկեղեցու և հոգևորականության հարստացման
աղբյուրի: Կաբուկի — Այսպես է կոչվում թատրոնը միջնադարյան Ճապոնիայում:
Հավատաքննություն (ինկվիզիցիա) (լատ.՝ հետաքննություն) — Կաթոլիկ եկեղեցու
դատական և քննչական կազմակերպություն, որը ստեղծվել է կաթոլիկ եկեղեցու հակառակորդներին հալածելու համար: Հերետիկոս — Աղանդավոր մարդ, որը հրաժարվել է քրիստոնեական հավատքից,
եկեղեցական կանոններից և ծիսակատարություններից: Հերետիկոսները դաժանորեն հետապնդվում էին եկեղեցու և իշխանությունների կողմից:
Հիջրա —Մեքքայից Մեդինա Մուհամեդի փախուստը. այն տեղի է ունեցել 622 թ.:
Այս տարեթիվն էլ համարվում է մուսուլմանական թվականության առաջին
տարին:
Ճիզվիտներ (հիսուսյաններ (Հիսուս անվան լատ. ձևից)) — Կաթոլիկ վանական միաբանության անդամներ (ինքնանվանումը՝ «Հիսուսի ընկերություն»):

Ներկայացնել, բնութագրել միջնադարյան արքաներից:

Հայոց Պատմություն

Ինձ մինջդարի հակական թագավորներիվ շատ է դուրս եկե Աշուտը II(երկաթ)(ծննդյան թվականներ՝ 881-884 – 929, գահակալման թվականներ՝ 914-929):Նա դարձլ է արքա կռվի ժամանակ:Այդ ժամնակ նա միակ հույսներ որ կփրի բոլորին և ադպես է եղավ նա փրկեց բոլորին և ազտագրեց հողերից արաբներին:Նա շատ խելացի ,ուժեղ, խորամանկ էր:Հենց նրա ժամանակ թագավորությունը վերելիքի հասավ:

Համաշխարհային պատմություն

Հուստինիանոս I–ը (527–565) իմ գլխի մեջ տպավորված արքաներից մեկն է:Նա ծնվել է չքավոր ըտանիքից բայց նա դարձավ ամենաուժեղ արքաներց մեկը :Նա եղել է դաժան , բայց շատ խելացի նրա կինել է նրա պես :Նրա կինը երիտասարդ ժամանկա եղել է շրջիկ պարուհի:

Ներկայացնել միջնադարյան մշակութային ներկայացուցիչներից մեկին, ճարտարապետական կոթողներից որևիցե մեկի մասին:

Տաթևի վանքը, որը Հայաստանի ամենախոշոր եկեղեցական շինություններից է: Կառուցվել է 895-906թթ., հետագայում զարդարվել մոնումենտալ որմնանկարներով:Վանքի վերականգնումը, վանական կյանքի վերածնունդը և վանքի կրթական նշանակության վերականգնումը «Տաթևի Վերածնունդ» նախագծի հիմնական նպատակներից է, որի մի մասն է կազմում նաև «ՏաԹևեր» ճոպանուղին:

Ներկայացնել միջնադարում մարդկային ձեռքբերումները:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնչյուն և տառ

1. Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի է տառով`

 ա) բառասկզբում, — էություն, էակ, էջանիշ

 բ) բառամիջում, – ելևէջ, վայրէջք, էլեկտրաէներգիա

 գ) բառավերջում: – մանրէ, երբևէ, որևէ։

2.Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի ե տառով`

ա) բառասկզբում, – ես, եմ, ենք

բ) բառամիջում, – գործնեություն, բառեր, հեռախոս։

գ) բառավերջում: – Նարե, Նանե, Մանե

3.Գրի՛ր հինգական բառ, որոնց մեջ ե տառն արտահայտի յէ; հնչյունակապակցությունը`

 ա) բառասկզբում, – ելակ, երկիր, երկինք, երակ, երեսուն։

 բ) բառամիջում: – վայելք, վայելչակազմ, ամենաերևակաելի։

4.Գրի՛ր հինգական բառ, որոնց մեջ о հնչյունն սարտահայտվի օ տառով`

ա) բառասկզբում, – օր, օղ, օշական, օրացույց, օրենք

բ) բառամիջում: – կեսօր, ականջօղ, տնօրեն, ամենօրյա, միօրեն։

5.Գրի՛ր բառեր, որոնց մեջ о հնչյունն արտահայտվի ո տառով`

ա) բառասկզբում, ով, ովքեր

բ) բառամիջում, – առաջնորդ, գնորդ

գ) բառավերջում: – կինո, պահածո, ակնահաջող։

6.Գրի՛ր հինգական բառ, որոնց մեջ ո տառն արտահայտի վօ հնչյունակապակցությունը`

ա) բառասկզբում, – ոզնի, ոսկի, որդ, որբ, որսորդ։

 բ) բառամիջում: – ամենաորակյալ,

7.Գրի՛ր երեքական այնպիսի բառեր, որոնց մեջ ե տառն արտահայտի`

ա) երկու հնչյուն, – արև, թև, երևան

բ) երեք հնչյուն: – թեև, Եվա, նաև։

8.Գրի՛ր տրված շնչեղ խուլ բաղաձայններին համապատասխանող խուլերն ու ձայնեղները:

Օրինակ`

չ-ճ, ջ: – ձ – ծ – ց

Ց – ծ — ձ, գ – կ — ք, բ – պ — փ, թ – դ — տ:

Տանը; 17, 18, 19

17.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան-սրբազան, ճամփորդ, համփերություն-համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ-նյարդ, թարթել,երթվել-երդվել, փարթամ:

18.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ-հարցուփորձ, հարձակում, մրձույթ-մրցույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման-օձանման, ատաղծագործ-ատաղձագործ:

19.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել-խեղդել, կխտար, խրոխտ, ոխկույզ-ողկույզ, տախտակ, նախկին:
 Բ. Ճեղքել, կմաղք-կմախք, աղքատ, կողպեք, վղտալ-վխտալ, եղբայր, սանդուղք:

Рубрика: Գրականություն 2020 - 2021

Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:


-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:
1. Ինչի՞ մասին է հեքիաթը:

Հեքիաթը արդեն ծերացած թագավորի մասին է, ով ուզում է իր գահը փոխանցել իր որդիներից ամենաիմաստունին։ Նա շատ իմաստուն տարբերակ է ընտրում ամենաիմաստունին գտնելու համար։

2. Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:

Իմ կարծիքով ամենապիտանի բանը, ընկերությունն է։ Առանց ընկերության ոչ մի բան չի ստացվի։ Ոչ ուտելիք կլինի, ոչ էլ կյանք։
3. Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:

Այո, համաձայն եմ։ Քանի որ առանց լույսի ոչ մի բան չի ստեղծվի։
4. Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

Արդարամիտ – շիտակ

Խելացի – իմաստուն

Կամեցավ – ցանկություն

Դժվարին – անհեշտ

Վեհ – գերագույն

Ահագին – վիթխարի

Շինել եմ – կառուցել եմ

Փափագս – տենչ

Բախտավոր – բարեբախտ

Ուղի – արահետ