Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Կինեմատիկա։ Ներածություն: Անհավասարաչափ շարժում: Միջին արագություն։

Թեմա՝ԿԻՆԵՄԱՏԻԿԱ

Ներածություն: Անհավասարաչափ շարժում: Միջին արագություն։

1. Շարժում: Ինչ է մեխանիկական շարժումը: (Անցյալ տարվա դասընթացի կրկնություն):
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.Ինչ է ուսումնասիրում կինեմատիկան:
Կինեմատիկան ուսումնասիրում է մարմինների շարժումն ու փոխազդեցությունը։


3. Շարժման հարաբերականությունը:

Մեխանիկական շարժման հարաբերականությունը մարմնի շարժման հետագծի, անցած տարածության, տեղաշարժի և արագության կախվածությունն է `հղման շրջանակի ընտրությունից:

4.Ինչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:

Իներցիալ հաշվարկման համակարգ, հաշվարկման համակարգ, որում բոլոր ազատ մարմինները շարժվում են ուղղագիծ և հավասարաչափ կամ գտնվում են դադարի վիճակում։ Այն հաշվարկման համակարգը, որում տեղի ունի Նյուտոնի առաջին օրենքը, կոչվում է հաշվարկման իներցիալ համակարգ։ Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմիններ:

5.Ինչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):

Նյութական կետի շարժման հետագիծ կոչվում է այն կետերի բազմությունը (կետերի երկրաչափական տեղը) , որոնցով տվյալ հաշվարկման համակարգում անցնում է մարմինը շարժման ընթացքում:

6.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Ճանապարհի միավորը:
Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

7.Ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

8.Որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ: (Բերել ձեր շուրջը առօրյայում, կենցաղում հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ):
Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավասարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ։

9.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։


10. Արագություն, արագության միավորը: Բացի թվային արժեքից էլ ինչով է բնութագրվում մարմնի արագությունը: Վեկտորական և սկալյար մեծություններ;
Արագություն — V
Արագության միավորը — կմ/ժ, մ/վ։

11. Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ:
Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ:
Օրինակ՝ մեքենայի սլանալը, հեծանվի սլանալը, տերևի ընկնելը, մարդու քայլելը և այլն։
Նկարում խոսքը գնում է մեքենայի սլանալու մասին։

12. Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այդ անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն:

13.Գրել միջին արագության բանաձևը:
v={\frac  {s}{t}}

14.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:
Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն:

15.Ինչ է ակնթարթային արագությունը:
Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն:

Оставьте комментарий