Рубрика: Uncategorized

Սեպտեմբերի 21-27, առաջադրանք 2, 8-րդ դասարան

Թափ առնող Վարդանանց պատերազմի պայմաններում 451 թվականի մայիսին, ցանկանալով վերջնականապես արյան մեջ խեղդել հայերին, Հազկերտ II-ը հայերի դեմ շարժեց իր թագավորության ռազմական ուժերի հիմնական մասի կենտրոնացման արդյունքում հավաքած մի խոշոր բանակ: Մուշկան Նիսալվուրտի և վերջինիս օգնական Դողվճի գլխավորությամբ ուժերի կենտրոնացումը ավարտած Պարսից թագավորության բանակը ուղեկցությամբ շարունակեց առաջխաղացումը դեպի հյուսիս: Անցնելով Ճվաշ-Արտազ երթուղով` մայիսի 23-ին թշնամու բանակը ճամբարեց Տղմուտ գետի հարավային ափին: Այս ընթացքում սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ու կաթողիկոս Հովսեփ I Վայոց ձորցու հոգևոր առաջնորդությամբ Արտաշատում կենտրոնացած Հայկական բանակն իր հերթին շարժվեց թշնամուն ընդառաջ և, հասնելով վերջինիս մայիսի 25-ին, բանակեց Տղմուտ գետի հյուսիսային ափին: Անմիջապես էլ հրավիրված խորհրդակցությունում ձևակերպվեց Հայկական բանակի մարտական խնդիրը. հնարավորինս արյունաքամ անել թշնամուն առաջիկա մարտում, որից հետո մասնատել ուժերը և մանր ջոկատներով ծավալել հզոր պարտիզանական պայքար: Պարսիկների 214.000-անոց բանակի կազմի մեջ կային ապարացիներ, կատիշներ, հեփթաղներ, գիլաններ, լփիններ, բաղասականներ, ճղբեր, վատեր, գավեր, գղվարներ, խրսաններ, հեճմատականներ, փասխեր, փոխեր, փյուքվաններ, թավասպարներ, իժմախներ, գուգարներ, շչբեր, եգերսվաններ, Մատյան գունդը, ինչպես նաև 15 փիղ: Նրանց էին միացել Վասակ Սյունու ու դավաճան այլ նախարարները և նրանց գնդերը (ընդհանուր` 6.000 հեծյալ): Պարսից թագավորության բանակի առաջին շարքում տեղավորված էր հետևակը, երկրորդում՝ հեծելազորը: Ընդ որում երկրորդ շարքի աջում Պարսից թագավորության բանակի կազմում գտնվում էին վայրենի ցեղերի և դավաճանների գնդերը: Աջի և կենտրոնի հետևում գտնվող երրորդ շարքում տեղավորված էր փղերի գունդը, որը ուժեղացված էր 45.000 հետևակայինով, իսկ չորրորդ շարքում, որպես ընդհանուր պահեստազոր, տեղաբաշխված էր Մատյան գունդը: Հայկական բանակում զինվորների քանակը հասնում էր 100.000-ի, որից 66.000 նախարարական գնդի ռազմիկ և 34.000 աշխարհազորայիններ: Հայկական բանակի առաջին շարքում ծանր հետևակի պաշտպանության ներքո տեղավորված էր թեթև հետևակը, երկրորդ շարքում` աշխարհազորը, երրորդում՝ հեծելազորը, չորրորդում` պահեստազորը, իսկ մարտակարգի ծայր աջում և ծայր ձախում, համապատասխանաբար Ներսեհ Քաջբերունու ու Փափագ Առավեղյանի գլխավորությամբ, տեղադրված էին առանձնացված հեծյալ ջոկատներ: Հայկական բանակի աջը գլխավորում էր Խորեն Խորխոռունին, որպես օգնական ունենալով Արսեն Ընծայեցուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցին, որպես օգնական ունենալով Տաճատ Գնթունուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունին, որպես օգնականներ ունենալով Վահան Արծրունուն, Արտակ Մոկացուն և Միհրշապուհ Մարդպետունուն, իսկ պահեստազորը՝ Արշավիր Կամսարականը, որպես օգնական ունենալով Համազասպ Մամիկոնյանին: Սպարապետ Վարդան Մամիկոնյանը իր վրա վերցրեց բանակի ընդհանուր ղեկավարումը:

Վերհիշելով նախորդ տարվա անցածը՝ լրացնել բաց թողնված բառերը:

Անդրադառնալով հայ ժողովրդի համար թուրք–պարսկական պատերազմների աղետալի հետևանքներին` XVII դարի եվրոպացի հեղինակ Ժան Շարդենն արձանագրում է, որ «Աշխարհում չկա մի այլ երկիր, ուր տեղի ունեցած լինեին այդքան շատ արյունահեղ ընդհարումներ… նա (Հայաստանը) հանդիսացավ ռազմական գործողությունների թատերաբեմ Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի մղած վերջին պատերազմներում:  Թուրքերը կռվում էին ամբողջ Հայաստանը նվաճելու համար, սակայն բավարարվեցին այն պարսիկների հետ բաժանելով, այդուհանդերձ, նրանք տիրեցին նրա մեծագույն մասին»:

1555 թ. Ամասիայում Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի պետությունների միջև հաշտության պայմանագիր է կնքվում, համաձայն որի` թուրք–պարսկական սահմանագիծն անցնում էր Հայաստանի տարածքով: Հայաստանի արևևմտյան մասն անցնում էր Օսմանյան կայսրությանը, իսկ արևելյանը` Իրանին:

/արևմտյան, Օսմանյան, , արևելյանը ,Սեֆյան, թուրքեր, պարսիկներ/

Ներկայացնել  ՙՙազատագրական պայքար՚՚, «հեղափոխություն»հասկացությունների բացատրությունը:

Ազգային ազատագրական շարժումը — կազմակերպություն է, որը պայքարում է ինչ-որ ժողորվդի օտար տիրապետության դեմ։

Հեղափոխությունը — հասարակական և քաղաքական հարաբերությունների արմատական և կտրուկ ցնցում, ինչը հանգեցնում է սոցիալական համակարգի բռնի փոփոխության: Ավելի հասկանալի՝ պետությունում տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ, ժողովուրդը այլևս չի հանդուրժում առկա համակարգին, և բռնությամբ հանում է իշխանությանը։

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի նախադրյալները/ կարդալ էջ 7-10, պատասխանել  հարցերին:

Տանը

«Իսրայել Օրին ազատագրական գործիչ»

  • Ո՞վ էր Իսրայել Օրին, նրա ծավալած գործունեությունը հայության ազատագրման հարցում, ինչ արդյունքի հասավ:

Երբ Օրին ապրում էր Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, նա կայսընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում էր Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր առաջարկները:  Հովհան Վիլհելմին հետքրքրում էին նրա առաջարկները և նա համաձայնվել էր օգնել:

Իսրայել Օրու առաջարկով նա եկել էր Հայաստան և մասնակցել էր Անգեղակոթի ժողովին, որը տեղի է ունեցել 1699 թվականին: Ժողովի ժամանակ որոշվում է, որ Օրին պետք է շարունակի բանակցությունները ուրիշ եվրոպական երկրների և ռուսական իշխանությունների հետ:

Վերադառնալով Եվրոպա՝ Օրին Վիլհելմին ներկայացրել էր Հայաստանի ազատագրության ծրագիրը, որը հայտնի էր “Պֆալցյան ծրագիր” անվանումով: Հովհան Վիլհեմը հավանություն է տալիս ծրագրին և առաջարկում է Օրուն գնալ Ֆլորենցիա և Վիեննա՝ այնտեղի տիրակալների համաձայնությունը ևս ստանալու համար: Ֆլորենցիայի դուքսը համաձայնվում է, իսկ Վիեննայի արքունիքում հրաժարվում են, որովհետև 1699-ին արդեն հաշտության պայմանագիր էին կնքել Թուրքիայի հետ:

1701 թվականին Իրայել Օրին գնում է Ռուսաստան և Պետրոս I-ին ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիրը: Պետրոս I-ը զբաղված էր Հյուսիսային պատերազմով, այդ պատճառով հուսադրում է Օրուն, որ կզբաղի այդ հարցերով պատերազմից հետո: Որպես ռուսական դեսպան, նա Օրուն ուղարկում է Պարսկաստանում և Անդրկովկասում իրավիճակին ծանոթանալու համար: Իսրայել Օրուն տրվում է ռուսական բանակի գնդապետի աստիճան:

Իսրայել Օրին, սակայն, մեկնում է նախ Եվրոպա և Հռոմի պապից ստանում պարսից շահին ուղղված նամակը, որտեղ խնդրվում էր հալածանքներ թույլ չտալ քրիստոնյա բնակչության նկատմամբ:

1708 թվականին Իսրայել Օրին դեսպանական խմբով ժամանեց Շամախի քաղաք, իսկ 1709 թվականին շարունակեց իր ճանապարհը, եղավ Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանում և նույն թվականի կեսերին վերադարձավ Անդրկովկաս:

Ռուսաստան վերադառնալու ժամանակ Օրուն միացավ նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը: Ասրտախանում 1711 թ. Իսայել Օրին անակնկալ մահացավմ իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադաձրավ Արցախ:

  • Նրա անցած ուղին ներկայացրու քարտեզագրման միջոցով:
  • Երևակայական նամակ Իսրայել Օրու անունից:

/Այս տեղեկությունը ձեզ կօգնի ժամանակագրությամբ /թվականներով / քարտեզի վրա նշել նրա անցած ուղին:/

Իսրայել Օրին հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, դիվանագետ: Նրա անվամբ է պայմանավորված XVII դարի վերջի և XVIII դարի սկզբի հայ ազգային-ազատագրական  շարժման զարթոնքը: Իսրայել Օրին Սբ Էջմիածնում գումարված գաղտնի ժողովում (1677 թ.) ընտրված պատվիրակների և հոր՝ Մելիք Իսրայելի հետ 1678 թ-ին մեկնել է Եվրոպա՝ Հայաստանի ազատագրության հարցը ներկայացնելու նպատակով: Առաքելությունը ձախողվել է. 1680 թ-ին Կոստանդնուպոլսում է նվաճել Հայաստանը և Օսմանյան կայսրության  թիկունքում ստեղծել անկախ Հայաստան ու Վրաստան: Հովհան Վիլհելմն Իսրայել Օրու միջոցով թղթեր է հղել Քարթլիի թագավոր Գիորգի XI-ին, հայ մելիքներին, Ամենայն հայոց և Աղվանից կաթողիկոսներին՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով Հայաստանի ու հարակից երկրների տնտեսական, քաղաքական ու ռազմական կացության մասին: Օրին ապարդյուն ջանացել է ձեռք բերել Ավստրիայի Լեոպոլդ I  կայսեր մահացել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, և պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Օրին մեկնել է Վենետիկ, 1683 թ-ին՝ Փարիզ, անցել զինվորական ծառայության (հետևազորի լեյտենանտ, հեծելազորի կապիտան), 1688–95 թթ-ին մասնակցել է անգլո-ֆրանսիական պատերազմին: 1695 թ-ին անգլիացիները գերեվարել են նրան, ազատվելուց հետո Հռենոսյան Պֆալցում եղել է Հայդելբերգի, Ֆրանկենթալի և Մանհայմի մատակարարման կոմիսար: 1698 թ-ին կուրֆյուրստ  Հովհան Վիլհելմին հորդորել աջակցությունը, սակայն փոխարենն ստացել է Տոսկանիայի Կոզմաս III դքսի համաձայնությունը` 1699 թ-ին ուղևորվել է Հայաստան: Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է Անգեղակոթ գյուղում (Սիսիանի գավառ), Սյունիքի 11 մելիքների մասնակցությամբ, գումարել գաղտնի խորհրդաժողով: Ժողովում կազմված գրություններով` ուղղված Հովհան Վիլհելմին, Հռոմի պապին, Ավստրիայի կայսրին, Տոսկանիայի դքսին, Պետրոս Մեծին, և կնքված մաքուր թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանցի հետ 1699 թ-ի սեպտեմբերին մեկնել է Դյուսելդորֆ:

Այդուհանդերձ, Արևմուտքից հուսախաբ, Իսրայել Օրին թուրք-պարսկական լծից Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, սերտ կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի  Արչիլ II թագավորի, հետագայում՝ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուսական կառավարությանը ներկայացվել է 1701 թ-ի հուլիսի 25-ին, իսկ հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Իսրայել Օրուն և Մինաս վարդապետին: 1703 թ-ին Իսրայել Օրու նախաձեռնությամբ կազմվել և ռուսական կառավարությանն է ներկայացվել Հայաստանի քարտեզը: Ռուսական արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած Պարսկաստան մեկնելու առաքելությանը:  1704 թ-ին Օրին գնացել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ և, 1706 թ-ին Պետրոս Մեծից ստանալով նույնանման նամակ ու գնդապետի կոչում, որպես առաքելության ղեկավար, 1708 թ-ի սկզբին մեկնել է Պարսկաստան: Իսրայել Օրին 1709 թ-ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:

Оставьте комментарий