Рубрика: Գրականություն 2020 - 2021

Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:


-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:
1. Ինչի՞ մասին է հեքիաթը:

Հեքիաթը արդեն ծերացած թագավորի մասին է, ով ուզում է իր գահը փոխանցել իր որդիներից ամենաիմաստունին։ Նա շատ իմաստուն տարբերակ է ընտրում ամենաիմաստունին գտնելու համար։

2. Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:

Իմ կարծիքով ամենապիտանի բանը, ընկերությունն է։ Առանց ընկերության ոչ մի բան չի ստացվի։ Ոչ ուտելիք կլինի, ոչ էլ կյանք։
3. Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:

Այո, համաձայն եմ։ Քանի որ առանց լույսի ոչ մի բան չի ստեղծվի։
4. Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

Արդարամիտ – շիտակ

Խելացի – իմաստուն

Կամեցավ – ցանկություն

Դժվարին – անհեշտ

Վեհ – գերագույն

Ահագին – վիթխարի

Շինել եմ – կառուցել եմ

Փափագս – տենչ

Բախտավոր – բարեբախտ

Ուղի – արահետ

Рубрика: Երկրաչափություն

Դաս. 2.

Բազմանկյուն, ուռուցիկ բազմանկյուն
Ամենապարզ դեպքը եռանկյունն է։
Հաջորդ դեպքը քառանկյունն է։

Տեսական նյութ

Դիտարկենք մի պատկեր, որը կազմված է AB, BC, CD,…, EF, FA հատվածներից այնպես, որ կից հատվածները, այսինքն՝ AB և BC, BC և CD,…, FA և AB հատվածները, չեն գտնվում մի ուղղի վրա, իսկ ոչ կից հատվածները ընդհանուր կետ չունեն: Այսպիսի պատկերը կոչվում է բազմանկյուն:

A, B, C, D, …, E, F կետերը կոչվում են բազմանկյան գագաթներ, իսկ AB, BC, CD,… EF հատվածները՝ կողմեր: Բոլոր կողմերի երկարությունների գումարը կոչվում է բազմանկյան պարագիծ:

n գագաթ ունեցող բազմանկյունն անվանում են n-անկյուն: Այն ունի n կողմ: Բազմանկյան օրինակ է եռանկյունը: 

Իսկ այս պատկերը

բազմանկյուն չէ, քանի որ C1C5 և C2C3(ինչպես նաև C3C4 և C1C5) ոչ կից հատվածներն ունեն ընդհանուր կետ:

Բազմանկյան մի կողմին պատկանող երկու գագաթները կոչվում են հարևան գագաթներ: Երկու ոչ հարևան գագաթները միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ:

Յուրաքանչյուր բազմանկյուն հարթությունը տրոհում է երկու մասի, որոնցից մեկը կոչվում է բազմանկյան ներքին տիրույթ, իսկ մյուսը՝ արտաքին տիրույթ:

Սահամնում  Բազմանկյունը կոչվում է ուռուցիկ, եթե այն ընկած է իր ցանկացած երկու հարևան գագաթներով անցնող ուղղի մի կողմում:

Թեորեմ  Ուռուցիկ n-անկյան անկյունների գումարը (n-2)1800 է:

Ուռուցիկ բազմանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են, և բոլոր անկյունները հավասար են, կոչվում է կանոնավոր բազմանկյուն: 

Կանոնավոր բազմանկյան օրինակ է հավասարակողմ եռանկյունը:

Դասի մասին պատումը տեստեսանյութում:

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գծագրեք Geogebra ծրագրով ուռուցիկ հնգանկյուն և վեցանկյուն:

Գծեք պատկերների անկյունագծերը, քանի անկյունագիծ ունի յուրաքանչյուր պատկերը: 

2) Գտեք անկյունների գումարը.

ա) ուռուցիկ հնգանկյան,
(n — 2) x 180
n = 5
(5 — 2) x 180 = 540

բ) ուռուցիկ վեցանկյան,
(n — 2) x 180
n = 6
(6 — 2) x 180 = 720

գ) ուռուցիկ տասնակյան:
(n — 2) x 180
n = 10
(10 — 2) x 180 = 1440

3) Գտեք ուռուցիկ քառանկյան անկյունները, եթե դրանք իրար հավասար են:
(n — 2) x 180
n = 4
(4 — 2) x 180 = 360
360 ։ 4 = 90
Պատ․՝ 90

4) Գտեքուռուցիկ վեցանկյան  անկյունները, եթե դրանք  իրար հավասար են:
(n — 2) x 180
n = 6
(6 — 2) x 180 = 720
720 ։ 6 = 120
Պատ․՝ 120

5) Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, եթե նրա անկյունների գումարը 540 է:

(n — 2) x 180
n = 5
(5 — 2) x 180 = 540

Պատ․՝ Ուռուցիկ բազմանկյունը ունի 3 կողմ

Рубрика: Русский язык 2020 - 2021

Красота в лицах

01 -20сентября

Проект-сотрудничество — Ани Аветисян, Жанна Акопян

Учащиеся 7, 8-ых классов

Цели и задачи:

  1. Уметь распознавать красоту внешнюю и внутреннюю.
  2. Выработать умение видеть красивое в лицах и окружающей среде
  3. Умение работать с интернет ресурсами и развитие поисковой деятельности.
  4. Обогащение словарного запаса по теме.
  5. Создание небольших эссе и аудиофайлов по предложенной теме.

Ход работы:

Ответить в блогах на вопросы:

  1. Что такое красота?

Красота это описание внешности и характера человека

2. Какая бывает красота?

Красота бывает внутренняя и внешняя.

3. Совместима ли внешняя красота с внутренней?

Да.

4. Какие интересные цитаты и высказывания о красоте вам известны?

„Красота – это подарок бога.“

„Красивым быть — не значит им родиться, Ведь красоте мы можем научиться. Когда красив душою человек — Какая внешность может с ней сравниться?“

„Красота любви — в смущенье.“

„Под маской красоты душа уродство прячет.“

„Ты никогда по-настоящему не узнаешь, насколько красива девушка, пока не встретишь ее. Вся красота — в ее характере.“

Поисковая работа:

  1. Какие критерии красоты были в разные эпохи у разных народов?
Египет

О том, как должна выглядеть идеальная египтянка, мы прочитали в чудесном блоге жительницы Египта, феминистки и блогерши Рим Нуба. Она написала: «Я живу в Египте, где очень строгие стандарты красоты. От женщины ожидается, что она будет идеальной. Общественность примет ее, если у нее будут яркие глаза, длинные мягкие волосы (лучше не натуральная брюнетка), круглое белое лицо и маленький рот.

Ее тело должно быть худым, но не слишком худым. С формами, но не слишком «выпуклыми». Если у нее будет большая задница или грудь, ее будут высмеивать, как будто они появились специально для того, чтобы над ними хихикали. «Слишком худая, чтобы рожать», «Ее тело недостаточно привлекательно, как она вообще замуж выйдет?»

Япония

Помимо того, что идеальная японская женщина должна быть тихой, услужливой и незаметной, она должна быть еще и красивой.

Во-первых, кожа. Для того, чтобы считаться красивой, она должна быть не только чистой и без изъянов, но еще и довольно светлой. Этот стандарт красоты, кстати, распространен не только в Японии, но и почти во всех азиатских странах. Как результат — почти во всех японских косметических продуктах встречается компонент, который отбеливает кожу.

Кроме этого, в Азии в целом очень ценится некоторая «изюминка» во внешности. К примеру, немного крупная переносица добавляет внешности экзотики, как считают японцы.

Что касается формы тела, то японцам нравятся хрупкие, миниатюрные женщины. Хотя существует и противоположный стандарт красоты: форма «песочных часов», «бон кю бон», первое «бон» — большая грудь, «кю» означает тонкую талию, а второе «бон» — пышные бедра.

В Японии также очень любят накладные ресницы. Кроме того, они обязательно должны быть завиты.

Самый, пожалуй, необычный стандарт японской красоты относится к так называемому «двойному веку» — то, что с точки зрения европейцев, напротив, кажется некрасивым. Японцы же считают, что эта деталь делает глаза больше.

Индия

Красотки Болливуда точно знают, что нужно, чтобы попасть на телеэкраны. Во-первых, желательно быть счастливой обладательницей миндалевидных глаз. Достаточно взглянуть на самую известную актрису Болливуда Айшварию Раи (Aishwarya Rai) — ее глаза идеальны.

Помимо глаз красивая, по мнению индийцев, женщина также должна обладать прямым острым носом и длинными и прямыми черными волосами.

Помимо этого, жительницы Индии — мастерицы украшать свою кожу не только обычным макияжем, но и пирсингом, и хной.

Новая Зеландия

Коренные жительницы Новой Зеландии — маори — считают, что самая красивая деталь — это татуировки на лице женщины. Такие татуировки, которые обычно целиком покрывают подбородок и губы, являются одним из важнейших признаков красоты у народа маори.

2. К каким приёмам прибегали во все времена, чтобы стать красивее?

3. Выберите на свой вкус самые красивые и нестандартные лица, поместите фото в блог. Напишите о том, почему эти лица для вас интересны и что в них необычное.

Мне очень нравится узкие глаза. У этой девушки уникальные черты лица, пышние губы и т.д.

4. Художники не раз прибегали к портретам, чтобы запечатлеть на них человеческую красоту. Так появились такие картины как ,,Девушка с жемчужиной сережкой,, , ,,Дама с горностаем,, , ,,Портрет Галы,, , ,, Незнакомка,, … Найдите и вы подобные портреты и подготовьте о них сообщения, желательно в виде аудиофайлов

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Սեպտեմբերի 16

1.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

 Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

 2.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Պատկերացրեք, որ  երկրի վրա մեզ  հետ  միասին ապրում են էակներ,  որոնց կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

 3.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմա էլ մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխանակության և օրգանիզմի առողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

4 Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Աղթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափահը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքքի համար: Գագիկ թագավորը  մինչև անգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղթամար: Տաճարի շինվածքքի  համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ   պատկերներով,  որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր  տնօրիություները երևում էին:

 5.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերջապես նրանք  հասան հռչկավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնցող  արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետն քանձավներ, լճեր ու գետեր:


6.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
 
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին
:
Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր  – գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին – սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում – դեգերում էին ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից – անընդհատ  փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա – հայտնվի:
|Ջրի ամենափոքրիկ շիթերից  – կաթիլն անգամ հողի վրա բոցկլտում են  – վառվում էր խոտի վառ կանաչ զմրուխտ կայծերը:
Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը – վայր:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել – գնալորպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի – պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը վերջանա կտրվի:
7.Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:
7.Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:
Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի գնդակ ձեռք բերելու համար հինգ հազար դոլար է վճարել: Դա եղել է Անգլիայում երբևէ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր է գնահատվել այն պատճառով, որ 1963 թվականին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ընթացքում:

Рубрика: Քիմիա

Դաս 1.

Առաջադրանքներ

1.Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը:

Որպեսզի բաժանել այդ խառնուրդը, պետք է գոլորշիացնել ջուրը։
2. Հետեւյալ երեւույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) սառույցի հալվելը գ) ջրի գոլորշիանալը
բ) պղնձի սևանալը տաքացնելիս դ) բաժակի կոտրվելը


3.Ստորեւ թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստի չկա եւ ստացվում է բնական հումքի վերամշակումից.

ա) նավթը գ) ջուրը բ) ոսկին դ) օղին


4.Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար.

ա) թորում բ) բյուրեղացում գ) զտում դ) գոլորշիացում 

5. Գրե՛ք այն տարրերի հայերեն անվանումները եւ քիմիական նշանները, որոնք արտասանվում են՝ ցե — C, էն — N, էս — S, պէ — P, կուպրում – Cu, ֆեռում – Fe, արգենտում — Ag:

6. Նեոնի ատոմի զանգվածը` m0(Ne) = 3,32*10–23 գ է : Հաշվե՛ք նեոն տարրի հարաբերական ատոմային զանգվածը:

3,32 *10-23 : 1,66*10-27 = 20

7.Ինչպիսի՞ն են քիմիական տարրերի զանգվածային հարաբերությունները հետեւյալ բանաձեւերով արտահայտվող նյութերում.


ա) CaF2

40/38 = 20/19

բ) CH4

12/4 = 6/2 = 3

գ) H2O

2/16 = 1/8

 8. Հաշվե՛ք P2O5, Fe3O4 , նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Mr(P2O5)=30*2+16*5=60+80=140

Mr(Fe3O4)=56*3+16*4=168+64=232

9.Նատրիումի հիդրօքսիդի մոլեկուլի զանգվածը 6,6445*10-23 գ է: Որքա՞ն է այդ նյութի
հարաբերական մոլեկուլային զանգվածը:

10. Հաշվե՛ք հետեւյալ նյութերը կազմող տարրերի զանգվածային բաժինները (%)`ըստ հետեւյալ բանաձեւերի. ա)Na2SO3, բ)CaC2,

11.Որոշել 12,25, 29 ,32 կարգաթվերով  տարրերի միջուկում նեյտրոնների  ,պրոտոնների , էլեկտրոնների թիվը,նշելով դրանց դիրքը պարբերական համակարգում:

12.Միացությունը պարունակում է 62.5% Ca և 37.5 % C :Որոշել միացության պարզագույն բանաձևը:

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Մարդու ծագման մասին մի քանի առասպել

Ոմանք մտածում են որ մարդիկ առաջացել են կապիկներից, ոմանք մտածում են մարդիկ միշտ կային աշխարհում։ Սոցիալական ցանցերում լինում են սուտ տեղեկություններ։ Ես չգիտեմ այս առասպելները ճիշտ են թե ոչ, բայց գտել եմ մի քանի մշակույթների տարբերակներ։

Հույները. Դևկալիոնն ու Պիրան՝ նրա կինը, հույների համար միակ մարդիկ էին, որ վերապրել են ջրհեղեղից հետո։ Եվ աստվածները նրանց հանձնարարել են նոր մարդկություն հիմնել։ Դևկալիոնն ու Պիրան սկսել են քարեր շպրտել իրենց մեջքի հետևը, և այդ քարերը վերածվել են արձանների։ Արձանները երգել են, Դևկալիոնն ու Պիրան էլ պիտի ընտրեին մարդկության մասին իրենց ամենից շատ դուր եկած երգը։ Նրանք բոլորից շատ հավանել են հույն հերոսների՝ Թեսևսի, Պերակլեսի և ուրիշ կիսաստվածների մասին երգը։ Եվ երկրի վրա մարդկությունը վերստեղծվել է։ Դևկալիոնն ու Պիրան մեռել են, բայց նրանց մերժած երգող արձանները աստվածներից պահանջել են դատավարություն և արդարություն։ Աստվածները որոշել են դատավճիռ կայացնել՝ Դևկալիոնի ու Պիրայի որոշումը կշռելով։ Եվ ամուսնական զույգի որոշումը համարել են ճիշտ։ Հերոսներին գովերգող մարդկությունը երկրի վրա միակն էր։

Թուրքերը. Թուրքերի համար մարդկությունն առաջացել է սև լեռան վրա։ Մի քարանձավում մարդու մարմին հիշեցնող փոս է առաջացել, անձրևի շիթերը կավ են բերել-լցրել դրա մեջ։ Կավը, որ տաքանում էր արևից, մնացել է ինն ամիս։ Իսկ ինն ամիս հետո քարանձավից դուրս է եկել առաջին մարդը՝ Հայ-Աթամը, ում համարում էին լուսնի հայրը։

Մեքսիկացիները (17-րդ դար). Այստեղ հին պաշտամունքի ու կաթոլիցիզմի խառնուրդ է ստացվել։ Աստված մարդուն ստեղծել է խեցեգործի կավից և դրել վառարան։ Բայց չափազանց երկար է թողել վառարանում։ Դրա համար էլ մարդը վառված ու սև է դուրս եկել։ Աստված համարել է, որ սխալվել է, և շպրտել է իր արարածը երկիր։ Սա ընկել է Աֆրիկայի վրա։ Սրանով Աստված չի բավարարվել և երկրորդ մարդուն է արարել, որին վառարանում շատ ավելի քիչ է թողել։ Մարդը վառարանից լրիվ սպիտակ է դուրս եկել։ Աստված էլի համարել է, որ սխալվել է։ Նորից մարդուն շպրտել է երկիր, սա ընկել է Եվրոպայի վրա։ Երրորդ անգամ Աստված որոշում է ուշադիր հետևել, թե երբ է պատրաստ լինելու իր արտադրանքը։ Սպասել է, մինչև մարդը ինչպես հարկն է՝ խարկվի մինչև ոսկեգույն դառնալը։ Այս անգամ հաջողության է հասել։ Եվ առանց շտապելու, շատ զգույշ տեղադրել է մարդուն Ամերիկայում։ Այսպես են ի հայտ եկել մեքսիկացիները։

Մոնղոլները. Մարդն արարվել է Աստո կողմից, ով հողի մեջ մարդու ձևի փոս է փորել։ Հետո փոթորիկ է արել, ու կավը ջրի հեղեղի հետ լցրել է փոսը։ Անձրևը դադարել է, խոնավությունը չորացել և մարդը, կարկանդակի պես դուրս է եկել փոսից։

Սիուները. Ըստ սիուների առասպելի՝ մարդուն ստեղծել է տիեզերական ճագարը, որ ճանապարհին արյան խտուկ է գտել։ Ճագարն սկսել է թաթով խաղալ դրա հետ, և խտուկը վերածվել է աղիքի։ Ճագարը շարունակել է զվարճանալ, և աղիքի վրա հայտնվել են սիրտը, հետո աչքերը, ի վերջո, ստացվել է իսկական փոքրիկ մի տղա՝ աշխարհում առաջին տղան։ Ճագարնը նրան անվանել է ճագար-տղա։ Դա սիուների նախնին է եղել։

Աղբյուր

Рубрика: Երկրաչափություն

Պարապունք 1․

Նոր ծանոթություն, կրկնողություն:

1. Գծիր՝ սուր անկյուն, ուղիղ անկյուն, բութ անկյուն, փռված անկյուն:

2. կից անկյուններ, հակադիր անկյուններ

3. սուրանկյուն եռանկյուն, բութանկյուն եռանկյուն, ուղղանկյուն եռանկյուն

4. զուգահեռ ուղիներ, հատվող ուղիներ:

Рубрика: Գրականություն 2020 - 2021

Խորխե Բուկայի «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

  1. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 

Ստեղծագործության ասելիքը այն է, որ չպետք է հանձնվել։                                                                                             

  • Բնութագրեք փղիկին։

Փղիկը հզոր էր և խեղճ։

  • Ինչքանո՞վ եմ ես նման փղիկին։
  • Ի՞նչ եմ անում ես նպատակին հասնելու համար։
    Քանի որ ես շատ եմ սիրում ճամբորդել, իմ նպատակն է ճամբորդել ամբողջ Եվրոպայով։ Այդ դրա համար ես գումար եմ հավաքում, և սովորում եմ անգլերեն խոսել։
Рубрика: English 2020 - 2021

The strangest September

Finally we are going to school! I’m so happy.
Our lessons started on September 15th. Of course we were in the masks, but it’s better then online lessons. It’s so strange, but we have to admit. We have to have alco gel, wet and dry wipes and excess mask. We sit at 1,5 a distance, and it’s so hard to talk with your friend. It’s so hard to breathe, but we can’t do anything else․ And we have to talk loudly, because in the masks everything sounds low. But it’s better than online lessons, because you did not understand anything in online lessons. The teacher’s voice was cut off sometimes… I’m so happy that we go school .