Գտնել տրված բառերի հնչյունափոխված արմատները և գրել դրանց անհնչյունափոխ ձևերը:
Շիկանալ ֊ շեկ, գթասիրտ ֊ գութ, գիրություն ֊ գիր, կուտակել ֊ կույտ, իջվածք ֊ էջ, ընձառյուծ ֊ ինձ, թխպոտ ֊ թուպ, ձուլագործ ֊ ձույլ, սնափառ ֊ սին, բքախեղդ ֊ բուք, ածխահատ ֊ ածուխ, չվերթ ֊ չու, ուղղակի ֊ ուղիղ, բուժում ֊ բույժ, ուղեվարձ ֊ ուղի:
Բառաշարքում ընդգծել բարդածանցավոր բառերը: Ինքդ գրիր 5 բարդածանցավոր բառ:
Մրգառատ, մարզպետարան, ընդդիմախոս, անգործություն, ձերբակալություն, ապօրինի, տնտեսագետ, աստվածահաճո, տանտիրուհի, համամարդկային, նվազագույն, աշխարհայացք, առաջնակարգ, համազգային:
Բառաշարքում ընդծել համածանցավոր (նախածանց և վերջածանց ունեցող) բառերը:
Չխոսկան, վերահսկիչ, գերեվարություն, մակագրություն, տարակարծիք, ազգակցական, ուխտագնացություն, հակակրանք, վերաբացում, համտեսում, անդրբևեռային, հակաօդային, ակնաբուժարան, արտահագուստ, առափնյա: