Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանցունեցող բառերը:
Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ, քաշքշուկ:
Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանցունեցող բառերը:
Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, սղոց, ծերանոց:
Բառաշարքում ընդգծել–ոտ վերջածանցունեցող բառերը:
Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, մշկահոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:
Բառաշարքում ընդգծել—որդ վերջածանցունեցող բառերը:
Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:
Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցնունեցող բառերը:
Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ:
Բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով:
Գիտական ենթադրություն — վարկած
փայտագործ վարպետ — ատաղձագործ
գինի մատուցող — մատրվակ
արջի բույն — որջ
գլխի մազերը թափված — ճաղատ
լուսնի մանգաղ — մաղիկ
ծառաբնի խոռոչ — բուն
մետաղե պաշտպանիչ գլխարկ — սաղավարտ
գազանի բերան — երախ
հայրենիքից արտաքսված — վտարանդի
վատ լուր հաղորդող — գուժկամ
տաք, այրող քամի — խորշակ
քաղաքամերձ բնակավայր — քաղաքաբնակ
ոչ դեմ և ոչ կողմ —
Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Յոթ գլխով — յոթգլխանի
ստրուկի մտքով — ստրկամիտք
լի և առատ — լիառատ
կյանքի հյութ — կենսահյութ
ցավից լլկված —
մոլոր մտքով — մտամոլոր
սուր ընթացող — սուրընթաց
խելքը կորցրած — խելագար
նոր հայտնված — նորահայտ
մենակ ապրող —
խիստ բարքով — խստաբարք
երկար ապրող — երկարակյանք
նոր եկած — նորեկ
աչքին հաճելի —
Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ — լեռնագագաթ
քաղցրաձայն — բարձրաձայն
վսեմաշուք — վեհաշուք
տիրակալ —
վճռաբեկ — ահաբեկ
սառնաղբյուր —
վարկանիշ — հոմանիշ
դալկադեմ —
ցատկահարթակ — երգահարթակ
հոռետես — կարճատես