Рубрика: Պատմություն 2020 - 2021

Նոյեմբերի 30-դեկտեմբերի 6-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Հայկական Մարզը: 1836թ.-ի եկեղացական կանոնադրությունը:

Հայկական մարզի կազմակերպումը

1827թ․ մի խումբ հայրենասեր մտավորականներ (Խ․ Լազարյանը, Ա․Խուդաբաշյանը, Կ․ Առողությանը) կազմեցին նախագիծ նոր իշխանության ստեղծման նպատակով, որի համաձայն Արևելյան Հայաստանը պետք է ունենար ինքնավարություն Ռուսաստանի հովհանու ներքո։

Ցարական կառավարությունը չընդունեց Հայասատանի ինքնավարական նախագիծը։ 1828թ․ մարտի 21-ին Նիկոլայ I-ի հրամագրով, պետք էր Երևանի և Նախիջևանի խանություներից կազմավորվել Հայկական մարզը, հայերին սիրաշահելու համար։ Մարզը ունենալու էր իր դրոշը, զինանշանը, ամբողջությամբ ինքնավար չէր լինելու, որը կառավարելու էր Վասիլ Բեհբութովը։

1849թ․ հիմնվեց Երևանի նահանգը (Երևան, Ալեքսանդրոպոլի, Նախիջևան, Նորբայազեդ և Օրդուբադ), հետապնդելով Ռուսաստանը իր շահերը։

1836թ․ սահմանվեցին եկեղեցական կանոններ, որտեղ հայ եկեղեցին իրավունք չուներ զբաղվել պետական գործերով, ինչով Ռուսաստանը փորձում էր եկեղեցին պահել իր հսկողության տակ։

Արևմտյան Հայաստանը XIX դարի առաջին կեսին։

Վարչական բաժանումը

Օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժանված էր Էրզրումի, Վանի, Կարսի, Ախալցախայի, Դիարբեքիրի և Սեբաստիայի նահանգների։

Յուրքանչյուր նահանգ կամ փաշայություն բաժանված էր սանջակների (գավառ)։

1806-1812 թթ․ ռուս-թուրքական պատերազմ

1806թ․ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը։

1807թ․ Ռուսաստանը ստիպված էր պատերազմել թուրքերի և պարսիկների դեմ, սակայն պարտություն մատնեց թուրքական զորքին։

1812թ․ հայազգի դիվանագետ Մանուկ Բեյի աջակցությամբ կնքվեց հաշտության պայմանագիր Բուխարեստում։ Անդրկովկասի ռուսների գրաված տարածքները վերադարձրեցին թուրքերին։

1828-1829 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և արևմտահայությունը

1828թ․ պարսիկներին հաղթելուց հետո, ռուսական բանակը Պարսեկվիչի ղեկավարությամբ շարժվեց դեպի Կարս, որտեղ ռուսները գրավեցին Կարսը, Ջավաղք գավառը, Բայազետի, Ալաշլկերտի գավառները։

1829թ․Անգլիայի հովանավորությամբ թուրքական զորքերը մեծ կորուստներ պատճառեցին Ախլցխայի բնակիչներին և կայազորին, բայց գենեռալ Բեհբութովը իր զորքով իրենց պարտության մատնեց։ Ռուսական զորքերը գրավեցին Կարինը, Խնոսը, Բաբերթը, Օլթին և այլն։

1829թ․ Արիանուպոլիսում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Ախլցխայի և Ախլքալակի գավառները անցան Ռուսաստանին։ Այս ընթացքում Ռուսաստանին անցան մոտ 75000 հայեր։

Հարցրեր

Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/

Screenshot 2020-12-04 002706

Օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժանված էր Էրզրումի, Վանի, Կարսի, Ախալցախայի, Դիարբեքիրի և Սեբաստիայի նահանգների։

1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

1806թ․ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը։

1807թ․ Ռուսաստանը ստիպված էր պատերազմել թուրքերի և պարսիկների դեմ, սակայն պարտություն մատնեց թուրքական զորքին։

1812թ․ հայազգի դիվանագետ Մանուկ Բեյի աջակցությամբ կնքվեց հաշտության պայմանագիր Բուխարեստում։ Անդրկովկասի ռուսների գրաված տարածքները վերադարձրեցին թուրքերին։

Առաջադրանք 2

Տանը

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները,Ադրիանուպոլսի պայմանագիր:

Պարսկաստանի դեմ տարած հաղթանակներն ամրապնդեցին Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում։ 1828թ. Հունիսին ռուսական բանակը գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ անցավ Ախուրյան գետը և դեպի Կարս շարժվեցին։ Հունիսի 23-ին ռուսները և նրանց հետ ևս մի քանի հազար հայ կամավորներ պաշարեցին Կարսի բերդը և գրավեցին այն։ Հետո ռուսական զորքերը գրավեցին Ջավախք գավառը ՝ Ախալքալաք կենտրոնով, Ախալցխան և Արդահանը հուլիս-օգոստոս ամիսներին։ 1828թ. օգոստոսին ռուսական զորքերի Երևանյան ջոկատը տեղի հայերի աջակցությամբ գրավեցին Բայազետի և Ալաշկերտի գավառները։ 1829թ. Անգլիայի հրահրմամբ թուրքական զորքերը մեծ ուժեր կենտրոնացնելով Կարինում, Կարսի և Ախալցխայի ուղղությամբ հարցակման անցան փետրվար-մարտ ամսին, սակայն Ախալցխայի կայազորը գեներալ Վասիլ Բեհբութովի(Բարսեղ Բեհբությանի), ով ծագումով հայ էր, նրա գլխավորությամբ մարտնչեց թշնամու դեմ և նրան փախուստի մատնեց։ 1829թ.ռուսական զորքերը գրավեցին Էրզրումը, Մուշը, Բարբերթը, Օլթին և այլ վայրեր։ Ռուս-թուրքական պատերազմում ևս հայերը կարծելով, թե Ռուսաստանը իրենց պետք է ազատագրի մահմեդականների լծից, մեծ օգնություն ցուցաբերելու ռուսական զորքերին։ 1829թ. Սեպտեմբերի 2-ին կնքվեց Ադրիանուպոլսի պայմանագիրը, որը համարվում էր որպես հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից, ինչպես Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին։ Թուրքական տիրապետության տակ եղած ժողովուրդների համար, նպաստավոր պայմանագիր էր։ Ադրիանուպոլսի պայմանագիրն արևմտահայերի համար ծանր կացություն ստեղծեց։

  •  Համեմատում այս երկու պայմանագրերի արդյունքները, հետևանքները հայ ժողովրդի համար:
    1812թ. մայիսին հայազգի դիվանագետ Մանուկ բեյի աջակցությամբ Բուխարեստում կնքվեց հաշտության պայմանագիր, սակայն Անդրկովկասում ռուսների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին։ 1829թ. Սեպտեմբերի 2-ին կնքվեց Ադրիանուպոլսի պայմանագիրը, որը համարվում էր որպես հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Սև ծովի արևելյան ափերից, ինչպես Ախալցխայի և Ախալքալաքի գավառներն անցան Ռուսաստանին։
  • Հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին և ունեցած ավանդին:
  • Աղբյուրները՝
  1. Ռուս-թուրքական պատերազմներ
  2. Ադրիանուպոլսի պայմանագիր
  3. Ռուս-թուրքական պատերազմներ/ֆիլմ/

Оставьте комментарий