1. Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:
Գետը դուրս է պրծնում — (ազատվում է) անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով սլանում — (ընթանում) հովտով:
Կեսգիշերին հոլիկում արթնանում եմ — (զարթնում եմ) գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն — (շողշողուն) աստղերով աչք է գցում — (նայում) հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով վրա է տալիս — (հարվածում է), և թվում է, թե գետն է սպառնագին գրոհում — (հարձակվում է) մեր կացարանի վրա: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա սարսափ է պատում — (վախեցնում է) քեզ. հանկարծ տանի — (քշի) հոլիկը: Գեղեցիկ — (չքնաղ) է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ երևում են — (նկատվում են) ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ նիրհում են — (քնում են): Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ կռացնելով — (խոնարվում են), խուլ ձայնով քարերն է տեղից տեղ շարժում — (տեղաշարժում) ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է տարածում — (սփռում) չորս կողմը: Խավարի — (մթության) մեջ ուրվագծվում են — ստվերագծում են արծաթազօծ լեռնագագաթները:
Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Բանակ, քույր, ոստյուն, ամառ, գյուղացի, աշխարհ, որսորդ, րոպե, առաջ, սահնակ:
2.Եղբայր, վարք, շաբաթ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, վաղորդայն, ոտք:
3.Աշուն, եկեղեցի, ուսում, ուրբաթ, վայրի, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4.Հնձվոր, թափոն, էտոց, նախորդ, երաժիշտ, խաղող, դիմակ, թախիծ, անասուն, կապույտ, ճանապարհ:
Բառաշարքում ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Ցոլալ, փայլել, շողալ, փողփողալ, պսպղալ:
Աշխուժանալ, կազդուրվել, բուժվել,առողջանալ, ապաքինվել:
Երկմտել, երկբայել, շորորալ, կասկածել, տարակուսել:
Հորինված, հնարովի, երևակայական, հավակնոտ, մտացածին:
Պարգևել, նվիրել, շնորհել, ոգեկոչել, ընծայել:
Աղաչել, թախանձել, աղերսել, հորդորել, պաղատել:
Մեկեն, կրկին, նորից, դարձյալ, վերստին:
Միայն, զուտ, սոսկ, լոկ, գեթ:
Բառաշարքում առանձնացնել հականիշ բառերի 6 զույգ և գրել կողք կողքի:
- Մերժում, հանուն, հաճելի, մարմանդ, նուրբ, անդուր, ձեռքբերում, ընդդեմ,կորուստ,հաստատում, կոշտ, թեժ:
- Հնամենի, ուժեղ, չնաշխարհիկ, մերձավոր, անզոր, սնամեջ, հեռավոր, լեցուն, նոր, թույլ, տգեղ, ուժեղ:
3.Պղտոր, փութկոտ, առաքինի, իմաստուն, ծավալուն, համերաշխ, անամոթ, սեղմ, վճիտ, դանդաղկոտ, գժտված, իմաստակ:
4.Հակիրճ, ձեռնտու, հմուտ, կարծր, հզոր, անտեղյակ, փուխր, ծավալուն, անուժ, անշահավետ, իրազեկ, անվարժ:
Տրված բառերում ընդգծել վերջածանցները:
Նախատինք, կեղծավոր, ձախորդ, նախօրե, կեղտոտ, հեղձուցիչ, շարժասանդուղք, խեղդուկ, մաղթանք, դշխուհի (թագուհի), զմրուխտյա, բաղձալի, Ջավախք, նողկալի, թխվածք, ելուստ, ողբերգակ, դրախտային, սանդղահարթակ, գնացք, գանձանակ, այգեպան, իշխանավոր, թռչնակ, արծաթե, գիտուն, սովորական, շաբաթօրյակ, վախկոտ, լեզվանի: