Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Դաս 9.

Հենաշարժիչ համակարգ

8334699_orig

Ոսկրերը և մկանները կազմում են հենաշարժիչ համկարգը։ Հենաշարժիչ համակարգը կատարում է պաշտպանողական և հենարանային գործառույթներ։ Պաշտպանողական կերպով պաշտպանում է ներքին օրգանները արտաքին վտանգներից, օրինակ՝ կրծքավանդակը պաշտպանում է սիրտը և թոքերը։ Ներքին օրգանները հենվում են այդ համակարգի վրա։ Հենաշարժիչ համակարգը ապահովում է մարմնի շարժումը։ Ոսկրերը նաև կատարում են արյունաստեղծ գործառույթ։

Աճը և կազմությունը

img10

Ոսկրերը կազմված են 22% անօրգան, 28% օրգանական նյութերից և 50% ջրից։ Երիտասարդների մոտ ավելի շատ է օրգանական նյութերը, իսկ ծերերի մոտ ավելի շատ են հանքային աղերը։ Օրգանական նյութերը ապահովում են ոսկրերի ճկունությունը, իսկ անօրգանականը ապահովում է ամրությունունը։ Ոսկորը պատված է ամուր թաղանթ շրջոսկրով, որը կոտրվածքների դեպքում արագացնումէ ապաքինումը։ Ոսկրերը աճում են և երկարությամբ և հաստությամբ։ Երկարությամբ աճելու դեպքում բջիջները բազմանում են, իսկ հաստությամբ աճելու դեպքում բջիջները պոկվում են իրարից։ Մակուղեղի արտադրած աճի հորմոնն է կարգավորում ոսկերի աճը։

Ոսկրերի շարժումը և միացումը

Գոյություն ունի ոսկրերի միացման 3 տեսակ՝ շարժուն, կիսաշարժուն և անշարժ։ Հիմնականում միացումները լինում են շարժուն և իրար են միանում հոդեր կազմելով։ Կիսաշարժունի ժամանակ ոսկորները կարողանում են ապահովել միայն մի քանի շարժում և կատարվում է աճառի միջոցով։ Անշարժ միացումը իրականացվում է կարերի և սերտաճման միջոցով։

Մարդու կմախքը

Չափահաս մարդկանց ոսկրերը 220-ն են և իրար հետ ստեղծում են հենաշարժիչ համակարգը։

Оставьте комментарий