Рубрика: Պատմություն 2020 - 2021

Դեկտեմբերի 7-13-ը, առաջադրանք , 8-րդ դասարան

Առաջադրանք 1.

Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը

  • Սահմանել «մշակույթ» հասկացությունը:
  • Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:
  • Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն այլև Սփյուռքում։
  • Փորձիր շարադրել ՝17-18-րդ դարերում հայ մշակույթի գլխավոր առանձնահատկության մասին:
  • Նկարագրիր՝ինչ հանգամանքներից է հայ ժողովուրդը 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին, կրթությունը, մշակույթը   զարգացրել տարբեր հասարաքաղաքական պայմաններում:

Տանը

  • Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը, մանրամասն ներկայացրու/

1815թ. Մոսկվայում բացվեց նշանավոր Լազարյան ճեմարանը։ Վերջինս Ռուսաստանյան կայսրությունում միակ արևելագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունն էր, որտեղ պատրաստվել են արևելյան լեզուների բարձրակարգ մասնագետներ, նշանավոր հայագետներ։

  • Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին. ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

Հայ տպագրությունը հասավ նոր հաջողությունների։ Հիմնվեցին բազմաթիվ տպարաններ Ամստերդամում և այլ վայրերում։ Ոսկան Երևանցու ջանքերով 1666թ. Ամստերդամի տպարանում առաջին անգամ հայերենիվ լույս տեսավ ամբողջական Աստվածաշունչը։ 1771թ.Սիմեոն Երևանցի կաթողիկոսը տպարան հիմնեց Էջմիածնում։ Այն առաջինն էր Հայաստանում։ Նաև կառուցվեծ Էջմիածնի թղթի գործարանը։մՊողոս Արապյանը դառնում է Օսմանյան կայսրության ամենանշանավոր տպագիրը։ Նա տարբեր լեզուների համար ստեղծում է տառատեսակներ, այդ թվում թուրքերենի։

  • Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին:

Միքայել Չամչանյանը հռչակավոր պատմաբան էր։ Նա գրել է իր եռահատոր «Հայոց պատմությունը»։ Այն Մովսես Խորենացու աշխարհահռչակ գրքից հետո, ամբողջական հայոց պատմությունը ներկայացնող երկրորդ աշխատությունն էր։

  • Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին, ընտրիր իր նկարներիվ մեկը, նշված «Մի կտավի պատմություն» թեմայով, պատմիր մի կտավի մասին:

18-րդ դարից հայտնի դարձան գեղանկարչության վարպետներ Հովնաթանյանները։ Մկրտիչ Նաղաշի որդիներ Հակոբ և Աղաթոն Հովնաթանյանները հիմնականում ստեղծագործել են Թիֆլիսում։ Հ.Հովնաթանյանը թողել է շուրջ 60 կտավ: 19-րդ դարի առաջին կեսին Հռոմի Թեոդոսիա քաղաքում իր գործունեությունն է սկսում Հովհաննես Այվազովսկու։ Հայտնի նկարիչ էր Խ.Աբովյանի մանկության ընկեր Ստեփան Ներսիսյանը։

  • «Մխիթարյան Միաբանություն», պատրաստել երկու րոպեանոց տեսաֆիլմ, ձեր ձայնագրությամբ:

1717թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթար Սեբաստացու կողմից հիմնվեց հայտնի «Մխիթարյան միաբանությունը»։ Դրան կից բացվեցին դպրոցներ, մատենադարան, տպարան և այլն։ Շուտով միաբանությունը դարձավ հայ գիտության խոշորագույն կենտրոններից մեկը(գործում է մինչև օրս): Միայն 18-րդ դարում Մխիթարյանները հրատարակել են 100 անուն գիրք։ Մեծ հաջողություններ արձանագրվեցին պատմության և աշխարհագրության ուսումնասիրման բնագավառները։ 1830-ական թթ. Մխիթարյանները հրապարակեցին «Նոր բառագիրք Հայկեզան լեզուի» բառարանը, որը 50 տարվա համառ աշխատանքի արդյունք էր։

Оставьте комментарий