Рубрика: Երկրաչափություն

Դաս 18.

1.Բազմանկյան մակերեսի հասկացությունը

Տեսական նյութ

Կարելի է ասել՝ բազմանկյան մակերեսը հարթության այն մասի մեծությունն է, որ գրավում է այդ բազմանկյունը: 

Հատկություն 1. Հավասար բազմանկյունների մակերեսները հավասար են:

Հատկություն 2. Եթե բազմանկյունը կազմված է մի քանի բազմանկյուններից, ապա նրա մակերեսը հավասար է այդ բազմանկյունների մակերեսների գումարին:

 Քառակուսու մակերեսը

Տեսական նյութ

Թեորեմ Քառակուսու մակերեսը հավասար է նրա կողմի քառակուսուն:

Առաջադրանքներ:

1) Գտեք քառակուսու մակերեսը, եթե նրա կողմը հավասար է՝

ա) 1,2 սմ = 1,2 x 1,2 = 1,44

բ) 3/4դմ = 3/4 x 3/4 = 9/16

գ) 31/3մ = 10/3 x 10/3 = 100/9

դ) 0,43 մ = 0,43 x 0,43 = 0,1849

2) Որոշեք այն քառակուսու կողմը, որի մակերեսը հավասար է՝

ա) 16 սմ2,

բ) 25 դմ2,

գ) 2,25 մ2:

դ) 0,81 մ2:

3) Քառակուսու մակերեսը 49 սմ2 է: Գտեք քառակուսու կողմը և քառակուսու մակերեսն արտահայտեք քառակուսի միլիմետրով,

4) Քանի անգամ  կմեծանա քառակուսու մակերեսը, եթե նրա.

ա)բոլոր կողմերը մեծացվեն  3 անգամ,

բ) բոլոր կողմերը փոքրացվեն 2 անգամ:

5) Քանի՞ անգամ պետք է մեծացնել քառակուսու կողմը, որպեսզի նրա մակերսը սկզբնականից մեծանա 36 անգամ:

Շարունակում ենք   Քան ակադեմիայից:

Оставьте комментарий