Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է:
Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան:
Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
Ուղղական՝ ո՞վ, ի՞նչ – գիրք, երեխա
Սեռական՝ ո՞ւմ, ինչի՞ – գրքի, երեխայի
Տրական՝ ո՞ւմ, ինչի՞ն – գրքին, երեխային
Հայցական՝ ու՞մ, ի՞նչը – գիրքը, երեխային
Բացառական՝ ումի՞ց, ինչի՞ց – գրքից, երեխայից
Գործիական՝ ումո՞վ, ինչո՞վ – գրքով, երեխայով
Ներգոյական՝ ո՞ւմ մեջ, ինչի՞ մեջ կամ ինչո՞ւմ – գրքում, երեխայի մեջ
Առաջադրանքներ
1. Հոլովել քաղաք, աղջիկ, քույր , տուն բառերը:
Ուղական — քաղաք(ը), աղջիկ(ը), քույր, տուն
Սեռական — քաղաքի, աղջկա, քրոջ, տան
Տրական — քաղաքին, աղջկան, քրոջ, տան
Հայցական — քաղաքը, աղջկա, քրոջ, տունը
Բացառական — քաղաքից, աղջկանից, քրոջից, տնից
Գործիական — քաղաքով, աղջկանով, քույրով, տնով
Ներգոյական — քաղաքում, աղջկա մեջ, քրոջ մեջ, տան մեջ
2. Որոշեք, թե որ հոլովով են դրված ձեռքից, փայտով, երկրին, աշխարհում, գոյականները:
ձեռքից — բացառական
փայտով — գործիական
երկրին — տրական
աշխարհում — ներգոյական
3. Որոշեք, թե ընդգծված բառերը որ հոլովով են դրված:
Հայրենիքից (Բացառական) հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:
Դամիշքեղշինություն էր, որը գտնվում էր քաղաքից (Բացառական) հեռու բլրի (Սեռական)վրա:
Մոտենալով կարկաչուն գետակին (Տրական) տղան փայտով (Գործիական) ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի (Սեռական)մեջ:
Երկնքի (Սեռական) կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը (Ուղական), որոնք ավետում էին պայծառ օր:
4. Հոլովեք օր, քաղաք, ընկեր, ձի, , մայր, աշուն, գլուխ, բնություն բառերը:
Ուղական — օր(ը), ընկեր(ը), ձի(ը), մայր(ը), աշուն(ը), գլուխ(ը), բնություն(ը)
Սեռական — օր, ընկերոջ, ձիու, մոր, աշնան, բնության
Տրական — օրվա, ընկերոջ, ձիու, մոր, աշնան, գլխի, բնույթան
Հայցական — օրը, ընկերոջ, ձիու, մոր, աշունը, գլուխը, բնությունը
Բացառական — օրվանից, ընկերից, ձիուց, աշնանից, գլխից, բնությունից
Գործիական — օրով, ընկերով, ձիով, աշունով, գլխով, բնությունով
Ներգոյական — օրվա, ընկերոջ մեջ, ձիու մեջ, մոր մեջ, աշնան մեջ, գլխի մեջ, բնության մեջ: