Рубрика: English 2020 - 2021

Christmas in other countries

Italy

Everyone knows about the New Year’s adventure in Italy. At the last minute of the year, they were thrown out of the old stuff. It is believed that if the old items are thrown out, the new year will give them the opportunity to buy new ones. In Italy  gifts give  Santa Claus, but to Befana Fairy, who encourages only hearing and smart children.

Japan

In japan Christmas eve has become a holiday where couples spend time together. Another unusual custom in Japan is eating KFC around Christmas due to a successful advertising campaign made in the 1970 ‘s. This custom is so famous that the stores take reservations well in advance. A favorite in the Japanese Christmas feasts is the white sponge cake, covered in cream and decorated with strawberries.

Mexico

Some of the customs of Mexican Christmas are not prevalent anywhere else in the world . Like, over 9 days groups of towns people go from door to door in a fashion of when the parents of the unborn baby Jesus looked for shelter to pass the night when they arrived at Bethlehem , and are often called inside the homes to be a part of the breaking of the candy filled pinata.

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Դաս 9.

Հենաշարժիչ համակարգ

8334699_orig

Ոսկրերը և մկանները կազմում են հենաշարժիչ համկարգը։ Հենաշարժիչ համակարգը կատարում է պաշտպանողական և հենարանային գործառույթներ։ Պաշտպանողական կերպով պաշտպանում է ներքին օրգանները արտաքին վտանգներից, օրինակ՝ կրծքավանդակը պաշտպանում է սիրտը և թոքերը։ Ներքին օրգանները հենվում են այդ համակարգի վրա։ Հենաշարժիչ համակարգը ապահովում է մարմնի շարժումը։ Ոսկրերը նաև կատարում են արյունաստեղծ գործառույթ։

Աճը և կազմությունը

img10

Ոսկրերը կազմված են 22% անօրգան, 28% օրգանական նյութերից և 50% ջրից։ Երիտասարդների մոտ ավելի շատ է օրգանական նյութերը, իսկ ծերերի մոտ ավելի շատ են հանքային աղերը։ Օրգանական նյութերը ապահովում են ոսկրերի ճկունությունը, իսկ անօրգանականը ապահովում է ամրությունունը։ Ոսկորը պատված է ամուր թաղանթ շրջոսկրով, որը կոտրվածքների դեպքում արագացնումէ ապաքինումը։ Ոսկրերը աճում են և երկարությամբ և հաստությամբ։ Երկարությամբ աճելու դեպքում բջիջները բազմանում են, իսկ հաստությամբ աճելու դեպքում բջիջները պոկվում են իրարից։ Մակուղեղի արտադրած աճի հորմոնն է կարգավորում ոսկերի աճը։

Ոսկրերի շարժումը և միացումը

Գոյություն ունի ոսկրերի միացման 3 տեսակ՝ շարժուն, կիսաշարժուն և անշարժ։ Հիմնականում միացումները լինում են շարժուն և իրար են միանում հոդեր կազմելով։ Կիսաշարժունի ժամանակ ոսկորները կարողանում են ապահովել միայն մի քանի շարժում և կատարվում է աճառի միջոցով։ Անշարժ միացումը իրականացվում է կարերի և սերտաճման միջոցով։

Մարդու կմախքը

Չափահաս մարդկանց ոսկրերը 220-ն են և իրար հետ ստեղծում են հենաշարժիչ համակարգը։

Рубрика: Գրականություն 2020 - 2021

Առակների շարք

Գյուղացին ու իր որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: 
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:
Ըստ ինձ առակը սովորեցնում է երկու բան։Առաջինը , որ աշխատանքը գանձ է մարդկանց համար:Երկրորդը դա այն է , որ մարդիկ միշտ գնում են շահի ետևից։

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:
Այս առակից ես հասկացա , որ մարդիկ միշտ շնորհակալ չեն իրենց օգնողից և դրա պատճառով նրանք ընկնում են վատ իրավիճակի մեջ։

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Կարդա՛ հեքիաթը:

Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսի, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։  Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։

Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։

Վատ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանք:
Ի՞նչ է առակը:
Առակը դա սովորեցոնղ մի փոքր հեքիաթ է , որի հերոսները մարդկաց փոխարեն կենդանիներն են։
Ուրիշ ի՞նչ առակներ գիտես:
Աղվեսն ու խաղողը
Աղվեսը ու հովազը
Ձկնորսը և ձուկը

Рубрика: Պատմություն 2020 - 2021

Դեկտեմբերի 7-13-ը, առաջադրանք , 8-րդ դասարան

Առաջադրանք 1.

Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը

  • Սահմանել «մշակույթ» հասկացությունը:
  • Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:
  • Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն այլև Սփյուռքում։
  • Փորձիր շարադրել ՝17-18-րդ դարերում հայ մշակույթի գլխավոր առանձնահատկության մասին:
  • Նկարագրիր՝ինչ հանգամանքներից է հայ ժողովուրդը 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին, կրթությունը, մշակույթը   զարգացրել տարբեր հասարաքաղաքական պայմաններում:

Տանը

  • Ներկայացրու 19-րդ  դարի կարևորագույն ուսումնական հաստատությունների մասին/Լազարյան ճեմարան,Ներսիսյան դպրոց, ընտրիր մեկը, մանրամասն ներկայացրու/

1815թ. Մոսկվայում բացվեց նշանավոր Լազարյան ճեմարանը։ Վերջինս Ռուսաստանյան կայսրությունում միակ արևելագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունն էր, որտեղ պատրաստվել են արևելյան լեզուների բարձրակարգ մասնագետներ, նշանավոր հայագետներ։

  • Պատմիր հայրենիքում և հայրենիքից դուրս հայ տպագրության, առաջին տրագրված ամսագրի մասին. ինչ թեմայով կցանկանայիր ստեղծել քո ամսագիրը:

Հայ տպագրությունը հասավ նոր հաջողությունների։ Հիմնվեցին բազմաթիվ տպարաններ Ամստերդամում և այլ վայրերում։ Ոսկան Երևանցու ջանքերով 1666թ. Ամստերդամի տպարանում առաջին անգամ հայերենիվ լույս տեսավ ամբողջական Աստվածաշունչը։ 1771թ.Սիմեոն Երևանցի կաթողիկոսը տպարան հիմնեց Էջմիածնում։ Այն առաջինն էր Հայաստանում։ Նաև կառուցվեծ Էջմիածնի թղթի գործարանը։մՊողոս Արապյանը դառնում է Օսմանյան կայսրության ամենանշանավոր տպագիրը։ Նա տարբեր լեզուների համար ստեղծում է տառատեսակներ, այդ թվում թուրքերենի։

  • Պատմիր Մխիթարյան վարժարանի սան Միքայել Չամչյանի գործունեության մասին:

Միքայել Չամչանյանը հռչակավոր պատմաբան էր։ Նա գրել է իր եռահատոր «Հայոց պատմությունը»։ Այն Մովսես Խորենացու աշխարհահռչակ գրքից հետո, ամբողջական հայոց պատմությունը ներկայացնող երկրորդ աշխատությունն էր։

  • Արվեստ- Ներկայացրու ժամանակաշրջանի խոշոր նկարիչներից մեկին, ընտրիր իր նկարներիվ մեկը, նշված «Մի կտավի պատմություն» թեմայով, պատմիր մի կտավի մասին:

18-րդ դարից հայտնի դարձան գեղանկարչության վարպետներ Հովնաթանյանները։ Մկրտիչ Նաղաշի որդիներ Հակոբ և Աղաթոն Հովնաթանյանները հիմնականում ստեղծագործել են Թիֆլիսում։ Հ.Հովնաթանյանը թողել է շուրջ 60 կտավ: 19-րդ դարի առաջին կեսին Հռոմի Թեոդոսիա քաղաքում իր գործունեությունն է սկսում Հովհաննես Այվազովսկու։ Հայտնի նկարիչ էր Խ.Աբովյանի մանկության ընկեր Ստեփան Ներսիսյանը։

  • «Մխիթարյան Միաբանություն», պատրաստել երկու րոպեանոց տեսաֆիլմ, ձեր ձայնագրությամբ:

1717թ. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթար Սեբաստացու կողմից հիմնվեց հայտնի «Մխիթարյան միաբանությունը»։ Դրան կից բացվեցին դպրոցներ, մատենադարան, տպարան և այլն։ Շուտով միաբանությունը դարձավ հայ գիտության խոշորագույն կենտրոններից մեկը(գործում է մինչև օրս): Միայն 18-րդ դարում Մխիթարյանները հրատարակել են 100 անուն գիրք։ Մեծ հաջողություններ արձանագրվեցին պատմության և աշխարհագրության ուսումնասիրման բնագավառները։ 1830-ական թթ. Մխիթարյանները հրապարակեցին «Նոր բառագիրք Հայկեզան լեզուի» բառարանը, որը 50 տարվա համառ աշխատանքի արդյունք էր։

Рубрика: Հանրահաշիվ

Դաս 18.

Հարցերի քննարկում:

1.Գրիր հանրահաշվական կոտորակների օրինակենր:
a^2/b^4

2. Պարզեցրու՝

ա) 6/5a^2b^3 * 10/9 ab^2 = 2/1a^2b^3 x 2/3 ab^2 = 4/3a^3b^5
բ) -1/3b^2c^3 * (-2/15)b^2c^2 = -2/45 b^4c^5
գ) 1/2ck^2 * 2/3ck = 2/6c^2k^3
դ) 5/3k^3p^2 * {-4/5} kp^2 = -20/15k^2
ե) {-7/4}p^2x^2 * 4/3px^2 = -28/12px
զ){-9/11} x^2y^3 * {-11/9}xy = x^3y^4
է) -1/3a^2 x^3 * {-3/5} a^2 x^4 = 3/15x
ը)-12/6 a^3 c^2 * 5/3ac^2 = -60/18a^2

3.

ա) a^4
բ) b^6
գ) 4a^2
դ) 9b^3
ե) 8c^4
զ) 25ab^2
է) 343ab^6
ը) 18b^4c^2
թ) 12c^8e^4
ժ) 10a^10k^15
ի) 1/2a^4
լ) 3/4a^4

4.

Պարզեցրու բազմանդամը՝

ա) 0,9x + 0,3y
բ) 38,1a — 2,7b^2

5.Համեմատեք՝

ա) 3^2 > 2^3
բ) 2^5 > 5^2
գ) 0,5^2 > 0,4^2
դ) 1,1^2 < 2,1^2
ե) {4/5}^2 < {5/4}^2
զ) {1 1/3}^3 > 2,4^2
է) 0,5^2 < 0,5^3
ը) {4/5}^2 < {4/5}^3
թ) (-0,3)^2 > (-0,4)^2

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական քերականություն

1. Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը դուրս է պրծնում — (ազատվում է) անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով սլանում — (ընթանում) հովտով:
Կեսգիշերին հոլիկում արթնանում եմ — (զարթնում եմ) գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն — (շողշողուն) աստղերով աչք է գցում — (նայում) հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով վրա է տալիս — (հարվածում է), և թվում է,  թե գետն է սպառնագին գրոհում — (հարձակվում է) մեր կացարանի վրա: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա սարսափ է պատում — (վախեցնում է) քեզ. հանկարծ տանի(քշի)  հոլիկը: Գեղեցիկ — (չքնաղ) է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ երևում են — (նկատվում են) ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ նիրհում են(քնում են): Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ կռացնելով (խոնարվում են), խուլ ձայնով քարերն է տեղից տեղ շարժում — (տեղաշարժում) ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է տարածում(սփռում) չորս կողմը: Խավարի(մթության) մեջ ուրվագծվում են — ստվերագծում են արծաթազօծ լեռնագագաթները:

Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Բանակ, քույր, ոստյուն, ամառ, գյուղացի, աշխարհ, որսորդ, րոպե, առաջ, սահնակ:
2.Եղբայր, վարք, շաբաթ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, վաղորդայն, ոտք:
3.Աշուն, եկեղեցի, ուսում, ուրբաթ, վայրի, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4.Հնձվոր, թափոն, էտոց, նախորդ, երաժիշտ, խաղող, դիմակ,  թախիծ, անասուն, կապույտ, ճանապարհ:

Բառաշարքում ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Ցոլալ, փայլել, շողալ, փողփողալպսպղալ:
Աշխուժանալ
, կազդուրվել, բուժվել,առողջանալ, ապաքինվել:
Երկմտել, երկբայել, շորորալ, կասկածել, տարակուսել:
Հորինված, հնարովի, երևակայական, հավակնոտ, մտացածին:
Պարգևել, նվիրել, շնորհել, ոգեկոչել, ընծայել:
Աղաչել, թախանձել, աղերսել, հորդորել, պաղատել:
Մեկեն
, կրկին, նորից, դարձյալ, վերստին:
Միայն, զուտ, սոսկ, լոկ, գեթ:

Բառաշարքում առանձնացնել հականիշ բառերի 6 զույգ և գրել կողք կողքի:

  1. Մերժում, հանուն, հաճելի, մարմանդ, նուրբ, անդուր, ձեռքբերում, ընդդեմ,կորուստ,հաստատում, կոշտ, թեժ:
  2. Հնամենի, ուժեղ, չնաշխարհիկ, մերձավոր, անզոր, սնամեջ, հեռավոր, լեցուն, նոր, թույլ, տգեղ, ուժեղ:
    3.Պղտոր, փութկոտ, առաքինի, իմաստուն, ծավալուն, համերաշխ, անամոթ, սեղմ, վճիտ, դանդաղկոտ, գժտված, իմաստակ:
    4.Հակիրճ, ձեռնտու, հմուտ, կարծր, հզոր, անտեղյակ, փուխր, ծավալուն, անուժ, անշահավետ, իրազեկ, անվարժ:

    Տրված բառերում ընդգծել վերջածանցները:
     Նախատինք, կեղծավոր, ձախորդ, նախօրե, կեղտոտ, հեղձուցիչ,  շարժասանդուղք, խեղդուկ, մաղթանք, դշխուհի (թագուհի), զմրուխտյա, բաղձալի, Ջավախք,  նողկալի, թխվածք, ելուստ,  ողբերգակ, դրախտային, սանդղահարթակ, գնացք, գանձանակ, այգեպան, իշխանավոր, թռչնակ, արծաթե, գիտուն, սովորական, շաբաթօրյակ, վախկոտ, լեզվանի:
Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական քերականություն

Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկարը հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի նախշազարդ արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)

Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ մեքնագրի էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա):
Գեղարվեստը արվեստի և գրականության ընդհանուր անվանումն է:(Գեղարվեստ, արվեստագետ):
Այդ արվեստագետը կենդանության օրոք չմեծարվեց;( Գեղարվեստ, արվեստագետ);

Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նոր բառերի մեջ դարձրու երկրորդ արմատ: Նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Մամռապատ — քարամամուռ
բազկաթոռ — լայնաբազուկ
գնդասեղ — երկրագունդ
հուզառատ — լիահույզ
ծնունդ — նորածին
սնունդ — կաթնասուն
վայրկենաչափ — երկվայրկյան
գիտուն — լեզվագետ
խմբավար — երգչախումբ
շնչակտուր — բոցաշունչ
կցասայլ — սեղանակից
սրտապատառ — չարասիրտ
ցուցանակ — հեղացույց
սիրառատ — կաթնասեր
մատենագիր — դասամատյան
լուսամուտ — վերջալույս

  1. Երկու շարքերից ընտրել մեկական արմատ և կազմել 6 բարդ բառ:
    Խուլ    խոտհարք     
    սեզ    հանդակ   
    մասնիկ  դիմակահանդես 
    խոժոռ  երաշտահավ       
    մրջյուն  անտանելի           ֊
    բեռ      արծվաբույն 

    մրջնաբուն
    սիզախոտ
    խոժոռադեմ
    բեռնատար
    հանդամաս
    խլահավ

2. Առաջին շարքից ընտրիր նախածանցը և 2-րդ շարքից արմատը  և կազմիր 6 նախածանցավոր բառ:

Ենթ     անկյունագիծ       ֊
    նախ     շրջադարձ          
     հար      գլխագին               
     արտ     տևողություն         
     վեր      մշտավառ             
     առ      սահմանապահ

վերադարձ
արտասահման
նախագիծ
հարատև
ենթագլուխ
առմիշտ   

3. Առաջին շարքից ընտրիր արմատ և երկրորդ շարքիվց վերջածանց և կազմիր 6 վերջածանցավոր բառ:

Ցանցաթաղանթ   ուք       
խաչագող        ան       
 կալվածատեր      ոն       
քսայուղ         յալ       
 հավելավճար     կեն     
 կովկիթ          ույթ     

ցանցկեն
գողոն
քսուք
հավելյալ
Կթան

4. Դեմ-դիմաց գրված զույգերից ընտրել մեկական արմատ և կազմել 6 բարդ բառ:

  Խոհական      այլատարր — այլախոհ
  զմայլելի        մեծահոգի — հոգեզմայլ
  որակազրկում    բարձրաբերձ — բարձրորակ
  դրամապանակ  հիմնավոր — հիմադրամ
  արշավախումբ  հաղթական — հաղթարշավ
  պատվարժան    ինքնամեծար — մեծապատիվ

Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձևի

Արքիմեդես

Կենսագրություն

Արքիմեդես նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ։ Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի։ «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը» այս թևավոր խոսքը Արքիմեդի մտքերից է։ Արիքմեդը մահացել է հռոմեական զորականի սրի հարվածից։ Նա խորասուզված էր աշխատանքով և չէր նկատել, որ քաղաքը գրավված էր հռոմեացիների կողմից։ Երբ զինվորը հայտնվում է նրա մոտ և պահանջում, որ նա անհապաղ ներկայանա Մարցելիին, Արքիմեդը կնճռոտվում է, աչքը գծագրից չբարձրացնելով, թափ է տալիս ձեռքը և մռթմռթում. «Մի՛ խանգարի, ես հաշվում եմ»։ Զինվորը հանում է սուրը և սպանում նրան։ 

Արքիմեդի հայտնագործությունները

Հեղուկի կողմից մարմնի վրա ազդող բոլոր ուժերը փոխարինենք մի ուժով, որը մարմնի վրա նույն ազդեցությունն է գործում, ինչ որ այդ ուժերը միասին վերցրած։ Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այն անվանում են դուրս հրող ուժ։  Այդ ուժն այլ կերպ անվանում են արքիմեդյան ուժ: Արքիմեդյան ուժը մարմնի վրա ազդում է ոչ միայն ջրում, այլև կամայական  այլ հեղուկում, քանի որ հիդրոստատիկ ճնշումն առկա է բոլոր հեղուկներում և տարբեր խորություններում տարբեր արժեքներ ունի։ Ավելին, այդ ուժը գործում է նաև գազերում, որի շնորհիվ էլ թռչում են օդով լցված օդապարիկները։

Լոգանք ընդունելիս նա նկատեց որ տաշտակում ջրի մակարդակը բարձրացավ, հասկացավ, որ այս ազդեցությունը կարելի է օգտագործել թագի ծավալը հաշվելու համար։ Գործնականում ջուրը չի սեղմվում, ուստի ընկղմված թագն իր ծավալին հավասար ջուր է դուրս մղում։ Դուրս մղված ջրի ծավալը բաժանելով թագի զանգվածի վրա, կստանանք թագի խտությունը։ Այդ խտությունը ոսկու խտությունից ցածր կլինի, եթե ավելի էժան և ավելի ցածր խտությամբ մետաղ են ավելացրել։ Արքիմեդեսն իր հայտնագործությունից այնքան էր հուզվել, որ մոռանալով հագնվել` բոլորովին մերկ, “Էվրիկա!” գոռալով վազեց փողոց։ Արքիմեդեսը, կարող էր կիրառել Հիդրոստատիկայում հայտնի Արքիմեդի օրենքը, որը նա նկարագրել էր Լողացող մարմինների մասին աշխատությունում։ Օրենքը պնդում է, որ հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է մի ուժ, որը հավասար է դուրս մղվող հեղուկի կշռին։

Հեղինակներ՝
Նատալի Նահապետյան
Լիա Համբարձումյան
Արփինե Խաչատրյան

Рубрика: Հանրահաշիվ

Դաս 17 .

Սովորական կոտորակ
3/4, 2/3, 9/101, 11/2, 23/45

հանրահաշվական կոտարակի օրինակ
a^2/5ab
b^3/14b^2
x/20y^0
c^4/y^5

Հարցերի քննարկում:

Թեմա՝ Հանրահաշվական կոտորակներ

Առաջադրանքներ:

Կրճատեք կոտորակը՝

ա) 1/2
բ) 2/3
գ) 9/42
դ) 64/231
ե) 1a/3
զ) 2/3b
է) x^-2
ը) 2mn/12
թ) 4b^2/6a^2
ժ) 6x^2/7yz

Կրկնողություն, հաշվեք՝

560. ա)
բ)
գ)
դ)
ե)
զ)

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական Աշխատանք

93.Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ — մատի չափ ունեցող
կիսագունդ — կես գունդ
անհարթ — հարթություն չունեցող
անտեսանելի — ոչ տեսանելի
ինքնաշարժ — ինքն իրեն շարժվող
սկզբնական — սկզբին հատուկ
արեմտաեվրոպական — Արևմտյան Եվրոպային հատուկ
աստղադիտարան — աստղերը դիտելու տեղ
համաշխարհային —  աշխարհով հայտնի
հավասարաչափ — հավասար չափվող

Ամենշարքիցմիբաղադրիչընտրի´րևբաղադրյալբառերկազմի´ր (քանիսըկստացվի):

1.Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:
Բ. Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:
Թթենի, կարմրավուն, փշոտ, անփուշ, ոսկյա, ոսկեղեն, անտուն, խորհրդավոր, խորհրդավուն, խորհրդարան, կաթնեղեն, կաթնավոր:
2. Ա. Գետ, կանչ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ:
Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -ք, -ոտ:
Գետակ, անգետ, կանչել, անլույս, լուսավոր, գրել, անգիր, գրավոր, գիրք, անսիրտ, սրտավոր, անմիտ, մտավոր, միտք:

Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ,շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
Անկրթություն
անզիճելի
անբնական
դժգույնություն
համահայություն
համագյուղացի
հակագործություն
ստորգետնյա
փոխաբերություն:

Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը:
Բարձրագահ, ծովեզր, գինեվաճառ, հյուրանոց, լուսանկար, տոմսարկղ, վերնատուն, եռանկյուն,
գիտարշավ, ջրհոր, ջրամբար, ջերմաչափ, լիառատ, քսանհինգ, խաչապաշտ, ձյունառատ, գյուղատնտես, լուսամփոփ, սևերես, գրախանութ, հարգարժան, հեռախոս, շրջանավարտ, մարզական, մատենադարան, մահարձան: