Արդարությունը իրականում գոյություն չունի՝ համենայն դեպս մեր ժամանակներում: Մարդիկ ամեն ինչ անում են իրենց շահերից ելնելով: Նրանք հաճախ մտածում են արդարության մասին, քանի որ ապրում են անարդար միջավայրում, անարդար մարդկանց հետ: Եվ ոչ ոք անգամ չի էլ փորձում փոխել ինչ- որ բան, քանի որ դա ևս բխում է իր շահերից: Մեր կարծիքով ով տեսնում է անարդարությունը և լռում է ,թեկուզ չմասնակցելով դրան՝ ևս անարդար է: Աշխարհում ընդհանրապես չկա արդարություն, սոցիալական անհավասարությունը շատ է, անգամ Աստված որոշ դեպքերում անարդար է վարվում: Բանաստեղծները, գրողները ցանկանում են աշխարհը տեսնել ավելի արդարացի, այդ պատճառով էլ նրանք տեսնում են ամեն ինչ կատարյալ: Անգամ այդ անարդարությունը իրենց էլ է հաճախ պատում, բայց նրանք նույն ոգով շարունակում են գրել արդարության մասին, և տոգորել մարդկանց արդարության գաղափարներով:
Գրողը պետք է գրի պարզ, բայց ո՛չ հասարակ: Նրա ստեղծագործությունները պետք է լինեն ընթերնելի, հաճելի, պարզ, բայց ոչ հասարակ: Հասարակ միտքը երբեք էլ չի գրավել և չի գրավի ընթերցողին: Պարզ, բայց ոչ հասարակ գրող բանաստեղխի վառ օրինակ է Համո Սահյանը: Նրա լեզուն շատ պարզ էր, բայց միտքը շատ պերճ: