Рубрика: Պատմություն 2020 - 2021

Առաջադրանք 8-րդ դասարան, ապրիլի 5-11

Առաջադրանք 1

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Staff_of_armenian_volunteers_1914

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ: Դրանցից հատկապես առանձնանում էր խաղաղության կողմնակիցների շարժումը: Նրանց անվանում էին պացիֆիստներ: Պացիֆիստները համոզված էին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների միջոցով: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին: Կազմակերպությունը գործում է առ այսօր: Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միջազգային հարաբերություններում չդարձան գերակշռող: Հետագայում սահմանվեցին կանոններ պատերազմի համար, պետք է մարդասիրաբար վերաբերվեին վիրավորներին, չօգտագործեին թունավոր զենքեր և այլն:

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

Օսմանյան կայսրությունը միառժամանակ հետաձգում էր իր մուքտը համաշխարհային կռվի թատերաբեմ: Նախորդ տարիներին սկսված ռազմական նախապատրաստությունները հնարավորինս ավարտում տեսքի բերելու նպատակով երկրի իշխող վերնախավը օգոստոսի 1-ից հետո երեք ամիս շարունակ վարեց առերևույթ չեզոքութան քաղաքականություն:

Երիտթուրքերի համար պատերազմը պատեհ առիթ էր՝ Ռուսաստանի և բալկանյան երկրների հետ դարավոր “հաշիվները մաքրելու” համար: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուքերին ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք-ռուսական հակամարտությունն էր: Նրանք մտադիր էին Ռուսական կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միովրել նրանց “Մեծ Թուրանի” մեջ:

Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ ռուս-թուրքական հերթական պատերազմից: Ցարական ռազմաքաղաքական վերնախավը ձգտոիմ էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, ազատորեն դուրս գալու դեպի Միջերկրական ծով, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում: Դա հնարավորություն կտար հաստատվելու Մերձավոր Արևելքի շահութաբեր տարածաշրջանում:

Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:

Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:

Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց:
Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց

Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 112-115, համացանց

Առաջադրանք 2

Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:

Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական,  հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:

Ռուսական՝

Ռուսաստանը հիմնական խնդիրը հայերին իր կողմը ներգրավվելն էր և նա ամեն կերպ փորձում էր օգնել հայերին: Հայերը իրենց ջոկատները կազմավորեցին, բայց քանի որ դա Ռուսաստանի վնաս էր, որ հայերը ինքնուրույն գործեն նրանք քանդեցին այդ ջոկատները և որոշ ժամանակ անց այդ ջոկատները վերամիավորվեցին ռուսական զորքերի հետ:

Թուրքական՝

Թուրքիայի խնդիրը նույնպես հայերին իր կողմը ներգրավվելն էր, սակայն Ռուսաստանն առաջ անցավ և Օսմանյան կայսրությունը պետք է դիմադրեր Հայաստանի պայքարներին: Հայերը շատ տարածքներ ազատագրեցին, գրավեցին: Օսմանյան կայսրության վիճակը այդքան էլ լավ չէր:

Հայկական՝

Հայերը այդ ժամանակահատվածում շատ լավ կարողացան կռվել թուրքերի դեմ: Ստեղծեցին իրենց ջոկատները և սկսեցին հերթով ազատագրել, գրավել տարվբեր տարածքներ, գավառներ: Հայերի վիճակը բավական լավ էր և նրանք հաղթանակած դուրս եկան կռվից:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն  դասագիրք  8-րդ դասարան, էջ 112-121, համացանց

Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը— ընտրել, կարդալ մեկ հոդված ու վերլուծել/ բովանդակությունն ամենավերջին էջում է:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական Աշխատանք

Բաց թողած տեղերում լրացրու և կամ եվ.

ա/ ագեվազ, ալեվետ, ալևոր, արևագալ, բևեռ, Գևորգ, գերեվարել, գինեվետ, գինեվաճառ, գոտևորել, երբևէ, դափնեվարդ, երևույթ, Երևան, թեթևոտն, թերևս, կարեվեր, հարևան, հոգեվիճակ, ձևել, ոսկեվարս,  Եվրոպացի, հետևակ, ունևոր:

բ/ կարևոր, համաեվրոպական, հետևակ, հոգևոր, հևասպառ, ոսկեվաճառ, ոսկ-որված, պարգևել, սեթևեթ, եղրևանի, սերկևիլ, ս-ակնած, վազեվազ, ուղ-ճար, ուղևորվել, ունևոր, իսկույնևեթ, Եվրոպա,եվրոպական, օթևան, ալևոր, այց-ճար, :

գ/ այգեվետ,  արևելք,  արևմտաեվրոպական,  բարևագիր,  -գինե,  -րախորհուրդ, -րամիություն, երթևեկել, թեթևություն, Լևոնյան, հևիհև,  հոգեվարք,  ոգևորություն,  պարգև,  ոսկեվազ, Սևան, սևեռուն, տարեվերջ, հետևակ, հոգեվիճակ, ալեվարս, Երևան, արև, :

Կետերի փոխարեն գրել Ղ կամ Խ.

ա/ աղցան, խախտել, փոխնորդ, պղպեղ, դաղձ, բողկ, դժխեմ, գաղտնիք, ներգաղթ, բախտավոր, կողք, աղքատ, ախտածին, պղպջակ, խրոխտ, սխտոր, եղերերգ, գողտրիկ, դժոխք, ծախսել:

բ/ եղջյուր, հաղթանդամ, ժխտել, խրախճանք, գաղջ, գեղջուկ, մառախուղ, տաղտուկ, զեղչել, կխտար, սանդուղք, կեղտակորույս, ջրախեղդ, ծաղկեպսակ, վխտալ, ոսկրախտ, հաղթանակ:

գ/ ժանտախտ, գաղտագողի, վախճան, ախտահանել, կաղկանձել, տաղերգու, զղջալ, հաղթահարել, կմախք, ընձուղտ, լեռնաշղթա, եղկելի, հղփանալ, փեղկ, ուղտապան, ուխտադրուժ, ախտահարվել, աղտոտ:

դ/ աղճատել, հարբուխ, խեղանդամ, ախտ (հիվանդություն), աղտ (կեղտ), ուղտ (կենդանի), ուխտ (երդում), հարբուխ, խոզապուխտ, թախծադեմ, կարմրախտ, թուղթ, շղթայակապ, գաղտնապահ, տառեխ, հղկել, գաղտնի, փողկապ, ապերախտ, անեղծ, փոցխ, ախտորոշում, եղբայր:

ե/ թղթատար, նախատինք, պանդուխտ, եղյամ, բքախեղդ, կեղծավոր, թախանձել. կողպեք, կթղա (գավաթ), ձաղկել, ձախորդ, նախշազարդել, նախօրե, քաղց, հեղգ (ծույլ), կեղտոտ, հեղձուցիչ, բեղ, փտախտ, ակնբախ, աշխետ (ձի), ապաբախտ, արտագաղթ, գաղտնածածուկ, ծաղկահյուս, շարժասանդուղք:

զ/ խեղդուկ, մաղթանք, դշխուհի (թագուհի), մղկտալ, զմրուխտյա, բաղձալի, Ջավախք, ուխտատեղի, ողկույզ, նողկալի, ապուխտ, սեղմել, թխվածք, շաղկապ, ողբերգակ, թուխպ, ողջ, դրախտային, ուղտափուշ, գաղթօջախ, բարեբախտ, խա-կազարդ, բախտակից, սանդղահարթակ, դժբախտ, թախծաժպիտ, թոքախտ:

Համապատասխանեցրու հայկական առածների սկիզբն ու ավարտը։

ա. աղոթքն իր տեղը 1. անտերին՝ գելը
բ. զուռնեն էնտեղ փչիր                2. որտեղ լսող կա

գ. հացը տաշտիցդ վերցրու          3. փախլավան ուրիշը կերավ

դ. տերովին տերն է տարել           4. թուրն իր տեղը

ե. ալյուրը մենք մաղեցինք           5. ընկերը՝ գյուղիցդ

(ա;4)
(բ;2)
(գ;5)
(դ;1)
(ե;3)

Рубрика: Քիմիա

Մարտի 29-ից ապրիլի -2

Ավարտի՛ր նախագիծը

Սովորի՛ր պատմել

Պատասխանի՛ր հարցերին

  1. Ո՞ր գիտնականն է ամենաթեթեւ գազն անվանել ջրածին («ջուր ծնող»):
    Առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Հենրի Կավենդիշը 1766 թվականին։
  2. Ո՞վ է առաջին անգամ ստացել մաքուր ջրածին եւ ուսումնասիրել նրա հատկությունները:
  3. Բնութագրե’ք ջրածնի ֆիզիկական հատկություններն ըստ հետեւյալ ուրվագրի. ա) գույնը, բ) հոտը, գ) համը, դ) լուծելիությունը ջրում:

Դասարանական
1 🅱️Գր ե՛ք հետեւյալ փոխարկումներին համապատասխան ռեակցիաների հավասարումները.
Ba ➡️ BaO ➡️ Ba(OH) 2
Ba + O = BaO + H = Ba(OH)2

2🅱️Ստորեւ բերված երկտարր միացություններից՝ Li2O, CuS, CO, CH4, K2O, BaO2, H2S, BaO,
N2O5, FeO, CuO, առանձնացրե՛ք միայն օքսիդները և կազմեք համապատասխան հիդրօքսիդների բանաձևերը ։

Օքսիդ — Li2O, CO, K2O, BaO2, BaO, N2O5, FeO, CuO:
Հիդրօքսիդ — Li(OH), K(OH), Ba(OH)2, Fe(OH)2, Cu(OH)2:

3🅱️Կազմե’ք ջրածնի փոխազդեցության ռեակցիաների հավասարումները հետեւյալ նյութերի հետ F2, Ca, O2 :Անվանե’ք ստացված նյութերը:

HF
CaH2
H2O

1🅰️ Թվարկվածներից ո՞րը մակերեւութային ջուր չէ.
ա) գետեր
բ) լճեր
գ) մառախուղ
դ) ճահիճներ

2 🅰️

Ուղղաձիգ կամ հորիզոնական գծերով միացրե՛ք ա) այն երեք նյութերը, որոնց մոլեկուլում
առկա են միայն իոնային կապեր, բ) այն երեք նյութերը, որոնց մոլեկուլում առկա են միայն կովալենտային բեւեռային կապեր.

3🅰️

  1. Ի՞նչ քիմիական կապեր են առկա Cl2, HCl, KCl մոլեկուլներում` համապատասխանաբար. 1) կովալենտ ոչ բեւեռային, իոնային, կովալենտ բեւեռային
    2) իոնային, կովալենտ բեւեռային, կովալենտ ոչ բեւեռային 3) կովալենտ բեւեռային, իոնային, կովալենտ ոչ բեւեռային 4) կովալենտ ոչ բեւեռային, կովալենտ բեւեռային, իոնային
  2. 🅰️Գրե՛ք նյութերի քիմիական բանաձեւերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.
    ա) կալիումի երկու եւ ծծմբի մեկ ատոմ,
    բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ: Հաշվի՛ր հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr):

Рубрика: English 2020 - 2021

The world around us

Fashion has always had a huge influence on people around the world. The main reason why we try to follow the latest fashion trends is a desire to look stylish, attractive, popular and more confident. Generally people judge a new person by his appearance and his clothes and only then, by his inner qualities. There is a proverb: “Good clothes open all doors.” That’s why we do our best to make a favorable impression on others. We spend a lot of money to keep up with fashion and buy designer clothes.

Fashion often means style, glamour and success. It is also a big business. It’s hard to resist the temptation to buy some brand-name clothing in our modern world. Every day we pass by colorful shop-windows, we see plenty of ads everywhere: on buses, billboards, TV and in magazines. Many teenagers pay too much attention to their friends’ and classmates’ appearance. Sadly, if some parents are not able to afford buying trendy clothes with fashion labels, their kids often become outsiders. So clothes usually separate people into social groups.

Рубрика: Կենսաբանություն 2020 - 2021

Դաս. 19

Մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան: Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունը, մարսողական համակարգի կառուցվածքը:

Մարսողությունը բարդ ֆերմենտային գործընթաց է,որի ընթացքում բարդ սննդային նյութերը ֆիզիկական և քիմիական մշակման շնորհիվ վեր են ածվում ավելի պարզ օրգանական միացությունների,որոնք անցնում են արյան մեջ և մասնակցում բջջային նյութափոխանակությանը։

Մարսողությունը իրականացնում են մարսողական համակարգի օրգանները։

Մարդու մարսողական համակարգըՄարսողական ուղին կազմում են՝ մարսողական խողովակը,(բերանի խոռոչ,ըմպան,կերակրափող,ստամոքս,բարակ և հաստ աղիներ):Մարսողությանը մասնակցում են՝ մարսողական գեղձերը,(թքագեղձեր,լյարդ և լեղապարկ,ենթաստամոքսային գեղձ,ստամոքսի և աղիների գեղձային բջիջներ),որոնք արտադրում են մարսողական նյութեր։Մարդու մարսողական ուղու սխեմա։
1. Բերանի խոռոչ
4. Լեզու
6. Թքագեղձեր
7. Ենթալեզվային թքագեղձեր
8. Ենթածնոտային թքագեղձեր
9. Հարականջային թքագեղձեր
10. Ըմպան
11. Կերակրափող
12. Լյարդ
13. Լեղապարկ
14. Ընդհանուր լեղածորան
15. Ստամոքս
16. Ենթաստամոքսային գեղձ
17. Ենթաստամոքսային գեղձի ծորան
19. Տասներկումատնյա աղի
21. Բարակ աղիք
22. Ապենդիքս
23. Հաստ աղիք
24. Միջաձիգ աղիք
25. Վերել աղիք
26. Կույր աղիք
27. Վայրէջ աղիք
29. Ուղիղ աղիք
30. Անալ անցք

Մարսողական հյութերի կազմի մեջ  ներառվում են ֆերմետներ։Այն նյութերը,որոնց վրա ազդում են ֆերմենտները,կոչվում են  սուբստրատներ :Յուրաքանչյուր ֆերմենտ ազդում է համապատասխան  սուբստրատի վրա որոշակի պայմաններում (ջերմաստիճան,թթվահիմային հավասարակշռություն և այլն):Սննդի մարսումն իրականանում է ինքնաբերաբար,կարգավորվում է ոչ պայմանական և պայմանական ռևլեքսներով։Սննդային նյութերի ներծծումն իրականանում է բարակ աղիների թավիքներով,իսկ ջրի,հանքային աղերի և վիտամինների ներծծումը տեղի է ունենում հաստ աղիքում։Սննդի մարսումն իրականանում է աղիներում ապրող օգտակար մանրէների օգնությամբ։Մարսողական ուղու մեջ հիվանդածին մանրէների ընկնելու պատճառով կարող են զարգանալ մի շարք ծանր հիվանդություններ։Սննդային վարակները և թունավորումները կանխելու համար անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները։

1)Մեխանիկական գործառույթն իրականացնում են բերանի խոռոչում տեղակայված ատամները, ստամոքսը և բարակ աղիները։Ստամոքսում սնունդը մասամբ քայքայվում է թքի և ստամոքսահյութի ֆերմետների ազդեծությամբ։Մեխանիկական գործառույթն է նաև սննդային գնդիկի մարսողական ուղիով՝մկանային շերտի կծկումների շնորհիվ (գալարակծկանք)։

2)Հյութազատական գործառույթն կատարվում է մարսողական գեղձերում ֆերմետներ պարունակող մարսողական հյութերի ազատում։Սնունդը տեղաշարժվելով մարսողական ուղիով ենթարկում է տարբեր հյութերի ազդեցությանը,բերանի խոռոչում՝ թքի,ստամոքսում՝ստամոքսահյութ,աղիներում՝ենթաստամոքսահյութ,լեղու և աղիքային հյութի։

3)Քիմիական գործառույթը սննդի քիմիական մշակումն է մարսողական ֆերմենտների ազդեցությամբ։Սննդի առաջնային վերամշակումը սկսվում է բերանի խոռոչում։Մինչև սննդային գնդիկի ստամոքսահյութով ներծծվելը,նրա ներսում շարունակվում է ածխաջրերի մարսումը թքի ազդեցությամբ,ինչից հետո ենթարկվում է ստամոքսահյութի ազդեցությանը։Ստամոքսից սնունդն անցնում է բարակ աղիների առջևի բաժին՝տասներկումատնյա աղիք։Տասներկումատնյա աղիքում սննդախյուսը ենթարկվում է լեղու և ենթաստամոքսահյութի ազդեցությանը։Մարսման գործնթացի ավարտից հետո բարակ աղիներում տեղի է ունենում սննդային նյութերի ներծծումը դեպի արյուն և ավիշ-(լատ՝ lympha՝ մաքուր ջուր, հեղուկ շարակցական հյուսվածքի տարատեսակ,ավիշը կաթնասպիտակավուն հեղուկ է)։ Նրա բաղադրության մեջ կան ամինաթթուներ,սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, հանքային աղեր, կենսաբանորեն ակտիվ նյութեր։Բարակ և հաստ աղիների սահմանում՝հաստ աղիներում,գոյություն ունեն սիմբիոտիկ մանրէներ,որոնք օգնում են մարսելու սնունդը։

4)Ներծծման գործառույթն ապահովում է մարսողության մասնիկների ներծծումը արյան և ավշի մեջ։Ածխաջրերի մասնակի ներծծումն սկսվում է բերանում շարնակվում է ստամոքսում։Հիմնական ներծծումը կայանում է բարակ աղիքում, սպիտակուցների և ածխաջրերի ազդեցությամբ։Բարակ աղիքներից սննդի զանգվածը անցնում է հաստ աղիներ, որտեղ ավարտվում է ջրի հանքային աղերի և ջրալույծ վիտամինների ներծծումը։

5)Արտազատական գործառույթը սննդի չմարսված մնացորդների և օրգանիզմի կենսական գործոնի դուրսբերումն է օրգանիզմից։Հաստ աղիներում ձևավորվում է կղանքային զանգվածը,որը՝աղիների հարթ մկանների կծկումների շնորհիվ՝ տեղաշարժվում է դեպի հաստ աղիքի վերջին հատված՝ուղիղ աղիք,և դուրս գալիս օրգանիզմից։

6)Ներզատական գործառույթը մարսողությանը նպաստող հորմոնների սինթեզն (հունարեն նշանակում է ՝  միավորում կամ համատեղում,ցրված նյութերի միացման կամ միավորման պրոցես)։  Մարսողական ուղու երկարությամբ տեղակայված են բազմաթիվ գեղձային բջիջներ,որոնցում սինթեզվում են հորմոններ,որոնք կարևոր նշանակություն ունեն մարսողության համար։

Рубрика: Գրականություն 2020 - 2021, Uncategorized

Փոքրիկ  սիրտս  ում  նվիրեմ: Նադեր Էբրահիմի

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:
–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գոյական, կրկնողություն

ԳՈՅԱԿԱՆ ԱՆՈՒՆ

Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․
ա. վերելակ, հնչուն, փչակ
բ. շեշտակի, հանք, հնչուն
գ. արցունք, հայուհի, վայրէջք,
դ. ուղղակի, փափկասուն, փախուստ

Ո՞ր շարքում են միայն  գոյականներ․

ա. սեր, սիրելի, տիկին
բ. օր, անձրև, գինի
գ. ատաղձ, գուղձ, ցնծագին
դ. ջուր, ծորակ, ջրառատ

  • Ո՞ր շարքում չկա գոյական

ա. հին, հագուստ, դարպաս
բ. վնասվածք, հարգելի, տնական
գ. սեղան, ծովային, ծարավել
դ. գեղեցիկ, գրքային, ամպամած

  Ո՞ր շարքում չկա գոյական․

ա. հայելի, նազելի, գովելի
բ. վնասվածք, հնչեղ, վայրենի
գ. բազկերակ, կանացի, հյուսն
դ. մայրենի, դյուցազնական, կանաչ

Ո՞ր բառը գոյական չէ․

ա. գեղջուկ
բ. դպրոցական
գ. հյութալի
դ. սեր

Ո՞ր բառն է գոյական․

ա. կտրիչ
բ. քննիչ
գ. հուզիչ
դ. դյութիչ

Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1.կաշի, տոպրակ, վահան
2. կթղա, գուղձ, մարզպետ
3. ռազմիկ, աստղիկ, վրեժ
4. վարուժան, երեխա, մանուկ

 Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1․ծաղիկ, փայլակ, շանթ
2. տղա, պատանի, համեստ
3. շուշան, ցորեն, կահույք
4. հայրենիք, տապան, ծիծեռնակ

 Ո՞ր շարքի բոլոր գոյականները կարող են գործածվել նաև որպես հատուկ գոյական․

1․ վասակ, առյուծ, մհեր
2. տիկին, տիրուհի, ազատուհի
3. համբարձում, համեստ, հեղինե
4. հուսիկ, վարազ, որսորդ

Ո՞ր բառը գոյական չէ․

ա. մերսող
բ. գրող
գ. դող
դ. հոսող

Ո՞ր բառը գոյական չէ․

ա. հուզիչ
բ. սուլիչ
գ. վարիչ
դ. գրիչ

Ո՞ր բառը գոյական չէ․

ա․կոշկեղեն
բ․ հողեղեն
գ․խմորեղեն
դ․զարդեղեն

Ո՞ր բառը գոյական չէ․

ա․աստղ
բ․ավագ
գ․աղավնյակ
դ․պատվիրակ

Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

Արդարությունը իրականում գոյություն չունի՝ համենայն դեպս մեր ժամանակներում: Մարդիկ ամեն ինչ անում են իրենց շահերից  ելնելով: Նրանք հաճախ մտածում են արդարության մասին, քանի որ ապրում են անարդար միջավայրում, անարդար մարդկանց հետ: Եվ ոչ ոք անգամ չի էլ փորձում փոխել ինչ- որ բան, քանի որ դա ևս բխում է իր շահերից: Մեր կարծիքով ով տեսնում է անարդարությունը և լռում է ,թեկուզ չմասնակցելով դրան՝ ևս անարդար է: Աշխարհում ընդհանրապես չկա արդարություն, սոցիալական անհավասարությունը շատ է, անգամ Աստված որոշ դեպքերում անարդար է վարվում: Բանաստեղծները, գրողները ցանկանում են աշխարհը տեսնել ավելի արդարացի, այդ պատճառով էլ նրանք տեսնում են ամեն ինչ կատարյալ: Անգամ այդ անարդարությունը իրենց էլ է հաճախ պատում, բայց նրանք նույն ոգով շարունակում են գրել արդարության մասին, և տոգորել մարդկանց արդարության գաղափարներով:

Գրողը պետք է գրի պարզ, բայց ո՛չ հասարակ: Նրա ստեղծագործությունները պետք է լինեն ընթերնելի, հաճելի, պարզ, բայց ոչ հասարակ: Հասարակ միտքը երբեք էլ չի գրավել և չի գրավի ընթերցողին: Պարզ, բայց ոչ հասարակ գրող բանաստեղխի վառ օրինակ է Համո Սահյանը: Նրա լեզուն շատ պարզ էր, բայց միտքը շատ պերճ:

Рубрика: English 2020 - 2021

March 29-April 2

Lesson 1

Read the text on page 72/Girl genius/translate the unknown words

Hometask:answer the questions /discussion box/page 73

Lesson 2

Music the changes lives,page 74

Hometask :write a short composition about your favourite song.

I don’t have a favorite song, but music is very important in a person’s life. I’m listening to music according to the mood, when I do my homework, or on the way to school, almost everywhere. There are several types of songs rap, jazz, classic, pop and etc. But I prefer pop & rap. Considering I go to piano lessons. Not bad not bad… I’ve noticed that songs use to express emotions rather than as a song…. idk it’s my opinion…. Bye

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական Քերականություն

Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:

 1.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:

Կեղտ ֊ աղտ
Գութ ֊ խիղճ
Ավար ֊ թալան
Թախիծ ֊ մորմոք
Կարծիք ֊ տեսակետ
Օրրան ֊ հայրենիք

2.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք,  օշարակ, ճրագակալ, անդունդ ,ճառագայթ, հավկիթ, հենարան:

Ձու ֊ հավկիթ
Նեցուկ ֊ հենարան
Ճաճանչ ֊ ճառագայթ
Թարթիչ ֊ արտևանունք
Վիհ ֊ անդունդ
Աշտանակ ֊ ճրագակալ

3.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:

Տաղտուկ ֊ ձանձրույթ
Գինարբուք ֊ խրախճանք
Խուճապ ֊ տանգնապ
Ահ ֊ երկյուղ
Գուրգուրանք ֊ գորով
Խոչընդոտ ֊ արգելք

Սյունակներից ընտրել համապատասխան արմատները և կազմել 6 բարդ բառ:

1.Բնություն                                  թղթե                                 

վայրկյան                                  որսալ                                

շեկլիկ                                       հերակալ                                

ձուկ                                           ուղտ                                  

խաղալ                                      չափում                               

ինձ                                             նկարել 

 Բնանկար
Թղթախաղ
Ձկնորս
Շիկահեր
Վարկյանաչափ
Ընձուղտ

  1. Ձյուն                                      պատճառ                       

մուկ                                           ոսկոր                            

այտ                                            դեղ                  
միշտ               կսկծալ                         

դառը                                          դալար                          

սկիզբ                                          ծաղիկ   

Ձնծաղիկ
Այտոսկր
Մկնդեղ
Մշտադալար
Դառնակսկից
Սկզբնապատճառ

3.Երես                                         մորուք                                   

հոգի                                            հանդես                                   

քնար                                           պաշտել                                 

շեկ                                               հավ                                         

զորք                                             հմայել                                     

լայնություն                                 արձակել

Շիկամորուս
Երեսապաշտ
Լայնարձակ
Զորահանդես
Քնարահավ
Հոգեհմայլ

4.Արդար                                       բույլ                                        

սիրտ                                            տունկ                                       

աստղ                                            բեռ                                          

որթ                                               բաց                                          

ուղի                                            հանել

 պատ                                          դատ

Արդարադատ
Սրտաբաց
Աստղաբույլ
Որթատունկ
Ուղեբեռ
Պատուհան

5.Ծաղիկ                                       խմոր                                         

ասեղ                                             գորգ                                           

թթու                                             ճառ                                            

ուղի                                             պատել                                        

բաժակ                                         բույլ

պարիսպ                                     տերև 

Թթխմոր
Ասեղնատերև
Պարսպապատել
Բաժակաճառ
Ծաղկաբույլ
Ուղեգորգ

Ընդգծել բառերը, որոնց մեջ կա
ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
մտրուկ, անմոռուկ, օձաձուկ, խղճուկ, ավելուկ, արջամուկ, կտրուկ, խենթուկ, շիկամուկ, մժղուկ, հայդուկ
-ում վերջածանցը
ոռոգում, շշադդում, տրտում, երդում, շարժում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, բազում
 — ուտ վերջածանցը
տարեմուտ, եղևնուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, կաղնուտ, լուսամուտ, ճահճուտ
-ք վերջածանցը
աղոթք, վազք, հավաք, շնորհք, լիաթոք, սրտաճաք, օրենք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
-արան վերջածանցը
նվագարան, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, բուժարան, անվարան, ելարան, գրադարան, ձուլարան
 -անի վերջածանցը
ավագանի, եռաժանի, անվանի, առածանի, ընտանի, նազանի, ամպհովանի, գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի
-անք վերջածանցը
հարգանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք
-ատ վերջածանցը
բացատ, անապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ,  պողպատ, քննադատ, պոչատ, կիսատ: