Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:Ինչպես է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը.Ինչ գաղտնիք է թաքցնում մաշկը:
Պատրաստել ուսումնական նյութեր, տեղադրել բլոգներում:
Մաշկը մարդու մարմնի արտաքին ծածկույթն է, ամենամեծ օրգանը։ Ամբողջ մարմնի քաշի 20%-ը կշռում է մաշկը՝ առանց ենթամաշկային ճարպաբջջանքի, իսկ վերջինիս հետ այն կազմում է մարմնի քաշի ավելի քան 50%-ը։ Այն ապահովում է օրգանիզմի կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև պաշտպանում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդեցություններից և կանխում կարևոր նյութերի, մասնավորապես, ջրի կորուստը։
Մաշկի կառուցվածքն, ինչպես նաև մաշկային հիվանդություններն ուսումնասիրող գիտությունը կոչվում է մաշկաբանություն։
Ֆունկցիա
Մաշկը ծածկույթային օրգան է, պաշտպանում է ստորև տեղադրված հյուսվածքներն ու օրգանները մեխանիկական, քիմիական վնասվածքներից, խոչընդոտում կողմնակի նյութերի, ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ։ Մաշկը կատարում է արտազատական ֆունկցիա.մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանը պահպանմանը և յուրաքանչյուր 1 գ քրտինքից օրգանիզմից հեռանում է 2,45 կՋ էներգիա։ Մաշկն արյան պահուստային և զգայության օրգան է։ Մաշկում արտադրվում է մելանին նյութը, որն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ փոխարկվում է D վիտամինի։ Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը։
Մաշկի հիմնական ֆունկցիաներն են.
- մարմնի և շրջապատող միջավայրի միջև պաշտպանողական պատնեշի ապահովում, այդ թվում՝ պաշտպանություն մեխանիկական վնասումներից, ռադիացիայից, քիմիական գրգռիչներից, բակտերիաներից և այլ գործոններից,
- իմունային ֆունկցիա,
- ռեցեպտոր ֆունկցիա,
- ջերմականոնավորող ֆունկցիա,
- նյութափոխանակային ֆունկցիա,
- ռեզորբցիոն (ներծծող) ֆունկցիա,
- ներզատիչ ֆունկցիա,
- արտազատիչ ֆունկցիա,
- շնչառական ֆունկցիա։