Рубрика: Գրականություն 2020 - 2021

Ռեյ Բրեդբըրի «Մի սիրո պատմություն»

Այդ շաբաթ Անն Թեյլորը եկավ Կանաչ Քաղաքի ամառային դպրոցում աշխատելու: Նրա քսանչորսերորդ տարեդարձի ամառն էր, այն նույն ամառը, երբ Բոբ Սփոլդինգի տասնչորս տարին լրացավ:
Անն Թեյլորին մոռանալ չէր լինի, որովհետև այն ուսուցիչներից էր, որոնց բոլոր երեխաներն ուզում են մեծ-մեծ նարինջներ կամ քնքուշ ծաղիկներ բերել, որոնց համար պատրաստ են աշխարհի ահռելի կանաչ-դեղին քարտեզներն առանց ասելու հավաքել ու ծալել: Այն կանանցից էր, որ սպասում ես, թե պիտի միշտ հանդիպես, երբ կաղնին ու ծփին կանաչ ստվերով են լցրել հին քաղաքի պուրակը, ու ցոլացող ստվերը նրա քայլի հետ պիտի դեմքին թրթռա, մինչև շուրջբոլորը միայն նրան տեսնեն: Ասես ամառվա բուրալի դեղձ ձմեռվա ձյունին, ասես պաղ սառցահյութ՝ հունիսյան առավոտ տապին: Հակադիր ի՛նչ համեմատություն բերեիր՝ Անն Թեյլորը դա՛ էր: Աշխարհի հազվագյուտ օրերը, երբ եղանակն այնքան համաչափ է, ասես հակառակ փչող քամիներ, որ տերևը կանշարժացնեին ծառին, այդպիսի օրերը ճիշտ Անն Թեյլորին էին նման և օրացույցում պիտի նրա անունով կոչվեին:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Գործնական Աշխատանք

1.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական  նախածանց և արմատ` կազմել 6 նախածանցավոր բառ:

Ա)  Նախ                     ուշագնաց           

      Ապ                         հասարակարգ

      Ստոր                    ձայնափող
      Գեր                        հանրամատչելի

      Մակ                      դիպված

      Ընդ                        բայական

Նախադեպ
Ապուշ
Ստորակարգ
Գերձայն
Մակբայ
Ընդահանուր

Բ)  Ենթ                        վերադարձ          

      Հակ                        աշխարհասփյուռ

      Ներ                        անվանակոչություն
      Անդր                     գունաբաժանում

      Դեր                        թունավորել

      Դժ                          կարգախումբ

Ենթախումբ
Հակաթույն
Ներաշխարհ
Անդրադարձ
Դերանուն
Դժգույն

Գ)  Ենթ                       կողմնորոշում          

      Հար                        խմբերգ

      Ապ                         դրույթ
      Բաց                       կշռույթ

      Թեր                       գրականություն

      Մակ                      անշնորհքություն

Ենթախումբ
Հարադիր
Ապաշնորհ
Բացորոշ
Թերակշիռ
Մակագիր

2. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

Ընչաքաղց — անկշտում
Զգաստ — զգոն
Լիովին — ամբողջապես
Գթալ — կարեկցել
Ժրաջան — ջանասեր
Ամբոխ — բազմություն

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

Լուրթ — կապտագույն
Համամիտ — համակարծիք
Տոկուն — կայուն
Հաղթանդամ — մեծամարմին
Ստահակ — խարդախ
Ալևոր — զառամյալ

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

Զեփյուռ — սյուք
Ճգնել — ջանալ
Պերճ — շքեղ
Ձանձրալի — տաղտկալի
Ճիրան — մագիլ
Մեծանուն — անվանի

3. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենի

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

4. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել- չափազանցնել

Բ. Շունչ տալ- կենդանացնել

Գ. Սիրտ անել — համարձակվել

Դ. Լույս սփռել- պարզել