Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ նրա խոսքերին ես չէի հավատում, այնուամենայնիվ գլխով արեցի:
Թեպետ նա ստում էր, սակայն հավատացի:
Չնայած որ նա ճիշտ էր, բայց նրան ոչ ոք չլսեց:
Թեև նրա քույրը իրեն վատ է պահում, բայց և այնպես նա եկավ մեզ հետ այգի:
Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե մեր հետ ճամփորդության գաս, ապա ես շատ ուրախ կլինեմ:
Քանի որ նա երգել չգիտի, հետևաբար նա չկարողացավ մասնակցել մրցույթին:
Որովհետև նրա հետ համաձայն չէի, ուստի հակաճառեցի:
Քանզի նա ծնունդին հրավիրված չէր, ուրեմն պետք է տան գործերով զբաղվի:
Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր ունի:
Եթե այսօր գումարը չվճար էս, այլապես կհեռացվես:
Ոչ թե պետք է երգես , այլ պարես:
Նրա քայլը պետք է առքելես, այլ ոչ թե ամեն ինչ թողնես:
Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:
Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Ձկները իջել էին:
Մենք սիրով կարդում էինք նրա բանաստեղծությունները:
Մենք կարդում էինք:
Այս երեկոն շատ խաղաղ էր:
Երեկոն խաղաղ էր:
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
Խանութը փակ էր:
Եղբայրն ու քույրը շատ էին կարոտում ծնողներին:
երեխաները կարոտում էին ծնողներին:
Կայսեր հրամանները շատ արագ էին կատարվում:
Կայսեր հրամանները կատարվում էին:
Առավոտյան անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար:
Անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար:
Մոր աչքը ամբողջ օրը ճանապարհին էր:
Մոր աչքը փանապաչհին էր: