Рубрика: Պատմություն 2020 - 2021

Առաջադրանք, 8-րդ դասարան,Մայիսի 15-22

Առաջադրանք 1

Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\

Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս

ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը

Ալբերտ Այնշտայնը ծնվել է 1879թ. մարտի 14-ին Ուլմ քաղաքում, Վյուրտեմբերգի թագավորությունում, Գերմանական կայսրությունում: Նա զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այդ նվաճման համար նրան անվանում են ֆիզիկայի հայր: Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ ճանաչվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»: 1921 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։
1880թ. ամռանը նրանց ընտանիքը հաստատվեց Մյունխենում: 1894 թվականին Այնշտայնների ընտանիքը տեղափոխվեց իտալական Պավիա քաղաք, ուր և Այնշտայնի եղբայրենրը՝ Հերման և Յակոբը հիմնեցին իրենց նոր ընկերությունը։ Ալբերտը բարեկամների հետ որոշ ժամանակ մնաց Մյունխենում, որպեսզի ավարտի գիմնազիայի բոլոր 6 դասարանները։ Այդպես էլ չստանալով հասունության վկայական՝ 1895 թվականին նա մեկնեց ընտանիքի մոտ՝ Պավիա։

բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում


գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը

1. Միայն երկու հավերժական երևույթ գոյություն ունի՝ մոլորակը և հիմարությունը: Չնայած՝ մոլորակի մասով ես վստահ չեմ:

2. Միայն հիմարը կարգուկանոնի կարիք ունի. հանճարը հիանում է քաոսով:

3. Տեսությունն այն է, երբ ամեն ինչ հայտնի է, բայց ոչինչ չի աշխատում: Պրակտիկան այն է, երբ բոլորն աշխատում են, բայց ոչ ոք չգիտի՝ ինչու: Մենք միավորում ենք տեսությունն ու պրակտիկան: Ոչինչ չի աշխատում, և ոչ ոք չգիտի՝ ինչու:

4. Կյանքն ապրելու երկու եղանակ կա. Առաջին՝ կարծես հրաշքներ գոյություն չունեն, երկրորդ՝ շրջապատում միայն հրաշքներ են:

5. Կրթությունն այն է, ինչ մնում է, երբ մոռացվում է դպրոցում սովորածը:

6. Ես չգիտեմ՝ ինչ զենքով է վարվելու երրորդ համաշխարհային պատերազմը, բայց 4-րդը լինելու է քարերով և փայտերով:

7. Ուղղակի խելագարություն է՝ անել նույն բանը և սպասել ուրիշ արդյունքների:

8. Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքները: Գիտելիքները սահմանափակ են, երևակայությունը՝ անսահման:

9. Դու երբեք չես լուծի խնդիրը, եթե մտածես նույն կերպ, ինչ այն ստեղծելիս:

10. Նա, ով ցանկանում է իր աշխատանքի արդյունքը միանգամից տեսնել, պետք է կոշկակար դառնա:

Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Ստորոգյալը և նրա արտահայտությունը

Նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը ստորոգյալն է։ Ստորոգյալը  ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ով է, ինչպիսին է ենթական։

Ստորոգյալը լինում է  պարզ և բաղադրյալ։

Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։

Օրինակ՝ Օրերը տաքացան։ Խումբը ճամփորդում է։

Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է որևէ խոսքի մասով և օժանդակ բայով, օրինակ՝ Սեղանը հին է։ Կռվողները քսանն էին:

Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ դիմավոր բայը՝ հանգույց։ Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Առաջադրանք:
1.Նախադասություններում ընդգծիր բաղադրյալ ստորոգյալները և որոշիր` ինչ խոսքի մասով են արտահայտված:

Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր: (թվական)
Նրա տեսածը անապատային խաբկանք էր: (գոյական)
Բզեզի համար աշխարհը հոտավետ բուրաստան է: (գոյական)
Նրա հայրը դու ես: (գոյական)
Մայրիկիս պատրաստածը շատ համեղ է: (ածական)
Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են: (գոյական)
Միրգը շատ հասած էր: (դերբայ)
Մեր պատմությունը կերտողները մենք ենք: (դերանուն)
Նա շատ համեստ ու նրբագեղ է: (ածական)
Մրցանակակիրները երեքն էին; (թվական)
Մայրս աչքիս փոքրացած Էր: (ածական)
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է: (գոյական)
Ընկերս սակավախոս է: (ածական)
Այգու միակ ծառը դեռ կանգուն է: (ածական)
Կռվողները բոլորն էին: (դերանուն)
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է: (գոյական)
Մեր պայքարը արդար է: (ածական)
Այդ ամենի պատճառը նա է; (գոյական)
Գրքի հեղինակը երկուսս ենք: (թվական)
Մեղավորը ես էի: (գոյական)

2. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել թշնամու (դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

3. Նախադասությունները ամբողջացրեք
Քանի որ, կենսուրախ և կատակասեր մարդ է, ես նրան երբեք լուրջ չեմ տեսել:
Ուզում էի ձեզ այն պահին տեսնել, երբ կլինեիք առողջ
Անցել է ընդամենը երկու — երեք տարի, բայց ……
Թեև հայրն արդեն ծերացել է, սակայն ……
Ով չի կառուցում, …
Ընտանիքի հոգսերով ամենևին չէր զբաղվում, որովհետև ……
Եղբայրը շատ էր անհանգստացել, քանի որ ……
Հանգարց մի կրակոց լսվեց, և …….

Рубрика: Քիմիա

Մետաղների ակտիվություն

Վերցնել 4 փորձանոթ դրանց մեջ լցել նոսր ծծմբական թթու կամ աղաթթու 10 մլ : Փորձանոթների մեջ համապատասխանաբար ավելացնել պղինձ, երկաթ, կապար և մագնեզիում։Փորձի արդյունքում պետք է նկատենք ջրածնի անջատում։ Այն փորձանոթը, որտեղ ջրածինը ամենաարագն ու ամենաշատը կանջատվի այդ մետաղը համարվում է ակտիվ մետաղ։

Рубрика: Հանրահաշիվ

Դաս.23

Հարցերի քննարկում:

Առաջադրաքներ՝

9.06. ա) a + Va + 1 = 0,96 + V0,96 + 1 = V1,96 = 1,4
բ) Va
գ)
դ)

9.07. ա) x = 0
բ) x = 1
գ) x = 9
դ) x = 81
ե) x = 25
զ) x = 0,9
է) 9x = 4
x = 4/9
ը) 14
թ) 8
ժ)
ժա) 1/16x = 4
1 = 4 * 16x
64x = 1
x = 1/64
ժբ) 1/9



ա)
բ) լ.չ.
գ)
դ)
ե)
զ) 8