Առաջադրանք 1
Կրթությունը և գիտությունը XIX դարի երկրորդ կեսին, XX դարի սկզբին\
Յուրաքանչյուր անհատին ներկայացնելիս
ա.նկարագրել. ժամանակարջանը, անցած ճանապարհը
Ալբերտ Այնշտայնը ծնվել է 1879թ. մարտի 14-ին Ուլմ քաղաքում, Վյուրտեմբերգի թագավորությունում, Գերմանական կայսրությունում: Նա զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը՝ ֆիզիկայի երկու հիմնասյուներից մեկը։ Այդ նվաճման համար նրան անվանում են ֆիզիկայի հայր: Նրա հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, երկու անգամ ճանաչվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»: 1921 թվականին նա արժանացել է Նոբելյան մրցանակի «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես իր՝ ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար»։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում քվանտային մեխանիկայի հիմնադրման գործում։
1880թ. ամռանը նրանց ընտանիքը հաստատվեց Մյունխենում: 1894 թվականին Այնշտայնների ընտանիքը տեղափոխվեց իտալական Պավիա քաղաք, ուր և Այնշտայնի եղբայրենրը՝ Հերման և Յակոբը հիմնեցին իրենց նոր ընկերությունը։ Ալբերտը բարեկամների հետ որոշ ժամանակ մնաց Մյունխենում, որպեսզի ավարտի գիմնազիայի բոլոր 6 դասարանները։ Այդպես էլ չստանալով հասունության վկայական՝ 1895 թվականին նա մեկնեց ընտանիքի մոտ՝ Պավիա։
բ. հիմնավորել հաջողությունների նորարաության կարևորումը տվյալ ժամանակարջանի համար, համադրել այդ նորարարության զարգացումը արդի շրջանում
գ. ներկայացնել տվյալ անհատի թևավոր խոսքեր դարձած մտքերը
1. Միայն երկու հավերժական երևույթ գոյություն ունի՝ մոլորակը և հիմարությունը: Չնայած՝ մոլորակի մասով ես վստահ չեմ:
2. Միայն հիմարը կարգուկանոնի կարիք ունի. հանճարը հիանում է քաոսով:
3. Տեսությունն այն է, երբ ամեն ինչ հայտնի է, բայց ոչինչ չի աշխատում: Պրակտիկան այն է, երբ բոլորն աշխատում են, բայց ոչ ոք չգիտի՝ ինչու: Մենք միավորում ենք տեսությունն ու պրակտիկան: Ոչինչ չի աշխատում, և ոչ ոք չգիտի՝ ինչու:
4. Կյանքն ապրելու երկու եղանակ կա. Առաջին՝ կարծես հրաշքներ գոյություն չունեն, երկրորդ՝ շրջապատում միայն հրաշքներ են:
5. Կրթությունն այն է, ինչ մնում է, երբ մոռացվում է դպրոցում սովորածը:
6. Ես չգիտեմ՝ ինչ զենքով է վարվելու երրորդ համաշխարհային պատերազմը, բայց 4-րդը լինելու է քարերով և փայտերով:
7. Ուղղակի խելագարություն է՝ անել նույն բանը և սպասել ուրիշ արդյունքների:
8. Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքները: Գիտելիքները սահմանափակ են, երևակայությունը՝ անսահման:
9. Դու երբեք չես լուծի խնդիրը, եթե մտածես նույն կերպ, ինչ այն ստեղծելիս:
10. Նա, ով ցանկանում է իր աշխատանքի արդյունքը միանգամից տեսնել, պետք է կոշկակար դառնա: