Рубрика: Հայոց Լեզու 2020 - 2021

Ստորոգյալը և նրա արտահայտությունը

Նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը ստորոգյալն է։ Ստորոգյալը  ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ով է, ինչպիսին է ենթական։

Ստորոգյալը լինում է  պարզ և բաղադրյալ։

Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։

Օրինակ՝ Օրերը տաքացան։ Խումբը ճամփորդում է։

Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է որևէ խոսքի մասով և օժանդակ բայով, օրինակ՝ Սեղանը հին է։ Կռվողները քսանն էին:

Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ դիմավոր բայը՝ հանգույց։ Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Առաջադրանք:
1.Նախադասություններում ընդգծիր բաղադրյալ ստորոգյալները և որոշիր` ինչ խոսքի մասով են արտահայտված:

Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր: (թվական)
Նրա տեսածը անապատային խաբկանք էր: (գոյական)
Բզեզի համար աշխարհը հոտավետ բուրաստան է: (գոյական)
Նրա հայրը դու ես: (գոյական)
Մայրիկիս պատրաստածը շատ համեղ է: (ածական)
Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են: (գոյական)
Միրգը շատ հասած էր: (դերբայ)
Մեր պատմությունը կերտողները մենք ենք: (դերանուն)
Նա շատ համեստ ու նրբագեղ է: (ածական)
Մրցանակակիրները երեքն էին; (թվական)
Մայրս աչքիս փոքրացած Էր: (ածական)
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է: (գոյական)
Ընկերս սակավախոս է: (ածական)
Այգու միակ ծառը դեռ կանգուն է: (ածական)
Կռվողները բոլորն էին: (դերանուն)
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է: (գոյական)
Մեր պայքարը արդար է: (ածական)
Այդ ամենի պատճառը նա է; (գոյական)
Գրքի հեղինակը երկուսս ենք: (թվական)
Մեղավորը ես էի: (գոյական)

2. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել թշնամու (դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

3. Նախադասությունները ամբողջացրեք
Քանի որ, կենսուրախ և կատակասեր մարդ է, ես նրան երբեք լուրջ չեմ տեսել:
Ուզում էի ձեզ այն պահին տեսնել, երբ կլինեիք առողջ
Անցել է ընդամենը երկու — երեք տարի, բայց ……
Թեև հայրն արդեն ծերացել է, սակայն ……
Ով չի կառուցում, …
Ընտանիքի հոգսերով ամենևին չէր զբաղվում, որովհետև ……
Եղբայրը շատ էր անհանգստացել, քանի որ ……
Հանգարց մի կրակոց լսվեց, և …….

Оставьте комментарий