Рубрика: Ֆիզիկա. Տատը և դասարանում

Դաս. 29

§ 57. ՋԵՐՄԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՆԵՐ.

Ջերմաշարժիչներ են անվանում այն մեքենաները, որոնք վառելիքի ներքին էներգիան փոխարկում են մեխանիկական էներգիայի։

Ջերմաշարժիչի տեսակներն են՝ ներքին այրման շարժիչ, դիզելյային շարժիչ, շոգետուրբին, ռեակտիվ շարժիչ և այլն։

Ջերմաշարժիչի բնութագիրը դա օգտակար գործողության գործակիչն է (ՕԳԳ)։

Ջերմաշարժիչի ՕԳԳ է կոչվում կատարված օգտակար աշխատանքի հարաբերությունն այն ջերմաքանակին, որն ստացվել է վառելիքի այրումից։

Հարցեր

1. Բերե՛ք գոլորշու՝ ներքին մեխանիկական էներգիայի վերածվելու օրինակներ: 

Ջրի և սպիրտայրոցի բոցի միջև ջերմափոխանակության հետևանքով ջրի ներքին էներգիան մեծանում է, և որոշ ժամանակ անց ջուրը սկսում է եռալ։

2. Ի՞նչ է ջերմաշարժիչը: 

Ջերմաշարժիչներ են անվանում այն մեքենաները, որոնք վառելիքի ներքին էներգիան փոխարկում են մեխանիկական էներգիայի։

3. Թվարկե՛ք ջերմաշարժիչների տեսակները: 

Ջերմաշարժիչի տեսակներն են՝ ներքին այրման շարժիչ, դիզելյային շարժիչ, շոգետուրբին, ռեակտիվ շարժիչ և այլն։

4. Ի՞նչն են անվանում ջերմաշարժիչի օգտակար գործողության գործակից: 

Ջերմաշարժիչի ՕԳԳ է կոչվում կատարված օգտակար աշխատանքի հարաբերությունն այն ջերմաքանակին, որն ստացվել է վառելիքի այրումից։

5. Ո՞վ է հայտնագործել շոգեմեքենան

Առաջին փորձերը կատարել են անգլիացի մեխանիկ Թոմաս Սևերին (1698) և անգլլիացի գյուտարար Թոմաս Նյուքոմենը (1705)։ Իվան Պոլզունովը ստեղծեց (1763—1765 թթ.) առաջին շոգեօդափչման մեքենան։ Սակայն ժամանակակից շոգեմեքենայի նախատիպը Ջեյմս Ուատտի ունիվերսալ մեքենան էր (1774-1784), որի օգտակար գործողության գործակիցն անհամեմատ բարձր էր նախորդներից։

Оставьте комментарий