Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։
Միսս Գամման ասաց, ոո մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։
Նշել Ավստրալիա Ափերը ողողող ջրային ավազանները: Ավստրալիայի հյուսիսային և արևելյան ափերը ողողում են են Խաղաղ օվկիանոսի՝ Արաֆուրյան, Մարջանների, Թասմանյան, Թիմորի ծովերով, իսկ արևմտյան և հարավային ափերը՝ Հնդկական օվկիանոսով:
Բնութագրեք Ավստրալիայի աշխարհագրական դիրքը:
Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները: Ավստրալիան հարուստ է ոսկու, երկաթի, ուրանի, անագի, պղնձի, քարածխի, վոլֆրամի, բոքսիտների և բազմամետաղների պաշարներով։
Առանձնացնել և դուրս գրել Ավստրալիայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։
1. Ավստրալիան համարվում է հակադրությունների վիճակ, քանի որ քաղաքակիրթ քաղաքները գտնվում են ամայի լողափերին մոտ: 2. Հին ժամանակներում Ավստրալիան ուներ ավելի քան 30,000 աբորիգեն մարդ: 3. Ավստրալիան ամենաքիչը հավանական է խախտում օրենքը: 4. Ավստրալիայի քաղաքացիները փող չեն խնայում պոկեր խաղալու համար: 5. Ավստրալիայի կանանց մեծ մասն ապրում է 82 տարեկան: 6. Ավստրալիան աշխարհում ամենամեծ ցանկապատն ունի: 7. Ստեղծվեց Ավստրալիայի առաջին լեսբուհի և գեյ ռադիոն: 8. Ավստրալիան համարվում է երկրորդ նահանգ, որտեղ կանայք ունեն ընտրելու իրավունք: 9. Ամենաշատ թունավոր կենդանիները հայտնաբերվել են Ավստրալիայում: 10. Ավստրալացին, ով չի ներկայացել քվեարկությանը, կվճարի տուգանք: 11. Ավստրալիայի տները վատ մեկուսացված են ցրտից: 12. Ավստրալիան էր, որ նորաձեւությունը ներմուծեց բոլոր հայտնի ugg boots- ը: 13. Ավստրալացիները երբեք չեն հուշում ռեստորաններում և սրճարաններում: 14. Ավստրալիայի սուպերմարկետները վաճառում են կենգուրուի միս, որը համարվում է ոչխարի մսի այլընտրանք: 15. Ավստրալիայում բնակվող օձը ի վիճակի է միանգամից հարյուր մարդ սպանել իր թույնով:
Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ: Թեկուզ նրա խոսքերին ես չէի հավատում, այնուամենայնիվ գլխով արեցի: Թեպետ նա ստում էր, սակայն հավատացի: Չնայած որ նա ճիշտ էր, բայց նրան ոչ ոք չլսեց: Թեև նրա քույրը իրեն վատ է պահում, բայց և այնպես նա եկավ մեզ հետ այգի:
Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Եթե մեր հետ ճամփորդության գաս, ապա ես շատ ուրախ կլինեմ: Քանի որ նա երգել չգիտի, հետևաբար նա չկարողացավ մասնակցել մրցույթին: Որովհետև նրա հետ համաձայն չէի, ուստի հակաճառեցի: Քանզի նա ծնունդին հրավիրված չէր, ուրեմն պետք է տան գործերով զբաղվի:
Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ: Փորձի՛ր բացատրել՝ ստորակետը այս կառույցներում ինչ դեր ունի: Եթե այսօր գումարը չվճար էս, այլապես կհեռացվես: Ոչ թե պետք է երգես , այլ պարես: Նրա քայլը պետք է առքելես, այլ ոչ թե ամեն ինչ թողնես:
Տրված ընդարձակ նախադասությունները դարձրու համառոտ` թողնելով միայն ենթական ու ստորոգյալը:
Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել: Ձկները իջել էին:
Մենք սիրով կարդում էինք նրա բանաստեղծությունները: Մենք կարդում էինք:
Այս երեկոն շատ խաղաղ էր: Երեկոն խաղաղ էր:
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր: Խանութը փակ էր:
Եղբայրն ու քույրը շատ էին կարոտում ծնողներին: երեխաները կարոտում էին ծնողներին:
Կայսեր հրամանները շատ արագ էին կատարվում: Կայսեր հրամանները կատարվում էին:
Առավոտյան անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար: Անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար:
Մոր աչքը ամբողջ օրը ճանապարհին էր: Մոր աչքը փանապաչհին էր:
Վենեցիայում, դոժերի, ջրանցքների և գեղարվեստների այդ հրաշակերտ քաղաքում, մի հին ազնվական ընտանիքի մեջ ապրում էր այդ ընտանիքի միակ զավակը― գեղեցիկ Ջուլիետտան։ Այնքան էր գեղեցիկ նա, որ թվում էր, թե հողեղեն չէ, այլ մի հավերժահարս, որ դուրս է եկել ծովի փրփուրներից։ Աչքերը կապույտ էին, ինչպես Իտալիայի ջինջ երկինքը, հայացքը զվարթ ու անհուն, ինչպես Ադրիատիկի հորիզոնները։ Ոսկեգույն ծամերը սքանչելի գանգուրներով պսակում էին նրա փոքրիկ, սիրունիկ գլուխը։ Երբ ժպտում էր (բայց ե՞րբ չէր ժպտում), նրա չքնաղ այտերի վրա մատնեհարներ[2] էին գոյանում և փոքրիկ բերանի մեջ վարդագույն շրթունքների տակ շողշողում էին փղոսկրի պես սպիտակ ու ամուր մանրիկ ատամները։ Միշտ զվարթ էր գարնան արևի պես, միշտ թրթռուն՝ թիթեռնիկի պես, միշտ չարաճճի՝ կայտառ երեխայի պես։ Երկու գույն էր սիրում— կարմիր ու սպիտակ, և նրա արդուզարդի ու կրծքի վրա միշտ անպակաս էին այդ երկու գույնի ծաղիկները՝ մեխակը և շուշանը։
Նա ինքը թարմ ու հոտավետ ծաղիկ էր՝ կարմիր կամ սպիտակ, նայելով թե ինչ գույնի հագուստ էր հագնում― մեխակի պես կարմի՞ր, թե՞ շուշանի պես սպիտակ։2Մի անգամ, գարնանային մի սքանչելի երեկո, որպիսին միայն Ադրիատիկի ափերումն է լինում, երբ Ջուլիետտան իր հոր պալացցոյի[3] վերին հարկի իր փոքրիկ սենյակում զբաղված էր իր սպիտակ հագուստով և կրծքին մեխակի կարմիր ծաղիկն էր ամրացնում, որ զբոսանքի գուրս գա Պոնտե-Ռիալտոյի տակ Մեծ ջրանցքի վրա, դրսից ինչ-որ նվագածության ձայն լսեց։ Մի հմուտ ձեռք սերենադ էր նվագում ջութակի վրա։ Ջուլիետտան վազեց դեպի բաց պատուհանը և ցած նայեց դեպի փողոց։
Կենսաբանական/ֆիզիոլոգիական պահաջմունքներ Քնել Լինել առողջ Տաք ուտեստ ուտել Ունենալ բաճկոն Ցանկացած պահի կարողանալ որևէ բան խմել Կարողանալ մաքուր օդ շնչել
Ապահովության և անվտանգուտյան պահաջմունքները Ունենալ առողջության ապահովություն Ուշ ժամին երթևեկել մենակ Հեծանիվը թողնել առանց կողպելով
Սոցիալական պատկանելիության պահանջմունքներ Զրուցել դասընկերների հետ Ամուսնացած լինել Լինել հարուստ Աշխատավարձ ստանալ Ունենալ ընկերներ
Հարգանքի և ինքնահարգանքի պահաջմունքներ Լինել սիրված Գովեստի արժանանալ ուսուցչի կողմից Ունենալ հաջողություներ սպորտում
Ինքնաարտահայտման և ինքնաիրացման պահանջմունքներ Ապրել բնակարանում Նավարկել աշխարհի շուրջը Երաժշտությամբ զբաղվել Նկարել նկար
Արտազատության համակարգ, երիկամների կառուցվածքը և ֆունկցիան։Լրացուցիչ աշխատանք:Պատրաստել ուսումնական նյութեր։
Նյութափոխանակության ոչ պիտանի արգասիքների, օրգանիզմ ներմուծված թունավոր նյութերի, ինչպես նաև ջրի, հանքային աղերի և օրգանական նյութերի ավելցուկի հեռացումն օրգանիզմից կոչվում է արտազատություն, իսկ այդ ֆունկցիան կատարող օրգանները՝ արտազատական օրգաններ:
Արտազատման գլխավոր օրգանները երիկամներն են, որոնք մեզի հետ հեռացնում են միզանյութը, միզաթթուն, հանքային աղերի և ջրի ավելցուկը: Դրանով պահպանվում է ջրաղային փոխանակության կայուն մակարդակը: Այդ նյութերն աննշան չափով հեռանում են նաև մաշկի միջոցով: Թոքերով հեռանում են ածխաթթու գազը, որոշ ցնդող նյութեր, ջրային գոլորշիներ: Ստամոքս-աղիքային ուղու լորձաթաղանթով արտազատվում են մետաղների իոններ, դեղանյութեր, լյարդի միջոցով՝ էրիթրոցիտների քայքայման արգասիքներ:
Միզարտազատական համակարգի օրգանները և դրանց դերըՄիզարտազատման համակարգի օրգաններն են երիկամները և միզուղիները` միզածորանները, միզապարկը, միզուկը:
Երիկամները զույգ լոբաձև օրգաններ են` տեղակայված որովայնի խոռոչում, ողնաշարի աջ և ձախ կողմերում, գոտկատեղի մակարդակի վրա: Նրանց երկարությունը 10−12 սմ է, իսկ լայնությունը՝ 5−6 սմ, զանգվածը ոչ ավելի, քան 200 գ: Երիկամների ներս ընկած կողմից դուրս են գալիս միզածորանները, որոնք կոնքի խոռոչում մտնում են հաստ մկանապատերով օրգանի՝ միզապարկի մեջ: Երիկամ է մտնում երիկամային զարկերակը և դուրս գալիս համանուն երակը:
Երիկամները չափազանց հարուստ են արյունատար անոթներով: Երիկամային զարկերակը, մտնելով երիկամ, ճյուղավորվում է մանր անոթների, որոնք էլ աստիճանաբար դառնում են փոքր լուսանցքով զարկերակներ: Յուրաքանչյուր զարկերակ պատիճի խոռոչում առաջացնում է մազանոթային կծիկ: Մազանոթային կծիկից կրկին առաջանում է զարկերակ, որը դուրս է գալիս պատիճից: Յուրաքանչյուր զարկերակ պատիճից դուրս գալուց հետո կրկին ճյուղավորվում է, առաջացնում մազանոթներ, որոնք սերտորեն շրջապատում են ոլորուն խողովակը: Այդ մազանոթները միանալով վեր են ածվում փոքր լուսանցքով երակների, որոնք ի վերջո բացվում են երիկամային երակի մեջ: Այսպիսով, երիկամներում զարկերակները կրկնակի մազանոթային ցանց են առաջացնում պատիճներում և ոլորուն խողովակների շուրջ: Մեզի վերջնական ձևավորումը տեղի է ունենում ոլորուն խողովակներում:
1․Որն է Երիկամի դերը։
Արտազատական համակարգի օրգաններից են Երիկամները։ Երիկամները զույգ են և տեղակայված են Երիկամի խոռոչում , ողնաշարի աջ և ձախ կողմերում՝ գոտկատեղի մակարդկում։ Երիկամների ներս ընկած կողմից բացվում են միզածորանները որոնք կոնքի խոռոչում մկանապատերով օրգանի, միզապարկի մեջ։ Երիկամներով և միզածորաններով տեղի է ունենում մարդու արտազատությունը։
2․Օրգանիզմի որ օրգաններն են կատարում արտազատական գործառույթ։
Արտազատական գործառույթ են կտարում երիկամները և միզածորանները։
3․Ինչպես տարբերել միջուկային և կեղեվային շերտերը։
Երիկամների կտրվածքի վրա առաջանում է 2 շերտ, որոնցից արտաքնապես ավելի մուգը կոչվում է կեղևային իսկ իսկ ներքին բաց գունավորում ունեցող և լայն շերտըկոչվում է միջուկային շերտ։
4․Ինչպիսին է Նեֆրոտի կառուցվածքը
Նեֆրոնները կազմված են գավաթի տեսք ունեցող պատիճներից և մեզև հավաքող ոլորուն խողովակներից։ Պատիճը կազմված է երկշերտ պատից , որտեղ գտնվում է ոլորուն խողովակը , որը իջնում է մինչև միջուկային շերտ որտեղից կրկին բարձրանում է կեղևային շերտ։ Այստեղ նա բացվում է մեզը հավաքող խողովակի մեջ։ Վերջինս միանալով այսպիսի նման խողովակների հետ ընդհանուր ծորանով բացվում է բուրգի գագաթային մաս , իսկ այնտեղից երիկամային ավազան։
Միզագոյացում և միզարձակում
Միզագոյացում: Չափահաս մարդու օրգանիզմում օրվա ընթացքում առաջանում է 1,5 լ մեզ, իսկ միզապարկում կարող է կուտակվել մոտ 200−300 մլ մեզ: Մեզի քանակը և բաղադրությունը կախված են օգտագործվող ջրի և սննդի քանակից, ինչպես նաև նյութափոխանակության ակտիվությունից: Միզագոյացումն սկսվում է երիկամային մարմնիկի պատիճում, որտեղ կծիկի մազանոթներից արյան պլազման ֆիլտրվելով` վերածվում է առաջնային մեզի: Մեկ օրվա ընթացքում երիկամների զարկերակներով անցնում է 1500−1700 լ արյուն, որից ֆիլտրվում է 150−170 լ առաջնային մեզ: Առաջնային մեզը պատիճից անցնում է գալարուն խողովակի մեջ: Նրա պատերն օժտված են ընտրողական թափանցելիությամբ, որի շնորհիվ առաջնային մեզից ջրի մեծ մասը և օրգանիզմի համար պիտանի նյութերը հետ են ներծծվում արյան մեջ: Որոշ նյութեր (օրինակ գլյուկոզը) ամբողջությամբ հետ են ներծծվում, որոշ նյութեր՝ մասնակի, իսկ երրորդները՝ (օրինակ, միզանյութը) համարյա հետ չեն ներծծվում: Մնացած քիչ քանակով ջուրը և օրգանիզմի համար ոչ պիտանի նյութերը միասին կազմում են երկրորդային մեզը:Մեկ օրվա ընթացքում առաջանում է 1,2−1,5 լ երկրորդային մեզ:Մեզը թափանցիկ, դեղնավուն հեղուկ է, որի 96%-ը ջուր է, իսկ 4%-ը՝ չոր նյութ: Մեզով հեռանում են ջրի, հանքային աղերի ավելցուկը, միզանյութը, միզաթթուն, ֆոսֆատները և ուրիշ նյութեր: Երբեմն մեզով կարող են հեռանալ նաև օրգանիզմի համար պիտանի նյութեր (օրինակ գլյուկոզ): Ուստի երիկամները մասնակցում են արյան քիմիական կազմի հաստատունության պահպանմանը: Երիկամային ավազանը խոռոչ է, որից սկիզբ է առնում միզածորանը: Երիկամներից մեզը երկու միզածորաններով լցվում է միզապարկի մեջ: Միզապարկից սկիզբ է առնում միզուկը, որի վրա կան մկանային երկու հաստացումներ՝ սեղմաններ:
Միզագոյացման, միզարձակման կարգավորումը: Երիկամների աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով: Նյարդային կարգավորումն իրականացվում է վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով:
Միզագոյացման հումորալ կարգավորումն իրականացնում են մակուղեղը և մակերիկամի կեղևային շերտը: Արտազատական համակարգի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար դիտի՛ր այս տեսանյութը: