Рубрика: Քիմիա 9

Ջուրը մեր կյանքում

Ջուրը մարդու կյանքի կարևորագույն բաղադրիչներից է: Ջրի բանաձևն է H2O
Ջուրը բարդ նյութ է որովհետև կազմված է 2 տարբեր տարի ատոմներից (ջրածին և թթվածին) նաև անօրգանական նյութ է համարվում:
Առանց դրա կյանքն ընդհանրապես հնարավոր չէ, առանց ջրի մարդը կարող է ապրել ընդամենը 3-4 օր, բայց առանց սննդի կարող է գոյատևել գրեթե 3 ամիս: Այսպիսով,  պետք է շատ զգույշ լինել ջրի նկատմամբ, քանի որ Երկրի վրա խմելու համար այնքան ջուր չկա, չնայած այն բանին, որ մոլորակի տարածքի երեք քառորդը ծածկված է ջրով: Հայտնի է, որ մեր մոլորակի 70% -ը ծածկված է ջրով, որից քաղցրահամ ջուրը կազմում է 3% (մեծ մասամբ սառցադաշտերի տեսքով), և խմելու համար պիտանի է միայն 1% -ը: Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ մարդուն իր կյանքի ընթացքում միջին հաշվով պետք է 35 տոննա խմելու ջուր: Ընդհանուր առմամբ, ջրաբանները առանձնացնում են ջրի 1330 տեսակ: Դասակարգումները կատարվում են ըստ տարբեր չափանիշների. ըստ ծագման, լուծված նյութերի տեսակի և քանակի և այլն:

Պարզվում է՝ ջուրը ոչ միայն կյանք է բերում, այլև տանում է: Ապացուցված է, որ հիվանդությունների ավելի քան 80% -ը փոխանցվում է ջրի միջոցով: Ամեն տարի նման հիվանդություններից մահանում է 25 միլիոն մարդ:

Ջրի դերը մեր կյանքում դժվար է գերագնահատել:

Հետաքրքիր փաստեր
1. Կորցնելով մարդու մարմնի ջրի 2% -ը ` մարդու մոտ ծարավ է առաջանում , 6-8% _ի դեպքում կիսաուշաթափ վիճակ , 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ , իսկ 12% _ի դեպքում մարդ մահանում է :

2. Երկրի հողային մասի մեջ ջուրը 10ից-12 անգամ ավելի շատ ջուր կա , քան համաշխարհային օվկիանոսում :

3. Միայն ջրի պաշարի 3% _ն է խմելու , ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է : ԵՎ միայն 1.1% _ն է հասանելի մարդկանց :
4. Ալկոհոլային խմիչքների և կոֆեինի օգտագործումը բերում է ջրազրկման : Ամնե խմված բաժակից հետո , պետք է լրացուցիչ ջուր խմել :
5. Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին :

6. Տաք ջուրը սառնարանում ավելի արագ է սառում, քան՝ սառը: Գիտնականներին չի հաջողվել ամբողջությամբ լուծել այս հանելուկը: Համարվում է, որ եռացրած ջուրը պարունակում է ավելի քիչ աղեր, քանի որ  եռման ժամանակ դրանք լուծվում են ու ջուրն արագ վերածվում է սառույցի:

7. Բավականին տարօրինակ է, որ աշխարհի տարբեր մասերում սառույցն ունի տարբեր ջերմաստիճան: Անտարկտիդայում սառույցը ամենասառն է `- 60 աստիճան, Գրենլանդիայում` – 28 աստիճան, Ալպերում` ընդամենը 0 աստիճան:

8. Հարավսլավիայում կա եզակի մի լիճ՝ Ցերկնիցա: Ամռանն ու ձմռանն ամբողջովին անհետանում է,  իսկ գարնանն ու աշնանը հայտվում՝ լցված ձկներով:

9. Իսկ Ալժիրում կա մի լիճ, որը լցված է «թանաքով»: Դուք նույնիսկ կարող եք գրել այս ջրով: Այս եզակի բնական երևույթը գտնվում է Ալժիրի Սիդ Բել Աբբես քաղաքի մոտակայքում: Ձկներ լճում չեն ապրում, բույսեր չեն աճում: Իսկ թանաքը, որը  լցված է ջրի փոխարեն, թունավոր է կենդանի օրգանիզմների համար և միայն գրելու համար հարմար է: Թանաքի լճի երևույթը առեղծված է մնում գիտնականների համար: Վերջերս, վերջապես պարզ դարձավ, թե ինչպես է այդպիսի անսովոր նյութը ջրի փոխարեն հայտնվել լճում: Պարզվում է, որ այս լիճ է հոսում երկու գետ: Դրանցից մեկում  լուծված են երկաթի աղեր: Երկրորդը պարունակում է մի շարք օրգանական միացություններ, որոնք վերցված են տորֆի ճարմանդներից: Փոխազդելով միմյանց հետ, այս գետերի ջրերը քիմիական ռեակցիաների արդյունքում թանաք են առաջացնում:

Оставьте комментарий