Վիլյամ Սարոյանի «Ծիծաղը» պատմվածքը:
Առաջադրանք
Վերլուծի՛ր, հիմնավորված շարադրի՛ր ընթերցածդ գործի գաղափարը, ընդգծի՛ր հեղինակի ասելիքը, ցույց տուր գործի դաստիարակչական և ճանաչողական բնույթը։
Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ» պատմվածքը տխրեցրեց, ինքս ինձ պատկերացրեցի փոքրիկ տղայի իրավիճակում։ Տղան չէր հասկանում, թե ինչու պետք է ծիծաղի։ Ես զարմացա, թե ինչու էր ուսուցիչն ասում ծիծաղիր, բայց դա իսկապես շատ հետաքրքիր պատժի միջոց է, հազար բարկանալուց ավելի հզոր։Տղան կարծում էր, որ ուսուցչուհին չի ուզում հասկանալ նրան, թե ինչ է տղան զգում, մտածում, թե ինչ ամոթալի իրավիճակի մեջ է հայտվել և ոչ ոք չի կարող նրան օգնել։ Ի վերջո նա ծիծաղեց, որը հետո վերածվեց լացի։ Ուսուցչուհին այդպես վարվեց, որպեսզի տղան հասկանար, թե ինքն ինչ էր զգում։ Այս պատմվածքը մեզ սովորեցնում է, որ պետք է պատասխանատու լինենք մեր յուրաքանչյուր արարքի համար։