Рубрика: Աշխարհագրություն 9

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Հայկական Լեռնաշխարհի 10 Ամենաբարձր Լեռները | armland.am

Դասի հղումը

  1. Ի՞նչ տարածք է գրավում Հայկական լեռնաշխարհը: Որո՞նք են նրա սահմանները:
    Հայոց Լեռնաշխարհի տարածքը մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր է, եթե վերցնենք միայն Մեծ Հայքը և Փոքր Հայքը։ Իսկ եթե Հայոց Լեռնաշխարհի մեջ հաշվենք նաև Հայոց Կիլիկիան կամ Սիսվանը և Հայոց Միջագետքը, ապա Լեռնաշխարհի տարածքը 586 հազար քառակուսի կիլոմետր է։
  2. Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերը, և ո՞ր ջրային ավազաններին են
    դրանք պատկանում:

    Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը
  3. Ի՞նչ խոշոր լճեր կան Հայկական լեռնաշխարհում, ի՞նչ առանձնահատկություններ
    ունեն դրանք:

    Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերից են Սաբալանը, Ուրմիան, և Փարվանան: Ուրմիայի ջուրը շատ աղի է, այդ պատճառով այնտեղ կենդանիներ չկան։Սաբալան հրաբուխը Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր լեռն է։Լեռը գտնվում է ծովի մակերևույթից 4784 մետր բարձրության վրա։ Փարվանա լճի մակերեսը կազմում է 37,5 քառ. կմ, առավելագույն խորությունը 3,3 մ: Գտնվում է ծովի մակերևույթից 2079 մետր բարձրության վրա։
  4. Ինչո՞վ է բացատրվում Հայկական լեռնաշխարհի սեյսմիկ ակտիվությունը, և ի՞նչ
    ավերիչ երկրաշարժեր են գրանցվել այստեղ:

    Հայկական լեռնաշխարհը, որի մի մասում այժմ գտնվում է Հայաստանը, համարվում է աշխարհի սեյսմիկ ակտիվ շրջաններից մեկը և մտնում է Միջերկրածովային սեյսմիկ զոնայի մեջ։Վերջին երկու հազար տարիների ընթացքում Հայկական լեռնաշխարհում ամենաուժեղ երկրաշարժը եղել է 1463 թվականին Երզնկայում, երկրաշարժը հասել է 10 բալի, իսկ մարդկանց մահվան թիվը հասել է 20 հազարի։
  5. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքում ի՞նչ օգտակար հանածոներ կան:
    Հայկական լեռնաշխարհը հարուստ է պղնձով, երկաթով և բրոնզով:Հայաստանում կան այնպիսի օգտակար հանածոներ, ինչպիսին են պղինձը, բրոնզը, և այլն:
  6. Քանի՞ «աշխարհներից» էր կազմված Մեծ Հայքը: Պատմական Հայաստանի ո՞ր նահանգների տարածքն է ընդգրկում ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:
    Մեծ Հայքը կազմված էր 15 նահանգներից` Աղձնիք, Այրարատ, Արցախ, Բարձր Հայք, Գուգարք, Ծոփք, Կորճարք, Մոկք, Պարսկահայք, Սյունիք, Տայք, Տարուբերան, Ուտիք, Վասպուրական և Փայտակարան: Ներկայիս ՀՀ տարածքում գտնվում է Գուգարք, Ուտիք, Այրարատ, Արցախ և Սյունիք նահանգների մի փոքր մաս։
Լեռնագրությունը — դաս։ Աշխարհագրություն, 9-րդ դասարան.
Մեծ Հայք և Մեծ Հայքի քարտեզը — Ալեքսանդրա Կոմարսկայայի բլոգ

Оставьте комментарий