Рубрика: Ֆիզիկա 9

Թեմա 2.

§ 2. Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը:

§ 3. Ատոմի կառուցվածքը:

1. Որ երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը: 
Լիցքավորված մարմինների փոխազդեցության վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:

2. Ինչ է էլեկտրացույցը:
Մետաղյա շրջանակին ագուցված է պլաստմասսե խցան, որի միջով մետաղյա ձող է անկացված: Ձողի ծայրին ամրացված է ալյումինե երկու թերթիկ: Շրջանակը երկու կողմից փակված է ապակիով: Եթե հպման միջոցով էլեկտրացույցի ձողը լիցքավորվի, ապա մետաղյա թերթիկները, ստանալով նույնանուն լիցքեր, կվանեն միմյանց:

3. Ինչ է էլեկտրաչափը:
էլեկտրաչափը էլեկտրացույցի մի տեսակ է , որտեղ թերթիկների փոխարեն մետաղյա ձողին ամրացված է ալյումինե թեթև սլաք։

4. Կարելի է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել?       
Էլեկտրական լիցքը հնարավոր չէ անվերջ բաժանել։ Գոյություն ունի անբաժանելի տարրական լիցք։

5. Որքան է տարրական լիցքը:
Տարրական լիցքը=1․6×10^-16

6. Ինչ կառուցվածք ունի ատոմը՝ ըստ Ռեզերֆորդի:
Ըստ Ռեզերֆորդի ատոմի կենտրոնում գտնվում է միջուկը որում գտնվում են Նեյտրոններ և պրոտոններ։ Ատոմի միջուկ շրջապատված է իր շուրջը պտտվող էլեկտրոններից։

7. Ինչով են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:
Տարբեր տարրերի ատոմները իրարից տարբերվում են միջուկի շուրջ առկա էլեկտրոնների թվով:

8. Որն է  տվյալ  քիմիական տարրի գլխավոր բնութագիրը:
Քիմիական տարրի գլխավոր բնութագիրը միջուկի լիցքն է։

9. Ինչ մասնիկներ կան միջուկում:
Միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից

10. Ինչպես են առաջանում դրական իոնները, բացսական իոնները:

Մեկ կամ մի քանի ատոմ, կազմված դրական լիցքից, կոչվում է դրական իոններ։ Եթե ատոմին միանա 1 կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք կբերի բացասականն լիցք, որտեղից էլ կառաջանան բացասական իոններ:

Оставьте комментарий