Զինանշան
1920-ի հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց ակադեմիկոս Ա. Թամանյանի կազմած և նկարիչ Հ. Կոջոյանի գծած զինանաշանի գերբի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենք ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին:
Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ Բագրատունիների, Արշակունիների, Արտաշիսյանների, Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։
Դրոշ
1990-ի օգոստոսի 24-ին Գերագույն Խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին օրենքը. իսկ 2006-ի հունիսի 15-ին Աժ-ն ընդունեց արդեն ՙՙՀայաստանի Հանրապետության դրոշի մասին՚՚ նոր օրենքը:
Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։
Օրհներգ
«Մեր Հայրենիք» երգն ի սկզբանե օրհներգի կարգավիճակ չուներ: 1859-ի հունիսին Նալբանդյանը գրեց «Իտալացի աղջկա երգը», որը 1861-ին Կոմս Էմանուել կեղծանվամբ տպագրվեց Մոսկվայի հայկական «Հյուսիսափայլ» ամսագրում: Նալբանդյանը գովերգում է հայրենիքի ազատության համար մարտնչել պատրաստ իտալուհիներին’ նրանց որպես օրինակ բերելով սեփական հայրենակցուհիների համար:
1885-ի մարտի 15-ին թիֆլիսյան Արծրունի թատրոնում երգչախմբի կատարմամբ տեղի ունեցավ «Իտալացի աղջկա երգի» համաշխարհային պրեմիերան:
Թիֆլիսյան շնորհանդեսից հետո Կարա-Մուրզայի երգը հայտնի դարձավ հայկական համայնքներում: Շուտով, առաջին բառերից ելնելով, այն սկսում են կոչել «Մեր Հայրենիք»: 1918-ի օգոստոսի 1-ին երգին վիճակված էր դառնալ Առաջին, իսկ 1991-ի հուլիսի 1-ին՝ Երրորդ Հանրապետության օրհներգը:
Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։
Հետագայում այն մշակել է նաև Բարսեղ Կանաչյանը։
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին։