Рубрика: Գրականություն 9

Ագահության սկիզբը

Ընթերցեցի Նար Դոսի <<Ագահության սկիզբը>> պատմվածքը: Այն շատ խորը իմաստ ունի, քանի որ ինչպես հուշում է պատմվածքի վերնագիրը, այդ իրավիճակից է սկսվել մարդկանց ագահությունը: Այս պատմվածքի մեջ Ադամը ցանկանում էր սահմանները ավելի ու ավելի մեծացնել ու նրան ոչինչ չէր բավարարում: Իր առաջին սխալը նրան ոչ մի բան չսովորեցրեց: Ադամը կատարեց առաջին սխալը` կերավ արգելված պտուղը և Աստված նրան պատժեց: Իսկ հետո այդ քանից հետո նա կատարեց իր երկրորդ սխալը, դարձավ ագահ և անկուշտ մարդ: Իզուր չեն ասում «Ագահությունը մարդուն կործանում է», «Ագահությունը սահման չունի» և «Մարդուն, հողից բացի, ոչ մի բան չի կշտացնի»: Այս երեք դարձվածքներն էլ համապատասխանում են այս պատմվածքին:
Այս պատմվածքը մտածելու տեղիք է տալիս, որովհետև ես կարծում եմ մարդ պետք է ագահ չլինի և բավարարվի իր ունեցածով:

Оставьте комментарий