Рубрика: Գրականություն 9

Ներշնչում

Կարդացեք, մեկնաբանեք առակը, ինքներդ վերնագրեք.

Մի գործարար մինչև ականջները խրված էր պարտքերի մեջ և ելք չէր գտնում: Պարտատերերն անընդհատ ճնշում էին նրան, մատակարարները պահանջում էին վճարել…
Նա նստել էր այգու նստարանին և գլուխը կախ՝ մտածում էր, թե ինչը կարող է փրկել իր ընկերությունը սնանկացումից։ Եվ ահա նրան մոտեցավ մի ծերուկ ու ասաց.
– Տեսնում եմ, որ ինչ-որ բան Ձեզ մտահոգում է։ Չե՞ք ցանկանում կիսվել ինձ հետ։
Գործարարը պատմեց նրան իր խնդիրների մասին։ Ծերունին առանց ընդհատելու ուշադիր լսեց ու ի վերջո ասաց.
– Կարծում եմ, որ կարող եմ օգնել Ձեզ։
Նա հարցրեց գործարարի անունը, նրա անունով կտրոն դուրս գրեց ու մեկնեց նրան:
– Վերցրեք այս գումարը։ Մենք կհանդիպենք այստեղ ուղիղ մեկ տարի անց, և այդ ժամանակ Դուք արդեն կվերադարձնեք ինձ այս գումարը։
Ապա ծերունին շրջվեց և անհետացավ նույնքան անսպասելի, որքան և հայտնվել էր:
Գործարարը նայեց ձեռքերի մեջ գտնվող կտրոնին ու տեսավ դրա չափը՝ $500 000, իսկ ներքևում գրված էր ծերունու անունը՝ Ջոն Ռոքֆելլեր: Նա այդ ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկն էր աշխարհում, և գործարարը չէր կարողանում հասկանալ, թե ինչու նա այդքան առատաձեռն գտնվեց իր հանդեպ։
«Հիմա ես մի ակնթարթում կարող եմ վերջ դնել իմ ֆինանսական խնդիրներին», – մտածեց նա: Այնուամենայնիվ, նա կտրոնը դրեց չհրկիզվող պահարանում։  Միայն այն միտքը, որ ինքն ունի կես միլիոն դոլար պահարանում, նրան ուժ էր տալիս իր բիզնեսը պահպանելու և զարգացնելու համար ծրագրեր մշակել:
Ծերունու հետ հանդիպումից հետո տղամարդը վերագտավ իր լավատեսությունն ու ոգևորությունը։ Նա սկսեց շահավետ գործարքներ կնքել և մի քանի ամսում սեփական միջոցներով կարողացավ վճարել բոլոր պարտքերը։ Նրա գործերը լավ էին գնում, և նա նորից սկսել էր գումար աշխատել, իսկ մեկ տարի անց նա՝ այն նույն կտրոնը ձեռքին, վերադարձավ այգի։ Նախապես պայմանավորված ժամին ծերունին նորից հայտնվեց այգում։ Տղամարդն ուզում էր գրպանից հանել կտրոնը ու վերադարձնել ծերունուն, երբ մի բուժքույր վազեց ու բռնեց ծերունու թևից.
– Ես այնքան ուրախ եմ, որ կարողացա բռնել նրան, – ասաց բուժքույրը: – Հուսով եմ՝ նա Ձեզ չի անհանգստացրել: Նա միշտ փախչում է տանից և բոլորին պատմում, թե ինքը Ջոն Ռոքֆելլերն է: Գործարարը ապշած էր։ Մի ամբողջ տարի նա գործարքներ է կնքել՝ վստահ լինելով, որ կես միլիոն դոլար ունի իր պահարանում։

Рубрика: Ֆիզիկա 9

Դաս 9. (08․11- 12․11)

Կրկնել Դաս 8.-ի հարցերը.
Կարդալ և ծանոթանալ  հետևյալ թեմաներին, պատրասխանել հարցերին՝ §13.Դիմադրության կախումը հաղորդչի չափերից և նյութի տեսակից: Տեսակարար դիմադրություն:

§15. Էլեկտրական հոսանքի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Կայծակ: Շանթարգել:

1.Ինչպես է կախված էլեկտրական դիմադրությունը հաղորդչի նյութի տեսակից, երկարությունից և լայնական հատույթի մակերեսից: Գրել այդ կախումն արտահայտող բանաձևը;
Հաղորդիչների հիմադրություները ուղիղ համեմատական են նրանց երկարությանը և հակադարձ համեմատական լայնական հատույթներւ մակերևույթին
R = P * l/ S
2.Ինչից է կախված հաղորդչի տեսակարար դիմադրությունը:
Հաղորդիչի տեսակարար դիմադրությունը կախված է նրա նյութից:

3.Ինչ միավորներով են արտահայտում տեսակարար դիմադրությունը:
Դիմադրության միավորը կոչվում է օհմ (Օմ), ի պատիվ գերմանացի գիտնական Գ. Օհմի, այն առաջինն է ներմուծել այդ մեծությունը:

Տեսակարար դիմադրության միավորն է 1Օմմ: Սակայն գործնականում բարակ հաղորդիչների համար կիրառվում է 1Օմ⋅մմ²/մ միավորը, որը հավասար է՝ 1Օմ⋅մմ2/մ=10−6Օմ⋅մՏվյալ նյութի տեսակարար դիմադրությունը կարելի է որոշել աղյուսակից, որտեղ բերված արժեքները համապատասխանում են 20°C ջերմաստիճանին:

4.Ինչ նպատակով են օգտագործում ռեոստատները : Ինչպես են այն պատկերում էլեկտրական շղթաների սխեմաներում:
Օգտագործում են էլեկտրական շղթայի հոսանքի կամ լարման կարգավորման համար:

5. Հաստատաուն հոսանքի ուժի որ արժեքներն են վտանգավոր և որոնք՝ խիստ վտանգավոր մարդու կյանքի համար:
100 միլիամպերից բարձր հոսանքի ուժը, անհապաղ վտանգ է սպառնում մարդու կյանքի համար:

6. Բուժական ինչ նպատակներով է օգտագործվում հաստատաուն էլ. հոսանքը:
Մինչև 50Վ հոսանքը կիրառելով կարող են բուժել նյարդացավ, կարող են որոշ հեգկան հիվանդություններ բուժել հոսանքով գլխնուղեղի վրա ազդելով:

Рубрика: Հայոց Լեզու 9

Հայոց լեզու

2 Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում  ր.

1.ա-համա-հել, թ-թու-, փ-փու-, մա-մա-,
2.թ-թի-, գ-գի-, մ-մու-, բա-բա-ային,
3.ճմ-թել, վերադա-ձ, ե-բեք, վե-ջույթ
4.մ-թմ-թոց, կե-կե-ուն, դա-ձյալ, վա-ձ

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում խ.

1.դժբա-տ, հա-ճապակյա, ապ-տել, ջա-ջա-ել
2.մ-կտալ, ա-բյուր, կ-տար, կմա-ք
3. վ-տալ, ճե-քել, խա-տել, թ-պամած
4.թ-սկան, բա-տակ, պանդ-տել, խե-դուկ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ծ.

1. մա-ուցիկ, մտա-ածին, հալո-ք, դարձվա-ք
2.որ-կալ, մեղվաբույ-, հանկար-, նայվա-ք
3.կառամատույ-, գնա-ք, հանդիպակա-, փղ-կալ
4.կ-կվել, խ-կվել, ցն-ալ, ցն-ել

5. Կազմիր տրված գոյականների հոգնակին

Մանկավարժ — մանկավարժներ
գործարք — գործարքներ
փոքրատառ — փոքրատառեր
գրագիր — գրագրեր
պահանջատեր — պահանջատերներ
աշխատատեր — աշխատատերներ
սարալանջ — սարալանջեր
ջրավազան — ջրավազաններ
արժեթուղթ — արժեթղթեր
նիզակակիր — նիզակակիրներ

6. Տրված բառերը տեղադրիր նախադասության մեջ՝ անհրաժեշտ փոփոխություններ անելով։ 

Շոգ կեսօրին գյուղում կանչուն է աքլորը. Կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան գլխին, ձեռնափայտով ավազին ստվերներ գծում, ստվերների հետ փորփրում նրա անցածը։ (նա, ստվեր, կեսօր, գլուխ)

7․Գրիր մեկ բառով:
Ճահիճներով պատված — ճահճապատ
1. նոր տնկած — նորատունկ
2. մանրէներ ծնող — մանրէածին
2. նվեր տվող — նվիրատու
3. մորը սիրող — մայրասեր
3. նուրբ հնչող — նրբահունչ
4. մարդկանց ատող — մարդատյաց
4. շահույթ բերող — շահավետ
5. մաքուր գրած — մաքրագիր
5. շեկ վարսերով — շիկավարս
6. միայնակ կյանք վարող — մենակյաց 
6. շատ շնորհներ ունեցող — շատաշնորհ
7. մեգով պատված — մշուշապատ
7. ինչքից զուրկ — ընչազուրկ

8. Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:

Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:
Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը:

Սըր Ուոլթըր Ռլեյնը Ամերիկայից Անգլիա բերեց կարոտֆիլ ու ծխախոտ և դարձավ առաջին ծխողը անգլիայում, և երբ նա աշխատասենյակում ծխում էր իր ծառան մտածեց որ նա վառվում է և ջուր լցրեց իր տիրոջ վրա։

Рубрика: Կենսաբանություն 9

Վիրուս

Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նկարագրել ախտանիշները, վարակման աղբյուրները, բուժման մեթոդները։

Վիրուս ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ։

Рубрика: English 9

November 1-5

Task 1.

An adverb ( which has –ly ending) is a word that describes verbs whereas an adjective is a word that describes nouns or pronouns.  (Մակբայը լրացնում, նկարագրում է բային, իսկ ածականը՝գոյականին կամ դերանունին)

Eg. He drove off angrily    /      He is an angry boy.

But there are some words ending in –ly are adjectives. Common examples: deadly, friendly, likely, lovely, silly, ugly, unlikely.

  • Put in the correct word.

1 Two people were seriously injured in the accident, (serious / seriously)

2 The driver of the car had serious injuries, (serious / seriously)

3 I think you behaved very selfish (selfish / selfishly)

4 Tanya is terribly upset about Losing her job. (terrible / terribly)

5 There was a suddenly change in the weather, (sudden / suddenly)

6 Everybody at the carnival was dressed colourful, (colourful / colourfully)

7 Linda usually wears colourful clothes, (colourful / colourfully)

8 Liz fell and hurt herself really bad (bad / badly)

9 Joe says he didn’t do well at school because he was badly taught, (bad / badly)

10 The children were playing in the garden happily (happy / happily)

Task 2

Listen to a morning briefing to practise and improve your listening skills, do task 1, task 2

Task 3

Read the story and do True and False.

Task 4

Write an essay ” My best trip organized by my school”

Рубрика: Հայոց Լեզու 9, Գրականություն 9

Նոյեմբերի 1-5 հեռավար-ինքնակրթության նախագծեր

1․ Սեբաստացու օրեր․ Կրթահամալիրի տոն  -այս կետով աշխատանքները կարող եք կատարել մինչև նոյեմբերի 16-ը 

2․ Ընթերցողական
Կարդացեք ձեր նախասիրությամբ ստեղծագործություններ, վերլուծեք, ձայնագրեք, դուրս գրեք տողեր, որոնք  ձեզ դուր են եկել, ներկայացրեք բլոգում։
Առաջարկում եմ կարդալ՝

Խորխե Բուկայ -«Երկնքի դարպասների մոտ»

Օսկար Ուայլդ  — «Դատաստանի տունը»

Նար- Դոս «Ագահության սկիզբը» Իմ Վերլուծություն — ը

 3․ Թարգմանական
Փորձիր բառարանի օգնությամբ թարգմանել որևէ առակ, պատմություն, ստեղծագործություն։ Նշիր աղբյուրը։
Գաբարարի ձեռնարկից (մաս 1-ին) աշխարհաբար փոխադրիր «Քրիստոս
  ի մէջ մեր  յայտնեցաւ», «Առավօտ լուսոյ», «Արտաշես և Սաթենիկ» հատվածները, կարդա և ձայնագրիր գրաբար տարբերակը, պատասխանիր հարցերին։
4․ Ստեղծագործական
Գրիր, նկարիր, պատմիր աշնան մասին քո խոհերը, հորինիր պատմություն։ Վերնագրիր շարադրանքդ։

Իմ աշխատանքը
5․ Հայոց լ․ Շաբաթվա առաջադրանք
Իմ Աշխատանք

Рубрика: Հայոց Լեզու 9

Դերանուն

Դերանունի նշանակությունը

Դերանվան տեսակները՝

  1. Անձնական
    1. Ցուցական
    2. Հարցական
    3. Հարաբերական
    4. Որոշյալ
    5. Անորոշ
    6. Ժխտական
    7. Փոխադարձ

Անձնական դերանվան հոլովումը, դերանվանական հոլովում․
ուղղական-ես, դու, նա, ինքը մենք, դուք, նրանք, իրենք
սեռական-իմ, քո, նրա, իր մեր, ձեր, նրանց, իրենց
տրական-ինձ, քեզ, նրան, իրեն մեզ, ձեզ, նրանց, իրենց
հայցական-ինձ, քեզ, նրան, իրեն մեզ, ձեզ, նրանց, իրենց
բացառական-ինձնից, քեզնից, նրանից, իրենից մեզնից, ձեզնից, նրանցից, իրենցից
գործիական-ինձնով, քեզնով, նրանով, իրենով մեզնով, ձեզնով, նրանցով, իրենցով

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 

Տեքստից գտիր

  1. դերանունները, որոշիր տեսակները․
  2. անձնական դերանունները, որոշիր դրանց հոլովները.
    ձեզ-տրական
    մեզ-տրական
    իրենց-բացառական
  3. թվականները, որոշիր տեսակները․
    երկու-բացարձակ
    հինգ-բացարձակ
    երեք-բացարձակ
    յոթ-բացարձակ
    չորս-բացարձակ
  4. ու հոլովման ենթարկվող երկու բառ.
    հոգի, մարդ
  5. երեք բառ, որի հոգնակին կազմվի -ներ վերջավորությամբ.
    աղջիկ, բաժակ, ավանդույթ
  6. երեք բառ, որոնց հնչյունների ու տառերի քանակը հավասար չեն.
    որ, տվի, ցրտին
  7. ու ձայնավորի հնչյունափոխություն ունեցող երեք բառ
    սրճարան, դռնից,ցրտին
  8.  երեք ածանցավոր բառ։
    փոքրիկ, արևոտ, գեղեցիկ

    Տեքստ

Այս պատմությունը ձեզ ավելի կջերմացնի, քան մի բաժակ սուրճը՝ ձմռան ցրտին։
Ընկերոջս հետ մտա մի փոքրիկ սրճարան ու պատվեր տվի։ Մինչ մոտենում էինք մեր սեղանին, երկու հոգի մտան ու մոտեցան բարին։
-Հինգ սուրճ, խնդրում եմ։ Երկուսը մեզ համար, երեքը՝ կախովի։
Նրանք վճարեցին իրենց պատվերի համար, երկուսը վերցրին ու գնացին։ Ընկերոջս հարցրի.
— Ի՞նչ ասել է՝ «կախովի» սուրճ։
-Մի քիչ սպասիր, կտեսնես։
Էլի մարդիկ եկան։ Երկու աղջիկ մեկական սուրճ վերցրին, վճարեցին ու գնացին։ Հաջորդ պատվերը յոթ սուրճ էր՝ տրված երեք փաստաբանի կողմից. երեքն իրենց համար, չորսը՝ «կախովի»։ Մինչ զարմանում էի՝ ինչ բաժին է «կախովի» սուրճերը, վայելում էի արևոտ եղանակն ու հրապարակի կողմում՝ սրճարանի դիմացի գեղեցիկ տեսարանը։ Հանկարծ ցնցոտիավոր մի մարդ, որ մուրացկանի տեսք ուներ, դռնից ներս մտավ ու մեղմորեն հարցրեց.
-«Կախովի» սուրճ չունե՞ք։
Շատ պարզ է. մարդիկ կանխավ վճարում են՝ ի նկատի ունենալով մեկին, ով հնարավորություն չունի տաք ըմպելիքի։ Կախովի սուրճի ավանդույթը սկիզբ է առել Նեապոլից, բայց տարածվել է աշխարհով մեկ։ Իսկ որոշ տեղերում դու կարող ես պատվիրել ոչ միայն «կախովի» սուրճ, այլև սենդվիչ կամ մի ամբողջ նախաճաշ։

Տոնինո Գուերա

Рубрика: Աշխարհագրություն 9

ՀՀ կլիմայական պայմանները։ Կլիմայի վերընթաց գոտիականությունը

  • Թվարկել ՀՀ-ի կլիմայական գոտիները։

    Չոր մերձարևադարձային
  • Չոր, խիստ ցամաքային
  • Չոր ցամաքային
  • Չափավոր ցամաքային
  • Չափավոր շոգ
  • Բարեխառն լեռնային
  • Ցուրտ լեռնային
  • Ձյունամերձ /խիստ ցուրտ/ լեռնային
  • Որո՞նք են ՀՀ-ի կլիմաայագոյացնող գործոնները։

    Մեր երկիրը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում:Արեգակի ճառագայթման ինտենսիվությունն ըստ բարձրության աճում է,իսկ ամենամեծ ցուցանիշները գրանցվում են Արագածի գագաթնամերձ մասում:
  • Նշե՞լ մեր տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիմնական օրինաճափությունները։

    Գարուն՝այս սեզոնին բնորոշ է մեղմ խոնավ և խիստ փոփոխական եղանակները, կարող է տևել 1,5-3 ամիս։
  • Ինչու՞ բարձրլեռնային գոգովորություններում ենգրանցվում ամենացածր ջերմաստիճանները։ Ինչպե՞ս է առաջանում ջերմաստիճանային շրջադասություն։

    ՀՀ-ն լեռնային երկիր է, տարվա կլիմայական սեզոնների տևողությունը տարբեր է: Բարձրլեռնային գոտում(2500 մ-ից բարձր) տեղամասերում խիստ ձյունառատ ձմեռը տևում է 7-8 ամիս՝ հոկտեմբերից մինչև մայիս։ Միջին բարձրության լեռնային գոտում (1500-2500 մ բարձրություններ) ձմռան տևողությունը երկու ամսով կարճ է: Սկսվում է մեկ ամիս ուշ և ավարտվում է մեկ ամիս շուտ:
ՀՀ կլիմա