Рубрика: Ֆիզիկա 9

Դաս 12. (29․11- 03․12)

Թեմա 9. 

§ 18. Էլեկտրակն հոսանքի աշխատանքը և հզորությունը:

§ 17. ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ օրենքը: Շիկացման լամպ: Կարճ միացում: Ապահովիչներ:

1. Ի՞նչ է հոսանքի աշխատանքը: Ի՞նչ բանաձևով են այն հաշվում: Հոսանքի աշխատանքի բանաձևը ձևակերպեք բառերով:
Փակ էլեկտրական շղթայի որևէ տեղամասով լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է աշխատանք, որն անվանում են հոսանքի աշխատանք:
Բանաձև՝ A=qU
A-ն հոսանքի աշխատանք է, U-ն՝ լարումը շղթայի տեղամասում, իսկ q-ն՝ այդ տեղամասի կամայական լայնական հատույթով t ժամանակում անցած լիցքը:

2. Ո՞րն է հոսանքի աշխատանքի միավորը ՄՀ-ում:
Միավորների ՄՀ-ում էլեկտրական հոսանքի աշխատանքն արտահայտվում է ջոուլով (Ջ):

3. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական հոսանքի հզորություն: Ի՞նչ բանաձևով են հաշվում:
Էլեկտրական շղթայում հոսանքի՝ աշխատանք կատարելու արագությունը բնութագրող մեծությունը անվանում են հոսանքի հզորություն և նշանակում ՝ P տառով:
Եթե t ժամանակում հոսանքը կատարում է A աշխատանք, ապա P=At: Հաշվի առնելով աշխատանքի բանաձևը կստանանք P=U⋅I:

4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպե՞ս են առնչվում այդ միավորները վատտին:
Միավորների ՄՀ-ում հզորության միավորը մեկ վատտն է ( 1 Վտ)։ 1 Վտ-ն այն հզորությունն է, որի դեպքում 1 վ-ում կատարվում է 1 Ջ աշխատանք` 1 Վտ = 1 Ջ/վ:

5. Որն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրել այդ միավորի և ջոուլի կպն արտահայտող հավասարությունը:
1կՎտ x  ժ = 1000Վտ x 3600վ   =  3600000 Վտ x վ  =  3,6 x 106 Ջ  = 3,6ՄՋ

6. Ինչ փորձով կարելի է համոզվել, որ միևնույն հոսանքի ուժի դեպքում հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հաղորդչի դիմադրությանը:
Իրար հաջորդաբար միացնենք միևնույն երկարության և հաստության 3 հաղորդիչ նիքրոմե, նիկելինե ու պղմձե, ինչպպես նաև ամպերաչափն ու ռեոստատը: Շղթան բանալիով փակենք և ռեոստատի միջոցով աստիճանաբար մեճացնենք հոսանքի ուժը շղթայում: Կտեսնենք, որ 3 հաղորդիճներն էլ տաքանում են: Բայց նիքրոմե հաղորդիչը շիկանում է, նիկելինեն՝ կարմրում, մինչդեռ պղնձե հաղորդիչը տաքանում է աննշան:

7. Ինչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը: Գրել բանաձևը:
Q = I2 Rt

8. Ձևակերպել Ջոուլ- Լենցի օրենքը:
Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և հոսանքի անցնման ժամանակի արտադրյալին:

9. Բացատրեք, թե ինչու է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:
Ազատ էլեկտրոնները որոշակի երևույթների հետևանքով իրենց կինետիկ էներգիան փոխանցում են մետաղի իոններին և վերջինները սկսում են ավիլի ուժեղ տատանվել և հետևաբար տաքանալ:

10. Ինչպիսին է շիկացման լամպի կառուցվածքը:
Դժվարահալ մետաղից թելիկի կամ պարույրի ձևով պատրաստված ճառագայթիչով, որն էլեկտրական հոսանքով շիկանում է մինչև 2500-3300 K։ 

Оставьте комментарий