Рубрика: Հայոց Լեզու 9

Գործնական քերականություն

1Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ: 

Սենյակ, հյուր, խաղ- հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ

Ձյուն, ծաղիկ, շատ – ձնծաղիկ, ծաղկաշատ, ձնաշատ

Սեր, ընկեր, զրույց – ընկերասեր, զրուցասեր, զրուցընկեր

Գիծ, ուղիղ, անկյուն – անկյունագիծ, ուղղանկյուն, ուղղագիծ

Երգ, պար, խումբ – երգչախումբ, պարախումբ, պարերգ

Քաղաք, պետ, գյուղ – քաղաքապետ, գյուղապետ, քաղաքագյուղ

2Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, շիկամուկ, մժղուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ:

3Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:
4Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:

5Բառաշարքում ընդգծել —որդ վերջածանց ունեցող բառերը:

Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

6Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:

Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ, բռնակ, բարակ:

7Գրել  —գույն բաղադրիչով երեքական գունանուն`  
բույսերի անուններից – նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն
տարբեր առարկաների անուններից – փայտագույն, մարմնագույն, հողագույն։
մետաղների անուններից – Ոսկեգույն, արծաթագույն, պղնձագույն։

8Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել — նկարիչ, գրել – գրիչ, զարթնել — զարթուցիչ, թափել — թափոն, ուսուցանել — ուսուցիչ, քերել — քերիչ, վարել — վարորդ, հաճախել — հաճախորդ, բախել — բախոց, հնչել — հնչյուն, վազել — վազորդ, հանել — հանածո, շարժել – շարիչ, մոտենալ — մոտեցում, կոշտանալ — կոշտություն:

9Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և   գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:

դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:

Անք – հանցանք, երկմտանք
ցի – դրացի, հայաստանցի
ածո – հանածո, դրածո
ք,
ուկ – տաքուկ, պոչուկ
իք,
իչ – գրիչ, նկարիչ
ուտ – թփուտ, անտառուտ
ան – անտուն, անբան
իկ – մկնիկ, ձկնիկ
պան —
ստան – բուրաստան, հայաստան
 ուհի – տանտիրուհի, գեղեցկուհի

10 Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:

Կիրճի մեջ – կիրճում
հանրապետության մեջ – հանրապետությունում
ամպերի մեջ – ամպերում
գոմի մեջ – գոմում
օվկիանոսի մեջ — օվկիանոսում
Գագաթի վրա – գագաթին
հողի վրա – հողին
այգիների վրա —
սեղանի վրա – սեղանին
աստիճանների վրա — աստիճաններին
Կազմվում են ներգոյական հոլովով։

11 Տրված բառերը հոլովիր գրիր՝ որ հոլովման են պատկանում։

Ուղղական — տուն, վարդ, հայր, քույր, աշուն, շուն, օր, մայր
սեռական – տան, վարդի, հոր, քրոջ, աշնան, շան, օրվա, մոր
տրական – տանը, վարդին, հորը, քրոջը, աշնանը, շանը, օրվան, մորը
Հայցական – տունը, վարդը, հորը, քրոջը, աշունը, շունը, օրը, մորը
բացառական – տնից, վարդից, հորից, քրոջից, աշնանից, շնից, օրվանից, մորից
գործիական – տնով, վարդով, հորով, քրոջով, աշունով, շնով, օրով, մորով
ներգոյական – տնում, վարդում, հոր մեջ, քրոջ մեջ, աշնանում, շնում, օրում, մոր մեջ

12Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Վստահել – վստահ
համակրել – համակրող
բացատրել – բացատրող
դյութել – դյութիչ
գրավել – գրավիչ
հուզել – հուզիչ
բարկանալ – բարկացած
վախենալ – վախկոտ
ամաչել – ամաչկոտ
պարծենալ — պարծենկոտ

13Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ – յոթագլուխ
երկու երես ունեցող – երկերեսանի
երկու փող ունեցող —
եռանդով օժտված – եռանդուն
շատ բուրդ ունեցոդ – բրդաշատ
գույն ունեցող – գունավոր
թևեր ունեցող – թևավոր
մեծ ուժ ունեցող – ուժեղ
երեք տարի (ամ) տևող – երեքամյա
տասը տարեկան — տասամյա

Рубрика: Հայոց Լեզու 9

Գոյական անուն

Խոսքի մասեր
Երբ ուսումնասիրում ենք բառերը, պարզ է դառնում, որ դրանց մի մասն
արտահայտում է անձ, առարկա, հասկացություն (օր.՝ մարդ, աշակերտ, սեղան,
ծառ, քար, հարգանք, ուրախություն), մեկ այլ մասը՝ առարկայի հատկանիշ (օր.՝
գեղեցիկ, շատ, փոքր), մյուսները՝ գործողություն (օր.՝ կառուցել, նկարել,
փորագրել), քանակ (օր.՝ մեկ, երկու, մեկ երրորդ) և այլն։ Բացի այդ՝ բառերի մի
մասը քերականորեն կարող է փոփոխվել՝ հոլովվել, մյուս մասը՝ խոնարհվել, մեկ
այլ մասը չի փոփոխվում և այլն։ Այս ամենի հետևանքով ամեն մի բառ նախադասության կազմում կատարում է շարահյուսական տարբեր գործառույթներ՝
ենթակայի, ստորոգյալի, տարբեր լրացումների, կապակցական և այլն։ Ահա այս
երեք հանգամանքի՝ կոնկրետ իմաստների, քերականական հատկանիշների, շարահյուսական կիրառությունների հիման վրա էլ լեզվում եղած բառերը բաժանում ենք խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր։ Ժամանակակից հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական անուն, ածական անուն, թվական անուն, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական (եղանակավորող
բառեր), ձայնարկություն։Այս խոսքի մասերից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ
քերականական հատկանիշներ, որոնք ուսումնասիրվում են ձևաբանության մեջ։

Рубрика: Պատմություն 9

Վերակառուցումն ու Արցախյան շարժման սկիզբը

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

1980–ական թվականների սկզբին խորհրդային համակարգը սպառեց զարգացման հնարավորությունները: Խորհրդային Միությունն իր հումքային հսկայական պաշարներով, աշխատասեր և ինքնազոհ բնակչությամբ սկսում էր մեծ չափերով հետ մնալ Արևմուտքից: Օրեցօր ակնհայտ էր դառնում, որ բարեփոխումների համար անհրաժեշտ է թարմացնել երկրի
ղեկավարությունը: Վերակառուցումը հռչակվեց ԽՄԿԿ կենտկոմի նորընտիր գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից, որը երկրի ղեկավարը դարձավ 1985 թ.
մարտին: Գորբաչովը և իր համախոհները հասկանում էին, որ երկիրը մտել է փակուղի: Ընտրվեց սոցիալիզմը կատարելագործելու ճանապարհը: «Վերակառուցում», «նոր մտածողություն» և «արագացում» բառերը դարձան Գորբաչովի ընտրած բարեփոխումների ռազմավարության հիմքը: Առաջադրվեց նոր հայեցակարգ՝ ստեղծել սոցիալիզմի ժողովրդավարական տարաձև, այսպես կոչված՝ «սոցիալիզմ՝ մարդկային դեմքով»: 1988 թ. հռչակվեց իրավական պետության ստեղծման գործընթացը: Թեպետ պետությունը պետք է մնար «սոցիալիստական», սակայն հիմնվելու էր օրենքի և համամարդկային իրավունքի վրա: