

Սուրեն Մանվելյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է: Լուսանկարչությամբ հետաքրքրվել է 16 տարեկանից: Լուսանկարչի իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2006 թվականից: Նրա լուսանկարչական հետաքրքրություններն են՝ մակրո դիմանկարները, կրեատիվ ֆոտոնախագծերը, բնապատկերները և այլն:

Հանդիպման ժամանակ նա ներկայացրեց իր աշխատանքները, պատմելով ամեն մի լուսանկարի ընթացքը: Բազմազան հարցեր տվեցինք, նա մեծ հաճույքով պատասխանում էր: Նաև իմացանք, որ շատ դժվար էր լուսանկարել կատվի աչքը, քանի որ կատուները ունեն շատ ուժեղ բնազդ: Իսկ ամենահեշտ աչքի լուսանկարը՝ օձինն էր: Սակայն չկարողացանք իմանալ, թե ինչպես է նա լուսանկարում մարդկանց և կենդանիների աչքերը, դա վարպետի գաղտնիքն էր: Բացի աչքերից, նա լուսանկարում էր գեղեցիկ տեսարաններ, բնությունը և հարսանեկան միջացառումները: Հիանալի հանդիպում էր, որն անմոռանալի է:








