Рубрика: Français

Հանդիպում ֆրանսիացի դիզայներների հետ

Սիրով դիմավորեցինք ֆրանսիաից եկած հյուրերին, շրջեցինք մեր դպրոցով նրանք շատ հավանեցին մեր դպրոցը: Եվ ժամը 13.00 հավաքվեցինք փոքր դահլիճում, որպեսզի սկսենք մեր հանդիպում: Սկզբում գրաֆիկ դիզայնի ընտրության գործունեության 9-րդ դասարանցիները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը: Իրենց գինու պիտակները, ստիկերները, վերնաշապիկները և այլն: Մեր Ֆրանսահայ հյուրը `Ռուդոլֆ Բ. մեզ ներկայացրեց «Թվային կյանք» նախագծից իր աշխատանքերը, ֆրանսերենով պատմեց ամեն մի գործի մասին, այնուհետև ընկեր Կարինեն թարգմանում էր հայերեն: Իսկ հետո մեր Ֆրանսերենի խմբի աշակերտները ելույթ ունեցան, երգեցին տարբեր երգեր: Հյուրերը հաճույքով լսեցին մեր կատարումը, ամեն ինչ հիանալի անցավ: Շատ հաճելի էր ծանոթանալու արվեստագետի հետ, որը իր ոլորտում հասել է վարպետի կոչմանը։

Оставьте комментарий