Էներգետիկ փոխանակություն, բջջում օրգանական նյութերի ճեղքավորման ռեակցիաներով, որոնց արդյունքում անջատվում է էներգիա, և այն փոխակերպվում է էներգիայի այլ ձևերի և կուտակվում: Բջջում սինթեզվում է ԱԵՖ, որը էներգիայով հարուստ նյութ է և տարբեր գործընթացներում օգտագործվում է որպես էներգիայի աղբյուր:
Էներգիական փոխանակության արդյունքում անջատվող էներգիան կուտակվում է օրգանական միացությունների ատոմների և մոլեկուլների միջև ձևավորված կովալենտ կապերում: Անջատվող էներգիայի մի մասը կուտակվում է ԱԵՖ-ում, իսկ մյուս մասը ցրվում է ջերմության ձևով:
Էներգիական փոխանակությունն ընթանում է 3 փուլով.
- Առաջին-նախապատրաստական փուլում բարդ օրգանական նյութերը ճեղքվում են մինչև ավելի փոքր օրգանական միացությունների, օրինակ՝ գլյուկոզի, ինչի ընթացքում անջատվում է ոչ մեծ քանակի էներգիա, բայց այն ցրվում է ջերմության ձևով:
- Երկրորդ փուլում փոքր օրգանական միացությունները ոչ լրիվ են ճեղքավորվում` առաջացնելով ևս օրգանական նյութեր՝ առանց 02-ի մասնակցության: Այն կոչվում է անթթվածին (անաերոբ) ճեղքում կամ գլիկոլիզ:
- Երրորդ փուլը կազմված է ճեղքավորման իրար հաջորդող մի շարք ռեակցիաներից և ընթանում է 02-ի մասնակցությամբ: Այն կոչվում է թթվածնային (աերոբ) ճեղքում կամ շնչառություն:
Բջիջների հատկությունները և հատկանիշները հիմնականում որոշվում են սպիտակուցային կազմով։
Ավտոտրոֆ—կանաչ բույսերը անվանում ենք ավտոտրոֆ, քանի որ դրանք իրենց կենսագործունեության համար օգտագործում են անմիջապես արևի լույսը։
Հետերոտրոֆ-այն կենդանի օրգանիզմները որոնց ապրելու համար պետք է սնվեն պատրաստի օրգանական նյութերով, այսինքն բույսերով կամ այլ կենդանիներով անվանում ենք հետերոտրոֆ։
Ֆոտոսինթեզ-բույսերում կատարվող արևի էներգիայի ձևափոխությունը ածխաջրերի կոչվում է ֆոտոսինթեզ։
Ֆոտոսինթեզը պրոցես է որը տեղի է ունենում միայն բուսական օրգանիզմներում։
Միայն բույսերն են կարողանում ձևափոխել արևի լույսը քիմիական էներգիայի ու կուտակել այն օրգանական նյութերի ձևով։
Քեմոսինթեզ—Անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակությունը, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ անվանում ենք քեմոսինթեզ։ Քեմոսինթեզի դերը կարևոր է բնության մեջ նյութերի շրջապատում։