Рубрика: Աշխարհագրություն 9

Հայաստանի Հանրապետության բնակչության կազմը

Հայաստանի դեմոգրաֆիական ճգնաժամը | Ampop.am
  1. Նկարագրել ամբողջ աշխարհում հայերի թիվը և ինչպե՞ս է այն տեղաբաշխված։

    Աշխարհում հայեր թիվը գնահատվում է մոտ 10 միլիոն մարդ, որից ավելի քան 7 մլն ապրում է ՀՀի սահմաններից դուրս

Ռուսաստան – 2 մլն-ից ավելի

ԱՄՆ – 1.2 մլն

Ֆրանսիա – 0.5 մլն

Վրաստան – 0.4 մլն

Հայաստան մոտ 3 մլն

  • Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել այն պետությունները, որոնք իրենց բնակչության թվաքանակով համեմատելի են ՀՀ-ի հետ։

    Նորվեգիա
  • Ալբանիա
  • Ուրուգվայ
  • Նոր Զելանդիա
  • Լիտվա
  • Մոնղոլիա
  • Դիագրամի օգնությամբ նշե՜ք այն ժամանակաշրջանները, երբ բնակճության թիվը նվազել է։ Բացատրե՜ք դրա պատճառները։

Рубрика: Աշխարհագրություն 9

Ինքնաստուգում

1.ՀՀ–ում ամպամած օրերի թիվն ամենամեծն է.
հյուսիսարևելյան շրջանում (Իջևան)
2) Արագածի գագաթամերձ մասում
3) Արարատյան դաշտում (Երասխ)
հարավարևելյան շրջանում (Մեղրի)
2.ՀՀ–ում բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է.
Աշոցքի սարահարթում
2) Արարատյան դաշտում
Արագած լեռնազանգվածում
Շիրակի դաշտում
3.ՀՀ–ում ամպամած օրերի թիվն ամենափոքրն է.
Տավուշում (Իջևան)
Սևանի ավազանում (Մարտունի
Արարատյան դաշտում (Երասխ)
Արագածի գագաթամերձ մասում
4.ՀՀ–ում ամենաշատ տեղումները լինում են.
բարեխառն լեռնային կլիմայի տիպում
ցուրտ լեռնային կլիմայի տիպում
խիստ ցուրտ (ձյունամերձ) կլիմայի տիպում
չափավոր շոգ կլիմայի տիպում
5.ՀՀ–ում ամենաքիչ տեղումները լինում են.
եզրային լեռնաշղթաների հողմահայաց լանջերին

միջլեռնային գոգավորություններում
միջին բարձրության լեռնային գոտիներում
բարձրադիր լեռնային գոտում
6.ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.շ
Հանրապետության տարածքը բարեխառն կլիմայական գոտում է:
ՀՀ տարածքում ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Արագածի լանջին`
Քարի լճի շրջանում:
Տարվա ընթացքում տեղումների նվազագույն քանակը թափվում է գարնան
ամիսներին:
Տարվա ցուրտ ժամանակահատվածում միջլեռնային գոգավորություններում
դիտվում է ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա)
7.ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
Հանրապետության տարածքը արևադարձային կլիմայական գոտում է:
Տարվա տաք կեսին տիրապետում են Իրանական բարձրավանդակից թափանցող արևադարձային օդային զանգվածները:
Տարվա ընթացքում առավելագույն տեղումները լինում են նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին
Տարվա ընթացքում ամենաշատ ամպամած օրերը լինում են Գեղարքունիքիմարզում (Մարտունի)
8.ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
Ամենաշատ տեղումները թափվում են Արփայի գոգավորությունում:
Կլիմայաստեղծ գործոններից են մուսսոնները:
Հստակ արտահայտված է հյուսիսից հարավ փոփոխվող լայնակի կլիմայական գոտիականությունը:
Միջլեռնային գոգավորությունների ցածրադիր մասերում ձմռանը դիտվում է
ջերմաստիճանային շրջադասություն (ինվերսիա)

9.Ի՞նչն է բնորոշ ՀՀ չոր մերձարևադարձային կլիմայի տիպին.
Ձմեռը կարճատև է և մեղմ:
Տեղումների միջին տարեկան քանակը հասնում է 800–900 մմ–ի:
Հունվարին օդի միջին ջերմաստիճանը տատանվում է +10°–ի շուրջ:
Տարածվում է 1500–2000 մ բարձրություններում:
10.ՀՀ անապատակիսաանապատային լանդշաֆտային գոտուն բնորոշ կենդանատեսակներից են.
գորշ արջը և այծյամը

գյուրզան և կարիճը
գետնասկյուռը և ճագարամուկը
մուֆլոնը և բեզոարյան այծը
11.Ընտրել գետերից և դրանցի սնվող ջրանցքների համապատասխանությունների ճիշտ շարքը.
1) Ախուրյան ա. Նալբանդի
2) Հրազդան բ. Արմավիրի
3) Արաքս գ. Շիրակի
4) Փամբակ դ. Արզնի–Շամիրամի
1) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ 3) 1–ա, 2–դ, 3–գ, 4–բ
2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա 4) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
12.Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
1.Սիսիան ա. Աղստև
2.Աշտարակ բ. Փամբակ
3.Վանաձոր գ. Որոտան
4.Իջևան դ. Քասաղ
1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
13․ ՀՀ կլիմայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարվա եղանակները հստակ արտահայտված չեն:
2) Առավելագույն չափով տեղումներ թափվում են մայիս–հունիս ամիսներին:
3) Լեռների բարձրությանը զուգընթաց տեղումների քանակը նվազում է:
4) Ամբողջ տարին տիրապետում են բարեխառն օդային զանգվածները:
14․ ՀՀ հողերի տիպերից ամենատարածվածն են.
1) կիսաանապատային գորշ հողերը

2) լեռնային սևահողերը
3) լեռնաանտառային գորշ և դարչնագույն հողերը
4) մարգագետնատափաստանային հողերը
15․ Կուլտուր–ոռոգելի հողերը տարածված են.
1) Արարատյան դաշտում
3) Սևանի ավազանում
2) Շիրակի դաշտում 4) Որոտանի հովտում
16․ Ո՞րն է ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիների վարից վեր հերթափոխության ճիշտ շարքը.
1) անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, մերձալպյան ու
ալպյան, ձյունամերձ

2) անապատակիսաանապատային, մերձալպյան ու ալպյան, լեռնատափաստանային, ձյունամերձ
3) լեռնատափաստանային, անապատակիսաանապատային, մերձալպյան ու
ալպյան, ձյունամերձ
4) անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, ձյունամերձ, մերձալպյան ու ալպյան
17․ «Lանդշաֆտային գոտի — բուսատեսակ» զույգերից ընտրել ճիշտը.
1) անապատակիսաանապատային — աղածաղիկ
2) տափաստանային — եղևնի
3) անտառային — ծառանման օշինդր
4) մերձալպյան և ալպյան — կաղնի
18․ ՀՀ կենդանական աշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Հաշվում են մոտ 12 հազ. կենդանատեսակ:
2) Հայկական վայրի ոչխարը և նապաստակը էնդեմիկ են:
3) Անտառային գոտու կենդանատեսակների մեջ գերակշռում են սողունները:
4) Արփի լճում տարածված է ծածան ձկնատեսակ
19․ ՀՀ–ի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Անտառների վերին և մերձալպյան գոտու մարգագետինների ստորին սահմանների միջև տարածվում են չորասեր նոսր անտառները:
2) Մերձալպյան և ալպյան լանդշաֆտներում բարձր է Արեգակի ճառագայթային
էներգիայի ինտենսիվությունը (ուժգնությունը):

3) Կուլտուր–ոռոգելի հողերը տարածվում են սևահողային տափաստանների ենթագոտում:
4) Անապատակիսաանապատային լանդշաֆտներն առաջացել են Արարատյան
գոգավորությունում և Վայքում անտառների անխնա ոչնչացման հետևանքով:
20․ ՀՀ–ի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Գետերը, սնումից կախված, ունեն հոսքի անկայուն ռեժիմ:
2) Հարևան տարածքների նկատմամբ ունի ավելի մեծ միջին բարձրություն:
3) Արեգակի բարձրությունը հորիզոնական հարթության նկատմամբ տատանվում է հունիս ամսին 27°–ից մինչև 74° (դեկտեմբեր)
4) Կովկասյան, Իրանական, Արևելամիջերկրածովային բուսաբանական մարզերի շփման հատվածում է:

Рубрика: Կենսաբանություն 9

Դաս 8

Էուկարիոտ
Բույսերը, կենդանիները, սնկերը, լորձնասնկերը, նախակենդանիները և ջրիմուռները էուկարիոտներ են։ Այս բջիջները սովորական պրոկարիոտ բջջից մոտ հիսուն անգամ ավելի մեծ են և կարող են հազար անգամ ավելի մեծ լինել իրենց ծավալով։ Էուկարիոտների հիմնական առանձնահատկությունը բջջի տրոհվածությունն է, մեմբրանային օրգանոիդների առկայությունը, որոնցում տեղի են ունենում յուրահատուկ նյութափոխանակային գործընթացներ։

Բջջաթաղանթ
Կազմած է ներքին թաղանթից (պլազմային թաղանթ) և արտաքին թաղանթից, որը տարբեր է բուսական և կենդաբնակն բջիջների մոտ։ Բուսական բջիջների մոտ բջջապատ է.
Կենդանական բջիջների մոտ գլիկոկալիքսն է։
Ցիտոպլզմա
Կազմված է.

  1. հիալոպլազմայից, որը բջջի կիսահեղուկ ներքին միջավայրն է։
  2. Օրգանոիդներից
  3. ներառուկներից
    4.  միկրոխողովայներից։
    Կորիզ
    Կազմված է.
  4. կրկնակի մեմբրանով ծակոտկեն կորիզաթաղանթից
  5. կորիզահյութից (կարիպլազմա)
  6. քրոմոսոմներից
  7. կորիզակից

Միտոքոնդրիումի կառուցվածքը
1) Ներքին թաղանթ
2) Արտաքին թաղանթ
3) Կատար կամ կրիստա
4) Մատրիքս

Միտոքոնդրիումների ֆունկցիաներն են՝

  • ԱԵՖ-ի սինթեզ
  • Շնչառական ֆունկցիա
  • Սպիտակուցի սինթեզ
  • ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզ

Բջջային շնչառությունը կատալիզող ֆերմենտային համակարգը գտնվում է միտոքոնդրիումի արտաքին թաղանթում։ Ընդ որում, այդ ֆերմենտները տեղավորված են խիստ կարգավորված։ Բջջային շնչառության արդյունքում անջատվում են էներգիա. այն փոխանցվում է ներքին թաղանթին, որտեղ լիցքավորվում են բջջի §ակումուլյատորները՝ ադենոզինեռֆոսֆորական թթվի՝ ԱԵՖ-ի մոլեկուլները։ ԱԵՖ-ի մոլեկուլներում պաշարված էներգիան օգտագործվում է ամենատարբեր պրոցեսներում։ ԱԵՖ-ն անցնում է ցիտոպլազմա, հետո ուղղվում է դեպի կորիզ, օրգանոիդներ, որտեղ էլ օգտագործվում է այդ էներգիան։ Այսպիսով, միտոքոնդրիումները բջջի §ուժային կայաններն¦ են։ Ապացուցված է, որ բջջի կողմից թթվածնի օքսիդացումը տեղի է ունենում միայն միտրոքոնդրիումների մասնակցությամբ։ Միտոքոնդրիումների ֆունկցիաների մեջ մտնում է նաև այդ օրգանոիդի կազմի մեջ մտնող ոչ մեծ սպիտակուցի, ինչպես նաև ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզը։

Էնդոպլազմային ցանցի երկու տեսակ ՝ հատիկավոր և հարթ։ Դրանցից առաջինի հիմնական ֆունկցիան լիպիդների և ածխաջրերի սինթեզն է, ինչպես նաև օտարածին նյութերի օքսիդացումը։ Էնդոպլազմային ցանցն իր խոռոչների միջոցով իրականացնում է նաև նյութերի տեղափոխությունը բջջի ներսում ՝ դրանց հասցնելով տարբեր օրգանոիդներ։ Բոլոր բջջիջներին բնորոշ են ռիբոսոմները։ Ռիբոսոմների բաղադրության մեջ գրեթե հավասար քանակությամբ մտնում են սպիտակուցների ռ-ՌՆԹ։ Էուկարիոտ բջջիջներում ռիբոսոմները ձևավորվում են կորիզում, այնուհետև դուրս գալիս ցիտոպլազմ։

Գոլջիի ապարատ, էնդոպլազմային ցանցի հետ սերտորեն կապված հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։
1889 թ. հայտնաբերել է իտալացի Կամիլո Գոլջին։
Այս օրգանոիդը բնորոշ է բոլոր կորիզավոր բջիջներին։ Այն կատարում է շատ ֆունկցիաներ՝ պլազմային թաղանթի վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների փոխակերպում, դրանց տարբեր խմբերի միացում, բարդ սպիտակուցների առաջացում և այլն։ Գոլջիի ապարատում են առաջանում լիզոսոմները և պերօքսիսոմները։

Ռիբոսոմը բաղկացած է երկու մասից, որոնցից մեկը ավելի մեծ է, իսկ մյուսը ՝ ավելի փոքր: Բայց նրա այս երկու բաղադրիչները չեն միանում, երբ նա գտնվում է հանգիստ վիճակում: Ռիբոսոմը, պարունակում է նաև տեղեկատվական ՌՆԹ, և այդ նյութերն անհրաժեշտ են բջիջների պահանջած սպիտակուցների մասին տեղեկատվություն գրանցելու համար: Ռիբոսոմը, որի կառուցվածքը մենք դիտարկում ենք, չունի իր թաղանթը: Նրա ստորաբաժանումները (ինչպես կոչվում են նրա երկու կեսերը) ոչնչով պաշտպանված չեն:
Ֆունկցիա
Ռիբոսոմի ֆունկցիան է սպիտակուցի սինթեզը։ Ռիբոսոմներում է տեղի ունենում ամինաթթուների մոլեկուլների որոշակի դասավորությունը և պոլիպեպտիդային շղթայի առաջացումը։

Լիզոսոմը պարունակում են ավելի քան 50 տարբեր սպիտակուցային ֆերմենտներ: Լիսոսոմը ծածկված է բարակ թաղանթով, որը բջիջների ներքին միջավայրից առանձնանում է կենսաբանական ակտիվ նյութերը:
Ֆունկցիա

  • Ընդունակ են քայքայել օրգանական և այլ նյութեր (ներբջջային մորսողություն)
  • Ավտոլիզ
  • Օտարածին սպիտակուցների քայքայում

Լիզոսոմները առաջանում են էնդոսոմներից Լիզոսոմային ֆերմենտները սինթեզվում են ռիբոսոմների կողմից հատիկավոր Էնդոպլազմային ցանցի վրա և անցնում Էնդոպլազմային ցանցի լյումենային հատված, այնուհետև Գոլջիի ապարատ։ Էնդոպլազմային ցանցում և Գոլջիի ապարատում մոդիֆիկացվելուց և հասունանալուց հետո լիզոսոմային ֆերմենտները թիրախավորվում են տրանս-Գոլջիի ապարատում։ էնզիմների թիրախավորումը դեպի լիզոսոմներ ապահովվում է սպիտակուցներին mannose-6-phosphate ավելացացմամբ։

Рубрика: Գրականություն 9

Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը

Գաբրիել Գարսիա Մարկես «Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը»

Տարօրինակ պատմվածք էր, բայց շատ հետաքրքիր: Ամեն ինչ սկսվել էր երեխաներից, որոնք ծովի ափին գտան այդ ջրահեղձին: Գյուղի բնակիչները որոշեցին նրան հագցնել և հանձնեն ծովին: Սակայն այդ ջրահեղձը ավելի մեծ էր չափերով, քան այդ գյուղի բնակիչները: Նա այնքան գեր էր, որ կանայք նույնիսկ չկարողացան նրան պարկեցնել անկողնու վրա և հագցնել շորերը, դրա համար նրան պարկեցրին գետնին: Եվ այդ գյուղի կանայք սկսեցին հիանալ նրանով: Վերջ ի վերջո նրանք սիրահարվեցին նրան, սկսեցին լացել նրա համար: Կանայք այնպես էին լացում, որ կարծես նրանց հարազատը լիներ:
Ամենազարմանելին այն էր, որ մահացած մարդը կարողացավ փոխել մարդկանց ապրելակերպը: Գյուղը դարձավ ավելի կենադան,