















Մարդկանց կողմից բնության անխնա և անխիղճ օգտագործման առաջին պատասխան ազդակները նկատվել են դեռևս 1980-ական թթ․-ին (օզոնի շերտի բարակում, ջերմային ալիքների տեղաշարժ, փոթորիկների ակտիվացում, սառույցների հալման արագացում, քաղցրահամ ջրերի պակաս և այլն)։ Ներկայումս տնտեսական աճն ուղեկցվում է սահմանափակ բնական ռեսուրսների անխնա օգտագործմամբ, և որպես արդյունք՝ բնական աղետի ռիսկի աճով։ Տնտեսագետներն իրականում ի վիճակի չեն ճիշտ գնահատել բնությանը հասցված վնասները։ Ուստի բնությունը արժևորելու համար մենք պետք է փոքր-ինչ հեռանանք տնտեսագիտությունից։
Շատ հին հավատք կա, որ շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրները հնարավոր է լուծել նախապես անհրաժեշտ տնտեսական միջոցներ կուտակելուց հետո միայն։ Այսինքն՝ բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում միայն մենք կարող ենք մեզ թույլ տալ փրկել բնությունը։ Այսպիսի մտածելակերպը երբեք ճիշտ չի եղել և այն պետք է ընդմիշտ մերժվի, եթե մեզ լրջորեն հետաքրքրում է Երկիր մոլորակի վրա բարգավաճող մարդկություն ունենալու նախապայմանով տնտեսական զարգացումը։ Ճշմարտությունն այն է, որ հասարակությունը շնորհակալ պետք է լինի բնությանը, որ դեռևս չկան շատ վտանգավոր կլիմայական փոփոխություններ։ Ընդ որում՝ աղքատ երկրներում ապրող հասարակությունը պատասխանատվություն է կրում ավելի քիչ արտանետումների համար։ Սակայն ինչպես հայտնի է, տնտեսական աճից ամենաքիչն օգտվում են աղքատ երկրները։ Անարդարությունը սրվում է, երբ հարստության կուտակման գործընթացը տեղի է ունենում հարուստ երկրների կողմից բնությունից անխնա «սուբսիդավորման» շնորհիվ, իսկ այդպիսի «սուբսիդիաների» համար վճարում են ուրիշները՝ հատկապես ամենաաղքատ երկրները։
Ձեռնարկատիրական գործունեության խթանման և արտադրողականության աճի համար ազատ շուկայական տնտեսությունը պետք է գործի կայուն տնտեսական համակարգում։ Բայց գլոբալ ռիսկերը չափազանց բարձր են, այդ կայունությունն ապահովելու համար։ Ավելին՝ համաշխարհային կայուն զարգացմանն անցնելու առավելությունները շատ հաճախ անտեսվում են գրեթե բոլոր պետությունների կողմից։ Բայց հաջողության հասնելու համար պետք է սահմանել տնտեսության զարգացման որոշակի սահմանափակումներ․ համաշխարհային տնտեսության կայուն զարգացումը դիտարկելով սոցիալ-տնտեսական և շրջակա միջավայրի պահպանության հիմնախնդիրների լուծման համատեքստում։ Սա տնտեսական աճը խոչընդոտող պայման չէ, այլ ավելի նորարարական, «առողջ», բարգավաճող տնտեսություն ունենալու նախապայման։ Անկայուն կլիմայական պայմանները, եղանակային էքստրեմալ դրսևորումները, ապագայում ջրի սակավության հիմնախնդիրները Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից դիտարկվում են բիզնեսի համար առաջնային ռիսկերի ցանկում։ Հետևաբար՝ և՛ կառավարության, և՛ բիզնեսի առջև դժվարին խնդիր է դրվում տնտեսական աճը հավասարակշռել էկոլոգիական կայուն զարգացման հետ։ Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հնարավոր չէ մարդկության համար կառուցել կայուն, բարգավաճող և արդար ապագա քանդված և ավերված մոլորակի վրա, հատկապես երբ կանխատեսվում է, որ առաջիկա երեք տասնամյակների ընթացքում երկրի բնակչությունը հասնելու է 10 միլիարդի։
Տնտեսական առումով ՀՀ-ի բնաշխարհը և բնական պաշարները՝ ընդերքը, հողը, ջուրը, օդը, բուսական, կենդանական և այլն, նրա ժողովրդի հարստությունն ու սեփականությունն են, ընդ որում՝ ոչ միայն ներկայիս ՀՀ քաղաքացիների, այլև նրանց սերունդների, որոնք հնարավոր է՝ նոր մոտեցումներ որդեգրեն իրենց սեփականությունը տնօրինելու հարցում։ Ուստի բնությանը և բնական պաշարներին վերաբերող յուրաքանչյուր հարցում անհրաժեշտ է ելնել այն կանխավարկածից, որ «շրջակա միջավայրը մենք ոչ թե նվեր ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով վերցրել ենք մեր զավակներից»։ Ուստի բնական պաշարների օգտագործման հարցում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներին պատկանող սեփականությունը չյուրացնելու, այն օգտագործումից նրանց համար ապագայի լավ պայմաններ ստեղծելու սկզբունքներով։




Ֆիլմի դիտումից հետո նշեք ֆիլմի տեսակը.
• Մուլտ ֆիլմ
• Վավերագրական ֆիլմ
• Ուսումնական ֆիլմ
• Գեղարվեստական ֆիլմ
• Այլ
• Ո՞րն է ֆիլմի հիմնական գաղափարը։
Գաղափարն այն էր որ չի կարելի աշխատողներին ավել պահել աշխատանքի տեղը, մենակ այն դրա համար, որ ավել գումար վաստակեն։
• Նշեք, թե որքանով էր ֆիլմը հաջողված (հիմնական գաղափարի արտահայտման ձևերն ու միջոցները):
Ֆիլմը շատ հաջողված էր, շատ մանրամասն ներկայացված էր այդ ամենի մասին։ Լավ թարգմանություն էր։
• Ի՞նչ զգացիր ֆիլմը դիտելուց։
Ցավ։ Անարդարություն։ Իրավունքների ոտնահարում:
• Ի՞նչ լրացուցիչ տեղեկություններ կուզեիք ստանալ, իմանալ ֆիլմի մասին։
Ինձ ամենաշատը հետաքրքիրում է, ինչքան ժամանակում են նկարահանել այս ֆիլմը, և ինչքանով դժվար էր կատարել այդ հարցազրույցները։
• Դուրս բերեք այն հիմնախնդիրները, որոնք տեսանելի էին ֆիլմում։
• Նշեք 1-2 բան, որը կարևոր է Հայաստանի համար։
Արտարության որակը և դիզայնը:
• Ֆիլմի հեղինակին ի՞նչ հարցեր կուղղեք։ Հարցերը կարող են լինել պարզաբանում ակնկալող , կարող են նաև արտահայտել Ձեր անհամաձայնությունը։
Մեյոզը բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են, կամ սպորներ։ Կենդանիների արական գամետներն անվանում են սպերմատոզոիդներ, իսկ իգականը՝ ձվաբջիջներ։ Մեյոզի ընթացքում երկու անգամ կրճատված քրոմսոմային հավաքակազմ ունեցող գամետները միաձուլվում են բեղմնավորման ընթացքում․ առաջացած զիգոտում քրոմոսոմների սկզբնական քանակը վերականգնվում է։ Մինչ մեյոզի սկիզբը բջջային ցիկլի ընթացքում, յուրաքանչյուր քրոմոսոմի ԴՆԹ-ն կրկնապատկվում է և յուրաքանչյուր քրոմոսոմ ունենում է 2 քույր քրոմատիդ։ Մեյոզի առաջին փուլն սկսվում է այն բջիջների մոտ, որոնց յուրաքանչյուր քրոմոսոմն ունի երկու միանման զույգեր։ Յուրաքանչյուր զույգը բաժանվում է՝ գոյացնելով 2 առանձին հապլոիդ բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ քրոմոսոմ։ Սա տեղի է ունենում մեյոզի առաջին փուլի ընթացքում առաջացած երկու բջիջների մոտ։ Մեյոզը առաջին և երկրորդ բաժանումների միջև ընկած կարճ ինտերֆազի ընթացքում գենետիկական նյութի կրկնապատկում տեղի չի ունենում, որի հետևանքով մեյոզը երկրորդ բաժանման վերջում առաջանում են 4 բջիջներ քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմով։
Միտոզը էուկարիոտ բջջի կորիզի բաժանումն է` քրոմոսոմնների թվի պահմանմամբ: Ի տրաբերություն մեյոզի, միտոտիկ բաժանումը տեղի է ունենում առանց բարդությունների, քանի որ չի ներառում պրոֆազի ընթացքում հոմոլոգ քրոմոսոմների կոնյուգացիա:
Միտոզի փուլերը.Միտոզը բջջային ցիկլի մի հատվածն է, սակայն այն բավականին բարդ է և իր մեջ ներառում է հինգ փուլեր`պրոֆազ, պրոմետաֆազ, մետաֆազ, անաֆազ, տելոֆազ:
Քրոմոսոմների կրկնորինակների ստեղծումը կատարվում է ինտերֆազի ժամանակ և միտոզի փուլում քրոմոսոմները արդեն կրկնապատկված են:
— Պրոֆազի փուլում տեղի է ունենում հոմոլոգ քրոմոսոմների (զույգերի) կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:
— Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ:
— Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման:
— Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ:
— Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:
Առաջադրանքներ
*1. -Ջրածինը բնության մեջ։
Ջրածինը շատ կարևոր տարր է հանդիսանում թե բնության, թե տիեզերքի համար: Հիմնականում միացությունների տեսքով է լինում: Օրինակ ջրում – H2O, ջրածնի երկու ատոմ և թթվածնի մեկ ատոմ: Ջուրը բնության մեջ ունի անբնութագրելի մեծ դեր. առանց նրա չի կարող կյանք լինել:
Թեմա 10.
§ 21.Հաստատուն մագնիսներ:
§ 22. Հոսանքի մագնիսական դաշտը: Մագնիսական գծեր:
1.Ինչ նյութեր է ձգում մագնիսը:
Մագնիսը ձգում է իրեն երկաթե ու պողպատե առարկաներ: Թույլ է ազդում նիկելե և կոբալտե առարկաների վրա:
2.Որ մարմիններն են կոչվում հաստատուն մագնիսներ:
Կան մագնիսներ, որոնք իրենց հատկությունները երկար ժամանակ պահպանում են այդպիսի մագնիսներին անվանում ենք հաստատուն մագնիսներ։ Օրինակ՝ երկաթը, նիկելը, կոբալտը և որոշ հազվագյուտ մետաղական համաձուլվածքներ (օրինակ, նեոդիմի մագնիսներ), ինչպես նաև որոշ բնական հանքանյութեր, օրինակ՝ մագնետիտները։ Հաստատուն մագնիսները օգտագործվում են որպես առանձին (ոչ էներգիա սպառող) մագնիսական դաշտի աղբյուրներ։
3. Մագնիսի որ մասերն են ավանում մագնիսի բևեռներ:
Մագնիսի այն տեղամասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավելագույնն է, կոչվում են մագնիսի բևեռներ:
4. Ինչպե՞ս են փոխազդում ա/ մագնիսների նույնանուն բևեռները; բ/ տարանուն բևեռները:
Տարանուն մագնիսական բևեռներն իրար ձգում են ,իսկ նույնանույն բևեռները վանում են:
5. Ինչպես կարելի է որոշել շերտավոր մագնիսի բևեռները, եթե դրանք նշված չեն մագնիսի վրա:
Մագնիսացած պողպատե ձողի բևեռները սլաքի օգնությամբ որոշվում է կողմնացույցով։ Մագնիսական փոխազդեցության օրինաչափությունները պարզաբանելու համար օգտվում են մագնիսական սլաքից, որը բարակ ու երկարավուն շեղանկյունաձև մագնիսի թիթեղ է, որը տեղակայված է սայրին և կարող է հեշտությամբ պտտվել շուրջը։
6. Ինչի՞ ազդեցությամբ է կողմնացույցի սլաքը ուղղորդվում որոշակի ուղղությամբ: Ո՞ր կողմն է այն ցույց տալիս:
Մագնիսի այն ծայրը, որը ուղղորդվում է դեպի հյուսիս, անվանում են հյուսիսային բևեռ, իսկ հարավ ուղղված ՝ հարավային բևեռ։ Մագնիսի հյուսիսային բևեռը նշանակում են N տառով, իսկ հարավայինը ՝ Տ տառով։ Հաստատուն մագնիսը միշտ ձգում է երկաթի կտորը։ Երկաթը մագնիսին մոտեցնելիս այն մագնիսանում է այնպես, որ մագնիսին մոտ մասում միշտ առաջանում է հակառակ բևեռ։ Երկաթը մագնիսին հարավային բևեռին մոտեցնելիս մագնիսի մոտ ծայրին առաջանում է հյուսիսային բևեռ, իսկ հյուսիսային բևեռին մոտեցնելիս ՝ հարավային։
7. Ինչ նմանություն ունեն 2 լիցքերի և 2 մագնիսների փոխազդեցությունները:
8. Ինչպես կարելի է որոշել հոսանքակիր կոճի բևեռները մագնիսական սլաքի միջոցով:
9. Ինչով են տարբերվում հաստատուն մագնիսն ու հոսանքակիր կոճը:
10. Ինչ են մագնիսական դաշտի գծերը:
Մագնիսական ինդուկցիայի գծեր կոչվում են այն գծերը, որոնց յուրաքանչյուր կետում ինդուկցիայի վեկտորն ուղղված է այդ կետում տարված շոշափողով։ Ինդուկցիայի գծերին վերագրում են ուղղություն, որը ցույց է տալիս, թե շոշափողի երկայնքով դեպի որ կողմն է ուղղված ինդուկցիայի վեկտորը։ Ինդուկցիայի գծերը պատկերացում են տալիս ոչ միայն դաշտի տարբեր կետերում ինդուկցիայի վեկտորի ուղղության, այլ մոդուլի մասին։
Հաստատուն մագնիսների հատկությունները
Կան բառեր, որոնք արտահայտում են առարկայի հատկանիշ, օրինակ՝ մեծ, փոքր, լավ, գեղեցիկ, լուսավոր, լեռնային, փայտե, մետաղական, տնտեսական և
այլն։ Առարկայի այդպիսի հատկանիշ ցույց տվող բառերը միավորվում են մեկ
խոսքի մասի մեջ, որը կոչվում է ածական անուն կամ ածական։ Ածականները
հատկանիշները կարող են ցույց տալ երկու ձևով՝ ուղղակի և միջնորդված։
Օրինակ՝ մեծ, փոքր, լավ, վատ, կանաչ ածականները ուղղակիորեն անվանում,
ցույց են տալիս հատկանիշներ։ Իսկ քարե, քաղաքային, երկաթյա ածականները
հատկանիշն արտահայտում են միջնորդված, այսինքն՝ քար-ի, քաղաք-ի, երկաթ-ի միջոցով միջնորդված վերագրումով։ Ըստ դրա՝ ածականները բաժանվում են
երկու տեսակի՝ որակական և հարաբերական։ Որակական ածականները հատկանիշն ուղղակիորեն են արտահայտում, իսկ հարաբերականները՝ միջնորդված։ Որակական և հարաբերական ածականները իրարից տարբերվում են նաև քերականական հատկանիշով. որակական ածականները հիմնականում ունեն համեմատության աստիճաններ, իսկ հարաբերակաները՝ ոչ։ Որակական ածականների համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական։ Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատության, օրինակ՝ մեծ, լավ, կարճ և այլն։ Արտահայտվում է ածականի անփոփոխ ձևով։