Рубрика: Հայոց Լեզու 9

Ածական

Կան բառեր, որոնք արտահայտում են առարկայի հատկանիշ, օրինակ՝ մեծ, փոքր, լավ, գեղեցիկ, լուսավոր, լեռնային, փայտե, մետաղական, տնտեսական և
այլն։ Առարկայի այդպիսի հատկանիշ ցույց տվող բառերը միավորվում են մեկ
խոսքի մասի մեջ, որը կոչվում է ածական անուն կամ ածական։ Ածականները
հատկանիշները կարող են ցույց տալ երկու ձևով՝ ուղղակի և միջնորդված։
Օրինակ՝ մեծ, փոքր, լավ, վատ, կանաչ ածականները ուղղակիորեն անվանում,
ցույց են տալիս հատկանիշներ։ Իսկ քարե, քաղաքային, երկաթյա ածականները
հատկանիշն արտահայտում են միջնորդված, այսինքն՝ քար-ի, քաղաք-ի, երկաթ-ի միջոցով միջնորդված վերագրումով։ Ըստ դրա՝ ածականները բաժանվում են
երկու տեսակի՝ որակական և հարաբերական։ Որակական ածականները հատկանիշն ուղղակիորեն են արտահայտում, իսկ հարաբերականները՝ միջնորդված։ Որակական և հարաբերական ածականները իրարից տարբերվում են նաև քերականական հատկանիշով. որակական ածականները հիմնականում ունեն համեմատության աստիճաններ, իսկ հարաբերակաները՝ ոչ։ Որակական ածականների համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական։ Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատության, օրինակ՝ մեծ, լավ, կարճ և այլն։ Արտահայտվում է ածականի անփոփոխ ձևով։

Оставьте комментарий